Հայ Առաքելական եկեղեցին ոչինչ չի ստանում պետությունից, միաժամանակ խոշոր հարկ վճարողներից է. Տիգրան Աբրահամյան
«Հայ Առաքելական եկեղեցին Հայաստանի Հարապետությունից ոչինչ չի ստանում, միաժամանակ խոշոր հարկ վճարողներից է։ Համեմատության համար նշեմ՝ Վրաց ուղղափառ եկեղեցին պետությունից ստանում է տարեկան 20 միլիոն դոլար,- Ազգային ժողովում ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
Նա նաև նշեց՝ որևէ մեկը չի նշում, թե այս տարիների ընթացքում ինչքան աշխատանքներ է կատարել եկեղեցին առանց պետական միջամտության, միաժամանակ՝ հարկ է վճարել։
Տիգրան Աբրահամյանը նաև հայտարարեց, որ Արմավիրի մարզի Խանջյան և Հացիկ գյուղերի բնակիչները փակել են Արմավիր-Գյումրի միջպետական ճանապարհը՝ բարձրաձայնելով բերքի իրացման հետ կապված հարցեր։
«Լավ կլիներ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը արձագանքեր այս հարցին, քանի որ գյուղացիները ստիպված են լինում ապրանքը մթերել ինքնարժեքից ցածր գնով»,- ասաց ընդդիմադիր խմբակցության պատգամավորը։

