«Զվարթնոց»-ից իրավապահները ռուսաստանյան «Լուդինգ»-ի համահիմնադիր Վարժապետյանին տարել են բաժանմունք. 24News «Շտապողական և ագրեսիվ»․Զախարովան՝ ԵԱՏՄ զեկույցին Երևանի արձագանքի մասին Այսպես խոսեց Զրադաշտը Հայաստանի մասին
Հենց այդ «Իվաններին» ղեկավարում էր մարշալ Հովհաննես Բաղրամյանը․ Զախարովայի կոշտ արձագանքը Շիրակի մարզպետի անպատասխանատու և ցինիկ հայտարարությանը TRIPP-ի վերաբերյալ շրջանակային համաձայնագիրն ընդունվեց ՔՊ-ի ձայներով․ ընդդիմությունը դեմ քվեարկեց ՌԴ Դաշնության խորհրդում կոչ են արել արգելել Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի մուտքը Ռուսաստան ԿԲ խորհրդի, հաշվեքննիչ պալատի, ՏՄՊՊՀ անդամի ընտրություն՝ ԱԺ օրակարգում Կարեն Ասլանյանը լարված պայքարում հաղթեց թուրքին և նվաճեց ըմբշամարտի աշխարհի չեմպիոնի տիտղոսը Հիբրիս և խուցպա․ կառավարության փաստացի պետի հանդգնությունն ու սպասվող ավարտը «Հայաստան» խմբակցությանը դեմ է քվեարկելու ԹՐԻՓՓ պայմանագրին. Աննա Գրիգորյան ԵՊՀ-ում ձերբակալություններ են. Ամբիոնի վարիչներ են ձերբակալվել Նիկոլ–Պուտին․ շարունակվում է նյարդային պատերազմը․ ի՞նչ է սպասվում․ Երվանդ Բոզոյան «Թրամփի ուղին» անցնում է ԱԺ-ով, հա, ու Փաշինյանի կնոջ նախագիծն էլ է օրակարգում (ուղիղ) Պատերազմ Արցախում
Բյուջեով պլանավորված պետական ներդրումների զգալի մասը չի իրականացվում․ «ԼՈՒՅՍ» հիմնադրամ «Զվարթնոց»-ից իրավապահները ռուսաստանյան «Լուդինգ»-ի համահիմնադիր Վարժապետյանին տարել են բաժանմունք. 24News ԹՐԻՓՓ-ը թակարդ է, որի տարածքը ֆիքսված չէ, այն ավելացնում է Հայաստանի գոյաբանական ռիսկերը․ Կարեն Բեքարյան (տեսանյութ) Փաշինյանի դիպուկությունը «չուկ-չակ-չարակ-չա՞կ»-ն է․ Քրիստինե Վարդանյան Հենց այդ «Իվաններին» ղեկավարում էր մարշալ Հովհաննես Բաղրամյանը․ Զախարովայի կոշտ արձագանքը Շիրակի մարզպետի անպատասխանատու և ցինիկ հայտարարությանը Բրազիլիայի նախագահի թեկնածուն փախուստի է դիմել երկրից Հարցերին պատասխանելու փոխարեն Փաշինյանը ցենզուրայից դուրս ինչ բառ ու շարժում ասես չի ասել ու չի արել․ Խամոյան «Շտապողական և ագրեսիվ»․Զախարովան՝ ԵԱՏՄ զեկույցին Երևանի արձագանքի մասին Հիմա ո՞վ է Մեղրին հանձնում, ո՞ւմ էր պետք Հոկտեմբերի 27-ը. Խաղաղության պայմանագիր պետք չէ կնքել, Սահմանադրությունը պետք չէ փոխել. Արամ Օրբելյան Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 68-ի «Հրազդանցեմենտը» Նարեկ Նալբանդյանին վաճառելու գործարքը տապալվել է․ «Հետք» 1000 խոշոր հարկատուների ցանկում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին 517-ն է Ադրբեջանի հաջորդ թիրախները լինելու են Սյունիքն ու Սևանը․ քաղաքագետ Իսրայելում հաշվել են ավելի քան 4 միլիոն ձայն. Կանխատեսվում է՝ Նեթանյահուն կստանա 54 տեղ, ընդդիմությունը՝ 49 «Հրապարակ». Եթե մենք Փաշինյանին խանգարում ենք, նշանակում է` ազգային ենք, պետականամետ Կալանքների շղթան պետք է կտրվի «Սպորտում առանց պարտության հաղթանակ չի լինում... նոր ռեկորդ սահմանեցինք մեզ համար». ինչ են պատմում ԱԱ-ում հաղթած մարմնամարզիկները ՀՀ Սահմանադրության նախաբանում բացակայում է տարածքային հավակնության անգամ ակնարկը. Գևորգ Դանիելյան Գորիսում դատական նիստից հետո վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել․ տուժածներ կան Եկեք ներողություն խնդրեք Նարեկ Կարապետյանից․ Արամ Վարդևանյանը՝ ՔՊ-ականներին TRIPP-ի վերաբերյալ շրջանակային համաձայնագիրն ընդունվեց ՔՊ-ի ձայներով․ ընդդիմությունը դեմ քվեարկեց Անդրանիկ Թևանյանի քաղաքական դերակատարումը շատ ավելին է, քան ընդդիմադիր գործչի գործունեությունը Փաշինյանը շանտաժի է ենթարկում ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան Փակվող շուկաներ և սպառնացող կոլապս. Տնտեսական վստահության ճգնաժամ «Հրապարակ»․ Նախարարությունը 500 հազար է տվել, Սիսիանի քաղաքապետարանը՝ մի տոպրակ միրգ «Հրապարակ»․ Համայնքապետը ստախոս է Այսպես խոսեց Զրադաշտը Հայաստանի մասին Այս պայմաններում փոքր Հայաստանի համար լրացուցիչ խոշոր ռիսկերը ուղղակի անթույլատրելի են. Ծառուկյան Պատմական հիշողության nչնչաgnւմը չի կարող դառնալ միջազգային անտարբերության հերթական լուռ էջը Գործող կառավարչի հանձնարարությամբ հերթական քրեական գործն է «բուսնում» Սերժ Սարգսյանի դեմ. Տիգրան Աբրահամյան

Օգոստոսի 23. Եռատոն և եռակի մարտահրավեր

«Մայր Հայաստան» կուսակցության նախագահ, քաղաքական բանտարկյալ Անդրանիկ Թևանյանը փաշինյանական ռեժիմի բանտից գրում է. 
«Օգոստոսի 23-ը առանձնահատուկ օր է ինձ համար՝ եռակի տոն՝ Եռատոն։
Օգոստոսի 23-ը ՀՀ Անկախության հռչակագրի ընդունման օրն է՝ Հայաստանի ծննդյան վկայականի օրը։
Օգոստոսի 23-ը «Մայր Հայաստան» շարժման հիմնադրման օրն է։
Օգոստոսի 23-ը որդուս՝ Նորայրի ծննդյան օրն է։
Այնպես է ստացվել, որ օգոստոսի 23-ը ինձանից՝ որպես հայր, որպես քաղաքական գործիչ և որպես ՀՀ քաղաքացի, խլել են, խլում են և ուզում են խլել։
Որդուս 15-ամյակը նշում եմ կալանավայրում։ Օգոստոսի 23-ը կիրակի է։ Թեև դատարանն ինձ արդեն թույլատրել է զանգեր անել, բայց, միևնույն է, չեմ կարող որդուս հենց իր ծննդյան օրը զանգել ու շնորհավորել, քանի որ կալանավայրում կիրակի օրերը զանգելու հնարավորություն չկա։ Մնում է հեռակա և գրավոր տարբերակով շնորհավորելը։
Գիտեմ, որ Նորայրս շատ ծանր է տանում կալանքս։ Այն տեղի ունեցավ տղայիս վերջին զանգի օրը, և ես չկարողացա մասնակցել ավարտական այդ միջոցառմանը, թեև խոստացել էի, որ, չնայած քարոզարշավային զբաղվածությանը, անպայման գալու եմ։
Ավելի ուշ իմացա, որ որդիս ինքն էլ այս ամենի պատճառով չմասնակցեց իր վերջին զանգի օրվա միջոցառմանը։
Ես գիտեմ, որ Նորայրս մեծ կամք ունի, ուժեղ է, և համոզված եմ, որ տղամարդավարի կտանի այս ամենը։
Իմ դեմ կարված շինծու գործով և ապօրինի կալանքով ոչ միայն քվեագողություն իրականացրեցին մինչև հունիսի 7-ը, այլ նաև խնդիր էին դրել հարվածել ՔՊ-ի հիմնական գաղափարական ընդդիմախոս «Մայր Հայաստանին»։
Այս տարվա օգոստոսի 23-ը խլված է ինձանից, մեր թիմից, բայց ես ու միլիոնավոր այլ հայեր ավելի մեծ թալանի հեռանկարի առաջ ենք կանգնած։ Մեզանից շատ մեծ բան են ուզում խլել։
Խնդիրն այն է, որ քաղաքացի Նիկոլ Փ.-ն Ալիևի պահանջով և Էրդողանի միջնորդությամբ պատրաստվում է ՀՀ Անկախության հռչակագրից հրաժարվել և ընդունել ադրբեջանահաճո Սահմանադրություն։ Դա նշանակում է, որ նա ՀՀ քաղաքացիներին և բովանդակ հայ ժողովրդին ուզում է զրկել օգոստոսի 23-ը տոնելու հնարավորությունից։
Հազարավոր մահեր բերած այս իշխանությունը ծնունդներ է խլում թե՛ անհատական, թե՛ քաղաքական, թե՛ համահայկական մակարդակներում։
Մեր պարտքն է այս մարտահրավերները հաղթահարելը և օգոստոսի 23-ին տեր կանգնելը։
Աստված պահապան բոլորիս զավակներին։
Աստված պահապան Հայաստանի Հանրապետությանը։
Կեցցե՛ օգոստոսի 23-ը»։

Անդրանիկ Թևանյան
«Երևան-Կենտրոն»
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>