Մամիկոն Ասլանյանին արդարացրել են այն հոդվածով, որով նրան 2 տարի 7 ամիս պահել էին կալանքի տակ Փոփոխվող Եվրոպան և ֆրագմենտար քաոսի Հայաստանը Հայ մարմնամարզիկները պատմական նվաճումով են վերադառնում աշխարհի առաջնությունից
«Թրամփի ուղին» անցնում է ԱԺ-ով, հա, ու Փաշինյանի կնոջ նախագիծն էլ է օրակարգում (ուղիղ) Շիրակի մարզպետի գրառումն ու գերմանացի նացիստների բառապաշարը հիշեցնող որոշ «իվանների» հիշատակումը տարակուսանքով ենք ընկալել. ՌԴ դեսպանություն Հայաստանը ԵԱՏՄ-ում, թե՞ ԵՄ-ում, ՀԱՊԿ-ում, թե՞ ՆԱՏՕ-ում։ Կոլոմոյսկին հարցազրույց է տվել, որտեղ նշել է Ուկրաինայի առջև կանգնած խնդիրները Ընդդիմությունը թույլ տվեց Փաշինյանին դառնալ հայկական  Բրեժնև. շնորհավորանքներ սպասենք  Ֆոն դեր Լյայենից և Կիմ Չեն Ինից ՏԻՄ «ընտրությունների» հյուսիսկորեական արդյունքները. հաջորդիվ ՔՊ-ն 250 տոկո՞ս կնկարի ԻՆՉ ԿԱՊ ՈՒՆԻ ԱՆԴՐԱՆԻԿ ԹԵՎԱՆՅԱՆԻ ԿԱԼԱՆԱՎՈՐՈՒՄԸ ՌՈՒՍ-ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՀԵՏ Իշխող ռեժիմի համատարած ռեպրեսիաների և ահաբեկումների պայմաններում Հայաստանի 21 համայնքներում այսօր կայանալու են ՏԻՄ «ընտրություններ» Ինչու է քաղաքացի Նիկոլ Փ.-ն խոսում արտահերթ ընտրություններից Մեր պայքարն արդար է ու անսակարկ, իսկ գիտակցումը, որ մտավորականությունը մեզ հետ է` առավել անկոտրում է դարձնում մեր կամքը. Անդրանիկ Թևանյան Պատերազմ Արցախում
«Այսօրվա մեր պրոբլեմն ունի մեկ անուն-ազգանուն. այն իրավիճակում չենք, որ իրար մեղադրենք». «Փաստ» Ամերիկյան ներդրումներն էլի չեկան Հայաստան Երեւանում տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ համատեղ աշխատանքային խմբի հինգերորդ հանդիպումը Գործող կառավարչի՝ ընդդիմության նկատմամբ հաղթանակի և ընդդիմության բացակայության մասին հայտարարությունն առաջին հերթին ուղերձ է Թուրքիային ու Ադրբեջանին․ ՏԻգրան Աբրահամյան Գլխարկները շատ բարձր նետել պետք չէ. «Փաստ» Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ» Պապիկյանի երկրորդ դեղին քարտը. «Հրապարակ» Ժողովրդավարության դիակի վրա տոնվող «հաղթանակը». «Փաստ» ՔՊ-ն փակ նիստերում քննարկում է Արցախի, ՀՀ անկախության Հռչակագրի և եկեղեցու հարցերը․ «Ժողովուրդ» 6-7 ամիս անորակ խողովակներ են տեղադրել, քաղաքապետարանը չի նկատել, Ավինյանի անգործության հետևանքները․ «Ժողովուրդ» «Օրենքով Գող» Զապի և «Օշականցի» Գևորիկի դեմ հարուցված քրեական գործն ուղարկվեց դատարան Վիճաբանություն և ծեծկռտnւք ազգականների միջև. կա զnհ «Թրամփի ուղին» անցնում է ԱԺ-ով, հա, ու Փաշինյանի կնոջ նախագիծն էլ է օրակարգում (ուղիղ) Փաշինյանն ուզում է, որ բարիկադի մի կողմում լինի Նիկոլ Փաշինյանը, մյուսում՝ Փաշինյան Նիկոլը. Բենիամին Մաթևոսյանը՝ ՏԻՄ ընտրությունների մասին ...Հետո եկավ Սև կարապը «ԵՄ-ից ձեն-ձուն չկա՞. եթե նման հայտարարություն ՀՀԿ իշխանությունն աներ, մեզ անարգանքի սյունին կգամեին». Էդուարդ Շարմազանով Մոսկվայի ՀՕՊ համակարգի վրա հարձակումներ նախապատրաստելու համար Անդրկովկասից եկած անձինք են ձերբակալվել ՔՊ-ն արդեն դարձել է Կոմկուս, մարդամեկն էլ՝ Բրեժնև․ «Կարճ ասած» ՏԻՄ ընտրություններ. վախ, ռեպրեսիաներ և անխուսափելի կալանք՝ «անհարմար» թեկնածուների համար․ Նարեկ Մանթաշյան Մամիկոն Ասլանյանին արդարացրել են այն հոդվածով, որով նրան 2 տարի 7 ամիս պահել էին կալանքի տակ Շիրակի մարզպետի գրառումն ու գերմանացի նացիստների բառապաշարը հիշեցնող որոշ «իվանների» հիշատակումը տարակուսանքով ենք ընկալել. ՌԴ դեսպանություն ՔՊ-ի ձայները միջինում չեն գերազանցում համայնքների ընտրողների ընդհանուր թվի 32 %-ը. Զաքարյան ՏԻՄ ընտրություններում հաղթել է ոչ թե գործող իշխանությունը, այլ պարտվել է ընդդիմությունը, պարտվել է ինքն իրեն. Ռուբեն Հակոբյան Փոփոխվող Եվրոպան և ֆրագմենտար քաոսի Հայաստանը «Ոչ մի դեպքում ՔՊ–ին ձայն չենք տալու». «Նոր դարաշրջանը»՝ Եղեգնաձորում ՔՊ–ին պակասող մեկ մանդատը տալու մասին ՀՀ սահմանը հատած թուրքի չոբանը վերադարձվել է Ադրբեջանին, մինչդեռ ադրբեջանցիները հայերին մորթում են Ինչու է Սերբիայում հաջողվում, իսկ Հայաստանում՝ ոչ Հայաստանը ԵԱՏՄ-ում, թե՞ ԵՄ-ում, ՀԱՊԿ-ում, թե՞ ՆԱՏՕ-ում։ ՀՀ-ում քաղաքական իրավիճակը կարող է փոխվել միայն իշխող ուժի իշխանազրկման պարագայում․ Իշխան Սաղաթելյան ՔՊ-ն Կիրանցում մրցում էր ինքն իր հետ, բայց արդյունքներով հպարտանում են․ Քրիստինե Վարդանյան

Մեզ համար եվրոինտեգրումը Հայաստանի անվտանգությունն ապահովելու գործիք էր, ձեզ համար՝ Հայաստանը գործիք դարձնելու միջոց. Աշոտյան

«Ազգային ժողովի այսօրվա նիստը աչքի ընկավ մի շարք արձանագրումներով»,-գրում է տնային կալանքում գտնվող ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը՝ շարունակելով.

«Նախ և առաջ իշխանական ուժն, առաջին իսկ «պատեհ», իսկ ավելի ճիշտ՝ անպատեհ առիթով վերջ դրեց բարեկրթության պատրանքին Ազգային ժողովի դահլիճում, որն ի սկզբանե կեղծ կերպով ներկայացված թակարդ էր ընդդիմության համար։

Իհարկե, բարեկրթությունը կամ բարեվարքությունը պարտադիր պայման են քաղաքական արդյունավետ աշխատանքի համար, սակայն բարեկրթության այն տարբերակը, որ առաջարկվում էր ՔՊ-ի կողմից, ի սկզբանե մեռելածին է, քանզի չի ուղեկցվում Հայաստանի ամբողջ տարածքում օրենքի գերակայության վերականգնման, մարդու իրավունքների ինստիտուտի նկատմամբ հարգանքի, քաղբանտարկյալների ազատ արձակման, քաղաքական հետապնդումների դադարեցման համապետական մոտեցումով։

Դա ոչ թե համատարած «ամնիստիա» է, այլ լոկալ «ամնեզիա»:

Եվ պատահական չէ, որ ՔՊ-ականները այսօր Ազգային ժողովում գործի դրեցին ոչ թե քաղաքական միտքը, այլ վարչական լծակները, կասեցնելով ընդդիմության ներգրավվածությունը նիստերի աշխատանքներին։

