Միջադեպից հետո «Ուժեղ Հայաստանի» անդամները լքեցին ԱԺ շենքը
Ազգային ժողովի «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները քիչ առաջ լքեցին Ազգային ժողովի շենքը։
Պատճառը նիստերի դահլիճում տեղի ունեցած միջադեպն էր, երբ նիստը նախագահող ԱԺ փոխխոսնակ Վահագն Ալեքսանյանը նախ նախազգուշացում հայտարարեց «Ուժեղ Հայաստանի» պատգամավոր Դավիթ Ղազինյանի նկատմամբ, ապա նաև անվտանգության աշխատակիցներին հրավիրեց, որ նրան դուրս բերեն դահլիճից։
Արդեն ԱԺ միջանցքում «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանն ասաց. «Դրա կարիքը որտե՞ղ կար, ումի՞ց են պաշտպանում, սպառնում են, ոնց որ կազարմա լինի»։
Նրանք լրագրողներին հայտնեցին, որ շենքից դուրս են գալիս։
https://www.youtube.com/shorts/-9RmTosKpPM
Աղբյուր՝ News.am

