Եթե Անդրանիկ Թևանյանը չկալանավորվեր, միգուցե ԲՀԿ-ի ձայները 2-3 անգամ ավելի լինեին. Սերգեյ Սարգսյան ԱՄՆ-ն սկսել է հարվածներ հասցնել Իրանի հակաօդային պաշտպանության համակարգերին Գագիկ Ծառուկյանի անհապաղ ազատ արձակումը չունի այլընտրանք․ ԲՀԿ
Մի՛ թողեք՝ միջազգայինները լինեն կոմֆորտ զոնայի մեջ, քաղբանտարկյալների свой-чужой մի՛ արեք. Աշոտյան Եթե քաղաքական իրավիճակ չփոխվի, քաղբանտարկյալների հարցով ոչինչ չի փոխվի.Երվանդ Բոզոյանի 4 առաջարկները Հունվարին Ռուսաստանից սպասեք կտրուկ քայլի․ Նիկոլը գիտակցում է դա․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) ՀԱՊԱՂՈՒՄՆ ԻՆՉՈՒ՞Մ Է Դա իրականում պետական hեղшշրջման մասին հայտարարություն է. Գեղամ Մանուկյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին Հայաստանը երաշխավորված խաղաղության և երաշխավորված պատերազմի արանքում. Անդրանիկ Թևանյան Հայրապետական մաղթանք Ամենայն Հայոց Հայրապետի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առիթով Պապիկյանի ղեկավարած բանակում նորից զոհ, իսկ Փաշինյանը... ցուցադրաբար խաշ էր կլանում Աթոռներ, բռnւնցքներ ու «բnքսի ռինգ»․ ինչպես է միջազգային մամուլն անդրադարձել ԱԺ-ում տեղի ունեցած ծeծկռտուքին Փաշինյանի լեհական կրկնօրինակը. Լեհաստանում պետական հեղաշրջում է տեղի ունենում. այս մասին պնդում է Լեհաստանի արդարադատության նախկին նախարարը Պատերազմ Արցախում
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի նորանշանակ դեսպանին Կալանքը դարձել է պատժիչ մահակ մեր երկրում. Գոհար Մելոյան Հողին են հանձնել Լենինգրադի պաշտպանության ժամանակ զոհված մարտիկների աճյունները. զոհվածներից մեկը երիտասարդ հայ կոմպոզիտոր Հարություն Հովհաննիսյանն է եղել Մի՛ թողեք՝ միջազգայինները լինեն կոմֆորտ զոնայի մեջ, քաղբանտարկյալների свой-чужой մի՛ արեք. Աշոտյան Հիմա թվեմ այն բոլոր մարդկանց անունները, ովքեր Մամիկոն Ասլանյանին այդ օրն են գցել. Հովհաննես Իշխանյան Հայաստանում վախի մթնոլորտ կա. մարդիկ վախենում են… Լայքի համար գործից հանում են. Արման Աբովյան Եթե Անդրանիկ Թևանյանը չկալանավորվեր, միգուցե ԲՀԿ-ի ձայները 2-3 անգամ ավելի լինեին. Սերգեյ Սարգսյան Եթե քաղաքական իրավիճակ չփոխվի, քաղբանտարկյալների հարցով ոչինչ չի փոխվի.Երվանդ Բոզոյանի 4 առաջարկները Փաշինյանի ՔԿ նախագահը հարազատի նման պաշտպանում է հայ կնոջն ու նրա երեխաներին սպանելու փորձ արած ադրբեջանական թուրքին Իրանը բալիստիկ հրթիռներ է տեղակայել Ադրբեջանի հետ սահմանին․ ԶԼՄ-ներ ԱՄՆ-ն սկսել է հարվածներ հասցնել Իրանի հակաօդային պաշտպանության համակարգերին Թրամփի կյանքն իրականում շատ բարդանալու է. ԱՄՆ-ում այսօր ընտրություններ են Սխալ որոշումների արդյունքում մեր հարկատուները պետք է այդ ահռելի գումարները վճարեն. Ֆարմանյան Մի՛ տրվեք ՔՊ-ական էժան մանիպուլյացիաներին, մի՛ ենթարկվեք ադրբեջանա-նիկոլական պարտադրանքին. Մելիքյան Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․ Հայաստանը սպառնալիքների առաջ է երկու ճակատում. Սասունյան «ՀայաՔվե»–ի բողոքի ակցիան՝ ընդդեմ Հանրայինի կողմնակալ եթերային քաղաքականության Փաշինյանը ստիպված է լինելու պատասխան տալ իր գործողությունների համար, ինձ համար անձնական ողբերգություն է, որ իմ ընկերները, գործընկերները գերեվարված են. Զատուլին Հունվարին Ռուսաստանից սպասեք կտրուկ քայլի․ Նիկոլը գիտակցում է դա․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանի անհապաղ ազատ արձակումը չունի այլընտրանք․ ԲՀԿ Վաղուց 2018 թվականը չէ. ո՞ւմ հույսով է սպառնում Փաշինյանը. «Փաստ» Մնացել է առևտրի, բանկերի ու խաղային բիզնեսի հույսին Ճնշում գործադրի-չգործադրի՝ փոփոխություն չի լինելու․ Աննա Գրիգորյան Խաղաղությունը չի կարող լինել քաղաքական շանտաժի արդարացում, իսկ Սահմանադրությունը՝ այդ շանտաժի իրականացման գործիք. քաղաքագետ Երևանի փոքրամասնության իշխանությունն անցավ իր «սև» գործին. խալխը տուգանքի մատերիալ է Խաղաղ Դոն 19 շենքի 10, 11 մուտքերի դիմաց «անորակ աշխատանք», կոյուղի վիճակ է... ՀԱՊԱՂՈՒՄՆ ԻՆՉՈՒ՞Մ Է Տիտղոսային ընդդիմության գլխավոր թուլությունը ոչ թե ՔՊ-ի բիրտ կեցվածքն է, այլ` քաղաքական ինտելեկտի բացակայությունը ԵվրոՌայխը պետք է անհետանա. Ֆրեդերիկ Լորան Փաշինյանի նախարարուհին, տեսեք-տեսեք՝ Անկախության հռչակագիրը ժամանակավրեպ է համարում Խայտառակություն. Պապիկյանը չպատասխանեց լրագրողների՝ բանակում տիրող իրավիճակի մասին հարցերին (վիդեո)

Կտրուկ աճել են միջազգային դատարաններում ՀՀ շահերի պաշտպանության, ընդունած վճիռների և որոշումների կատարման ապահովման գծով ծախսերը․ «ԼՈՒՅՍ» հիմնադրամ

«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է 2026թ. առաջին կիսամյակում ՀՀ պետական բյուջեի կատարման հաշվետվությունը։

Այսպես.

  • 2026թ. առաջին կիսամյակում ՀՀ տնտեսական ակտիվությունն աճել է 7.9%-ով, սակայն աճի կառուցվածքը մտահոգիչ է. տնտեսական ակտիվության հիմնական շարժիչներն են եղել ծառայությունները, արդյունաբերությունն ու շինարարությունը, մինչդեռ գյուղատնտեսությունում գրանցվել է 11.9% անկում։ Առևտրի ոլորտի աճի տեմպը չափազանց ցածր է և գնալով դանդաղում է. հաշվետու ժամանակահատվածում այն կազմել է 0.9%՝ տնտեսական ակտիվության աճին նպաստելով ընդամենը 0.1 տոկոսային կետով։
    Արտաքին առևտրի զարգացումներն էլ ավելի են խորացնում տնտեսական աճի կայունության վերաբերյալ մտահոգությունները։ Առաջին կիսամյակում դոլարային արտահայտությամբ արտահանումը նվազել է 6.7%-ով, ներմուծումը աճել է 4%-ով, մինչդեռ ներմուծման իրական ծավալը նվազել է 10.3%-ով։ Արդյունքում արտաքին առևտրի բացասական հաշվեկշիռը վատթարացել է 21.6%-ով:

Հատկանշական է, որ 20.9%-ով կրճատվել է առևտրաշրջանառությունը ՀՀ ամենախոշոր առևտրային գործընկեր ՌԴ-ի հետ. նվազել են թե՛ ներմուծումը և թե՛ արտահանումը։ Ի դեպ, ՌԴ-ի կողմից սահմանափակումների կիրառման պայմաններում արտաքին առևտրի դինամիկան կարող է ավելի վատթարանալ։

  •  ՀՀ պետական բյուջեի եկամուտների մասով արձանագրվել է բարձր կատարողական։ Առաջին կիսամյակում փաստացի եկամուտները կազմել են 1,643.2 մլրդ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 14.7%-ով ավելի, իսկ ճշտված ծրագրի նկատմամբ կատարողականը կազմել է 106.0%։
    Եկամուտների բարձր կատարողականն ինքնին չի կարող վկայել հարկաբյուջետային քաղաքականության բավարար արդյունավետության մասին, քանի որ դրանց գերակատարումը տեղի է ունեցել միաժամանակ պետական ծախսերի զգալի թերակատարման պայմաններում։

 

  • Պետական բյուջեի ծախսերի կատարողականը շարունակում է մնալ առավել խնդրահարույց ուղղություններից մեկը։ Առաջին կիսամյակում ընդհանուր ծախսերի կատարողականը ճշտված ծրագրի նկատմամբ կազմել է ընդամենը 83.2%. դրանք թերակատարվել են 317.4 մլրդ դրամով։ Թերակատարված գումարի զգալի մասը չորս նախարարությունների՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի և ՀՀ պաշտպանության նախարարության պատասխանատվությամբ իրականացվող ծրագրերի գծով է՝ համապատասխանաբար 59.5 մլրդ դրամ, 58.9 մլրդ դրամ, 56.2 մլրդ դրամ և 42.2 մլրդ դրամ:
    Արձանագրվել է կապիտալ ծախսերի խիստ ցածր կատարողական՝ ընդամենը 56.4%։ Ի դեպ, կապիտալ ծախսերը նաև նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ զգալիորեն նվազել են՝ 28.3%-ով։

Լուրջ մտահոգության տեղիք է տալիս ռազմավարական նշանակություն ունեցող մի շարք ծրագրերի ցածր կատարողականը, ինչը պարզապես առանձին ծրագրերի գծով պատահական կամ տեխնիկական շեղման խնդիր չէ, այլ վկայում է բյուջետային պլանավորման, ծրագրերի իրականացման և կառավարման արդյունավետության համակարգային խնդիրների առկայության մասին։ Ստացվում է, որ պետությունը նախատեսում է ծախսեր, սակայն չի ապահովում դրանց՝ ամբողջությամբ և ժամանակին իրականացումը՝ սահմանափակելով տնտեսական աճի, ենթակառուցվածքների զարգացման և պետական քաղաքականության հայտարարված առաջնահերթությունների իրականացման վրա հարկաբյուջետային քաղաքականության ազդեցությունը։

Վերը նշված ռազմավարական կարևորագույն ծրագրերի գծով լուրջ թերակատարումների ֆոնին ծայրահեղ մտահոգիչ է, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կտրուկ՝ 41.9%-ով աճել են «Միջազգային դատարաններում, միջազգային արբիտրաժներում և այլ միջազգային ատյաններում ՀՀ շահերի ներկայացում և պաշտպանություն, դրանց կողմից ընդունված վճիռների և որոշումների կատարման ապահովում» ծրագրի գծով ծախսերը (հասնելով 2.7 մլրդ դրամի, կատարողականը՝ 91.4%)։ Այդպիսի աննախադեպ աճի հիմնական պատճառը, ըստ ամենայնի, ընդդիմադիր հայացքներ ունեցող մի քանի խոշոր գործարարների հետ փոխկապակցված ընկերությունների նկատմամբ պետության՝ վերջին շրջանում լայն թափ ստացած հետապնդումներն են։

 

  • Բյուջեի եկամուտների գերակատարումը և ծախսերի թերակատարումը հանգեցրել են կանխատեսված պակասուրդի փոխարեն զգալի հավելուրդի ձևավորմանը։ 2026թ. առաջին կիսամյակի համար ճշտված ծրագրով նախատեսված 342.4 մլրդ դրամ պակասուրդի փոխարեն փաստացի արձանագրվել է 67.3 մլրդ դրամ հավելուրդ, այսինքն՝ բյուջեի կատարումը ծրագրից շեղվել է շուրջ 409.7 մլրդ դրամով։ Հատկանշական է, որ, չնայած առաջին կիսամյակի բոլոր վեց ամիսներին բյուջեն եղել է հավելուրդային, տարվա ընթացքում վերանայման արդյունքում նախապես ծրագրված պակասուրդն էլ ավելի է բարձրացվել, մինչդեռ փաստացի ծախսերը նույնիսկ հաստատված բյուջեի ցուցանիշից են պակաս եղել՝ 253.8 մլրդ դրամով։

2026թ. առաջին կիսամյակում ՀՀ պետական բյուջեի կատարման հաշվետվության համաձայն` բարձր տնտեսական աճի և բյուջեի եկամուտների գերակատարման հետ մեկտեղ արձանագրվել են պետական ծախսերի զգալի թերակատարում ու բյուջեից զգալի շեղումներ։ Տնտեսական աճի կառուցվածքը, արտաքին առևտրային հաշվեկշռի վատթարացումը, գնաճի պահպանվող ճնշումները, կապիտալ ծախսերի անկումը, ռազմավարական ծրագրերի ցածր կատարողականը և բյուջեի փաստացի հաշվեկշռի ծրագրից հսկայական շեղումը ցույց են տալիս, որ հիմնական անլուծելի խնդիրը շարունակում է մնալ ոչ այնքան ռեսուրսների առկայությունը, որքան պետական տնտեսական քաղաքականության և կառավարման արդյունավետության ապահովումը։ Առանց այս ուղղությամբ էական բարելավման՝ բարձր տնտեսական աճի և բյուջետային եկամուտների դրական ցուցանիշներն ինքնին չեն կարող վերածվել կայուն տնտեսական զարգացման որակական առաջընթացի։

Վերլուծությունն ամբողջությամբ հասանելի է հետևյալ հղումով։

«ԼՈՒՅՍ» հիմնադրամ

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>