Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ
Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը հայտարարել է, որ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն երկարամյա ծառայության շնորհիվ վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը։
Օգոստոսի 21-ին Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն նշում է իր 75-ամյակը։
«Որպես ազգի հոգևոր առաջնորդ՝ Դուք մեծ ներդրում եք ունեցել կրոնական կյանքի վերածննդի գործում ինչպես հայրենիքում, այնպես էլ սփյուռքում։ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կարգավիճակով երկար տարիների անձնվեր ծառայությունը Ձեզ համար ապահովել է խոր հարգանք ողջ քրիստոնեական աշխարհում։ Մաղթում եմ Ձերդ Սրբությանը ամուր առողջություն, հոգու կորով և Աստծո մշտական աջակցություն հետագա առաջնորդական առաքելության մեջ»,- ասված է Ռուս ուղղափառ եկեղեցու կայքում հրապարակված շնորհավորական ուղերձում։
Աղբյուր՝ Aysor.am
--
Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը թեպետ չի նշում տարեդարձը, բայց այսօր ջերմ ու սրտաբուխ մաղթանքներով բազմաթիվ շնորհավորանքներ է ստացել ոչ միայն ՀԱԵ թեմերից, ՀԱԵ ուսումնական հաստատոթյուններից և այլ կառույցներից, այլև «քույր եկեղեցիներից», պետությունների ղեկավարներից:

