ՀՀ վաստակավոր արտիստ Գայանե Ներսիսյանը կրկին դիմել է դատական համակարգին
Մեր այսօրվա իրականության մեջ պարտադիր ձերբակալվում են մեր ժողովրդի լավագույն զավակները՝ միայն նրա համար, որ նրանք հայրենասեր են եւ հայրենիքի պաշտպաններ։ Բայց, ստացվում է այնպես, որ հանիրավի կալանավորվում են ոչ միայն սկզբունքային հայրենասերներն, այլեւ ցավալիորեն տուժում են նրանց զավակները։
Երեկ՝ օգոստոսի 23-ին, Անդրանիկ Թեւանյանի որդու՝ Նորայրի ծննդյան օրն էր։ Եկեք ազգովի նրա որդուն մաղթենք քաջառողջություն, ամենալավն ու բարին՝ իր հայրիկի եւ ընտանիքի հետ միասին։
Ցանկանում եմ դիմել մեր դատական համակարգին․ հարգարժան դատավորնե՛ր, չէ որ դուք բոլորդ հայ եք եւ համոզված եմ՝ ունեք ե՛ւ մարդկային խիղճ, ե՛ւ հայի արժանապատվություն։ Ժողովուրդն այսուհետ ապավինում է հայ դատավորների արդարադատությանը։ Հավատում ենք եւ սպասում, Աստված օգնական հայ ժողովրդին։
ԳԱՅԱՆԵ ՆԵՐՍԻՍՅԱՆ
ՀՀ վաստակավոր արտիստ

