Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից
Հասարակական-քաղաքական գործիչ, ՀայաՔվեի» համակարգող Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց։
Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում, դատավոր Դավիթ Բալայանի նախագահությամբ, նախնական դատալսումների ընթացքում քննարկվեց Չալաբյանի խափանման միջոցի հարցը։
Հանրային մեղադրողը պահանջեց, որպեսզի Ավետիք Չալաբյանի խափանման միջոց կալանքը երկարաձգվի ևս երկու ամսով: Պաշտպաններն էլ միջնորդեցին փոխել խափանման միջոց կալանքը։
Դատավորը, լսելով կողմերին, ասաց. «Դատարանը որոշեց մեղադրյալ Ավետիք Չալաբյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը վերացնել։ Դատարանաը գտնում է որևէ խափանման միջոց կիրառելու անհրաժեշտությունը բացակայում է»։
«Ոստիկաններ, Ավետիք Չալաբյանն անհապաղ ազատ է արձակվում նիստերի դահլիճից»,- ասաց դատավորը։

