Արեգնազ Մանուկյանը այս պահին հանդիպում է 14–ամյա դստեր հետ. փաստաբան
«Մայր Հայաստան» կուսակցության անդամ Արեգնազ Մանուկյանը ներկայումս հանդիպում է իր դստեր՝ Արփիի հետ, որն այսօր դառնում է 14 տարեկան։ Այս մասին օգոստոսի 19-ին Հայաստանում ԵՄ գրասենյակի մոտ անցկացվող բողոքի ակցիայի ժամանակ հայտարարել է փաստաբան Տաթևիկ Սողոյանը։
Հիշեցնենք, որ «Մայր Հայաստան» կուսակցության անդամ Արեգնազ Մանուկյանը հուլիսի 9-ին իր տանը խուզարկությունից հետո երկու ամսով կալանավորվել էր՝ պետական գաղտնիք կազմող տեղեկություններ հրապարակելու մեղադրանքով։ ՔԿՀ-ից Մանուկյանը նամակ էր ուղարկել, որտեղ հայտարարել էր իր անմեղության մասին, ինչպես նաև բողոքել էր արտաքին աշխարհից լիակատար մեկուսացման և 13-ամյա դստեր ու 85-ամյա մոր հետ հեռախոսով խոսելու հնարավորության բացակայությունից։
Աղբյուր՝ News.am

