Փաշինյանի ռեժիմին «շեֆություն անող» ԵՄ-ից պահանջում են ազատ արձակել քաղբանտարկյալներին
Այս պահին մեծ թվով քաղաքացիներ բողոքի ակցիա են իրականացնում Հայաստանում ԵՄ ներկայացուցչության դարպասների մոտ:
Առիթը քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանի նկատմամբ փաշինյանական ռեժիմի կողմից կիրառվող կանխամտածված անմարդկայնության ու ճղճիմագույն մանրախնդրության դրսևորումն է. հիշեցնենք, որ Արեգնազ Մանուկյանը ունի անչչաբփահաս դուստր, ու բացի այն, որ բացարձակապես մուտ, ակնհայտ հորինված «մեղադրանքով» է Մանուկյանը կալանավորվել, դեռ մի բան էլ նրան արգելված են տեսակցություններն անչափահաս դստեր և տարեց մոր հետ:
Բայց բողոքի ակցիայի մասնակիցները, բնականաբար, պահանջում են արդեն հարյուրների հասնող բոլոր քաղբանտարկյալների ազատ արձակումը:
Հատկանշական է, որ բողոքի ակցիան հենց Եվրամիության գրասենյակի առաջ է: Դա ճիշտ վայր է, քանի որ հենց Եվրամիության բարձրագույն պաշտոնյաներն են հովանավորում, թերևս նաև՝ հրահանագում փաշինյանական ռեժիմին, որպեսզի վերջինս հարձակվի հայ մարդկանց վրա, ազատազրկի, խոշտանգի, իրականացնի քաղաքական հալածանքներ:
Կարելի է ասել, որ Մարթա Կոսը, Կայա Կալլասը, ֆոն դեր Լայեն կոչվողը նմանապես պատասխանատու են Հայաստանում իրականացվող վայրագ հալածանքների, Հայաստանը գործնականում համակենտրոնացման ճամբարի վերածելու համար: Նրանք պատրաստ են արդարացնել ցանկացած այլանդակություն, ցանկացած սրիկայություն, ցանկացած անմարդկային դրսևորում: Ինչը որոշակիորեն ոգևորում է Փաշինյանի ոչ լեգիտիմ ռեժիմին:
Տեսանյութը՝ 168.am-ի էջից:

