Միայն վերջին 11 օրվա մեջ բանակում 4-րդ զոհը, իսկ ՔՊ պետ Փաշինյանն ասում է՝ «բանակը դինամիկ զարգանում է»
«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ այսօր՝ օգոստոսի 24-ին, Սիսիանի զորամասերից մեկում հերթական ողբերգական դեպքն է արձանագրվել։ Մեր տեղեկություններով՝ զորամասում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դին։
Նախնական վարկածով՝ զինծառայողը ինքնասպանություն է գործել։ Դեպքի հանգամանքները, սակայն, դեռևս հայտնի չեն։
Պաշտոնական տեղեկություն այս պահին դեպքի վերաբերյալ դեռևս չի հրապարակվել։
Քննչական համակարգից մեր աղբյուրը հաստատեց զինծառայողի մահվան փաստը:
Զանգեցինք ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանին։ Նա մեր զանգերին չպատասխանեց, թերևս զբաղված էր նախարարի ճեպազրույցի կանոնները սահմանելով, թե լրագրողները քանի հարց պիտի տան և ժամացույցի սլաքի ինչ ուղղությամբ։