Ճակատագրի հեգնանքն այնտեղ է, որ այդ բիրտ ուժի սպառնալիքը տեղի է ունեցել հենց եվրոպական ինտեգրման հարցերով հանձնաժողովի նախագահի ընտրության առիթով, որի ընթացքում ամենաշատն են հնչել մարդու իրավունքներ, օրենքի գերակայություն, ժողովրդավարություն, բազմակարծություն բառերը։

Սակայն երկրորդ արձանագրումը շատ ավելի կարևոր է. ՔՊ-ականներին հանգիստ չեն տալիս Սերժ Սարգսյանը և Հանրապետական կուսակցությունը, որոնք անկախ այն հանգամանքից, որ ֆիզիկապես չեն գտնվում դահլիճում, շարունակում են փաստացի թելադրել քաղաքական օրակարգ։

Այսօրվա քննարկումների համատեքստում օրակարգի մաս էին դարձել արտաքին քաղաքականությանը վերաբերող, մասնավորապես՝ եվրասիական եւ  եվրոպական ուղղությունների հետ կապված հարցեր։

Եթե իրոք հնարավոր է մեկ օրվա ընթացքում որևէ ազգային պետություն, մասնավորապես Հայաստանը, «մտցնել» ( իրենց բառապաշարով ասած) այս կամ այն վերազգային քաղաքական կամ տնտեսական կառույց, ինչպես իրենք են գնահատում 2013 թվականին Մաքսային միությանը միանալու Սերժ Սարգսյանի որոշումը, ապա խնդրում, հորդորում, պահանջում եմ ՔՊ-ականներից մեզ մեկ օրվա ընթացքում Հայաստանը «մտցնել» Եվրոպական Միություն։

Եթե դա հնարավոր է և իրենք չեն կարող, ապա հերթական անգամ կապացուցվի, որ Սերժ Սարգսյանը իրենցից ուժեղ տղա է։

Եթե դա հնարավոր է, բայց իրենք չեն ուզում, ապա կապացուցվի, որ իրենք մոլորեցնում են մեր ժողովրդին եվրոպական օրակարգով։

Եթե դա հնարավոր չէ, բայց նրանք դրա մասին խոսում են, ուրեմն նրանց գրագիտության և բարոյագիտության մասին հետևությունները թողնում եմ ձեզ։

Ի դեպ, Եվրասիական Միության անդամակցելու շնորհիվ է, որ Հայաստանի տնտեսությունը ոչ միայն կոլապսի չի ենթարկվել, այլ նաև զարգացումներ է ապահովել վերջին տարիներին, և դա արվել է երկու հիմնական գործոններով:

Առաջինը , ռուսական գազի գնի հետ կապված Սերժ Սարգսյանի շնորհիվ և օրոք ստորագրված պայմանագրի, և երկրորդը, Եվրասիական Միությանը անդամակցելու հետեւանքով մեծ շուկային անարգել մուտքով։

Սերժ Սարգսյանի այդ երկու որոշումների շնորհիվ Հայաստանը միտ 10 միլիարդից ավել օգուտ է ստացել։ Կասկածողներին խնդրում եմ հաշվել Հայաստանում և միջազգային շուկաներում գազի գների տարբերությունը գոնե 2018-ից առ այսօր, ինչպես նաև Եվրասիական շուկաներ Հայաստանի արտահանման կամ վերաարտահանման ծավալներից ստացած օգուտները։

Ինչ վերաբերում է եվրոպական ուղղությանը, ապա այստեղ ստիպված եմ ևս լիքբեզ անել ՔՊ-ական պատգամավորների համար, որոնց պրիմիտիվ ընկալումներով CEPA-ն դա ասոցացման համաձայնագիր հանած DCFTA տարբերակն է։

Իրականում մինչեւ 2013 թվականը Հայաստանը բանակցել է Եվրոպական Միության հետ երկու փաստաթուղթ։ Ասոցացման համաձայնագիր (AA), որը ներառում էր քաղաքական, հասարակական, իրավական բարեփոխումներ, և ազատ առևտրին վերաբերող DCFTA-ը։ 2013-ին չի հաջողվել փաթեթը ստորագրել ոչ թե հայկական, այլ եվրոպական կողմից խաղի կանոնների փոփոխության արդյունքում, ինչի մասին բազմիցս արձանագրվել և և վկայակոչվել է։

Այնուհանդերձ, Սերժ Սարգսյանի օրոք և շնորհիվ ստորագրված CEPA-ն մոտ 90-95% -ով, և սա եվրոպական քաղաքագետների և փորձագետների գնահատականն է, համընկնում է այդ երկու փաստաթղթերի բովանդակությանը։

AA - DCFTA = CEPA հավասարում գոյություն չունի: Իրական բանաձեւն է՝ (AA+DCFTA) x 0.95 = CEPA :

Ամենակարևոր տարբերությունը մեկն է՝ CEPA-յում արձանագրված է, որ Հայաստանի տնտեսական, ֆինանսական, մաքսային և այլ նմանատիպ ոլորտների բարեփոխումները չպետք է հակասեն այլ միջազգային կառույցներին անդամակցելու ընթացքում մեր ստանձնած պարտավորություններին։

Մնացած բոլոր ուղղություններով այդ փաստաթղթերը նույնատիպ են։

Զավեշտ է, երբ մեզ փորձում է քննադատել մի իշխանություն, որը «բարեհաջող» կերպով տապալել է և տապալում է CEPA-յի իմպլեմենտացիան։ Գեղեցիկ փաթեթավորված քաղաքական գնահատականների և պաշտոնական փաստաթղթերի արանքում չեք կարող թաքցնել այն հանգամանքը, որ այդ փաստաթղթով պայմանավորված բարեփոխումները դոփում են տեղում և լավագույն դեպքում համապատասխանում են ժամանակացուցային պարտավորությունների մոտ 40%-ին ( ավելի ճշգրիտ գնահատականներ տալ չեմ կարող այն պատճառով, որ թե հայկական, թե եվրոպական կողմերը կենացների հետևում թաքցնում են հայ և եվրոպական հասարակություններից բարեփոխումների իրական ընթացքը):

Որքան էլ գործող ռեժիմը փորձի ջանալ, թե իբր իրենց օրոք աննախադեպ նոր հաջողությունների է հասել Եվրոպական Միության հետ, այնուհանդերձ ստիպված հիշեցնում եմ, որ Եվրոպական Միության հետ իրենց կողմից ստորագրված բոլոր նոր փաստաթղթերի հիմքում ընկած է հենց CEPA-ն, այդ թվում՝ անվտանգային։

Համոզվելու համար բավարար է այցելել Արտաքին գործերի նախարարության պաշտոնակ կայք եւ ծանոթանալ վերջերս ստորագրված ամենաբարձր կարգի փաստաթղթի՝ ԵՄ Հայաստան ռազմավարական օրակարգի հետ, որտեղ սևով սպիտակի վրա 20-ից ավել անգամ գրված է, որ այդ բոլոր պարտավորությունները, գործողությունները, ոլորտները բխում են հենց «Սերժի CEPA-ից»։ Ավելին, հենց ներածության մեջ գրված է, որ այդ փաստաթուղթը հիմք է ընդունում CEPA-ն, նպատակ ունի հասնել CEPA-յով ուրվագծված վերջնարդյունքին և CEPA-ն է այն իրավական բազիսը, որի վրա ստորագրվել է այդ ճռճռան անունով փաստաթուղթը։

Էլ ավելին, ԵՄ անդամ մի շարք պետությունների հետ առանձին ստորագրված նմանատիպ փաստաթղթերի հիմքում նույնպես CEPA-ն է։

Այսքանով հանդերձ ուզում եմ անել երկու եզրակացություն։

Առաջինը, Հայաստանի արտաքին քաղաքականությունը Սերժ Սարգսյանի օրոք բխում էր Հայաստանի անվտանգային քաղաքականությունից և ծառայում էր գործիք Հայաստանի անվտանգությունը ապահովելու համար, իսկ գործող ռեժիմն արտաքին քաղաքականությունը վերածել է անվտանգային սպառնալիքի, ոչ թե հնարավորության։

Երկրորդը, եթե նախկինում եվրոպական ինտեգրումը Հայաստանի համապարփակ անվտանգությունը ապահովելու գործիք էր, ապա գործող ռեժիմը եվրոպական ինտեգրման անվան տակ Հայաստանն է վերածել եվրոպական, իսկ ավելի լայն իմաստով՝ արևմտյան քաղաքականության գործիքի։

Հ.Գ. CEPA-ն արձանագրում եւ ԵՄ-ի համար պարտադիր իրավական ուժ էր հաղորդում նաեւ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման այնպիսի տարբերակին, որտեղ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը անքակտելի սկզբունքներից մեկն էր։ Սա էլ ձեր կողմից «Սերժի ժառանգությունը» մսխելու մեկ այլ ողբեգական ապացույց…

Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ

«Ձորաղբյուր» ՏԿՀ

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>