Իմ մանդատը դնելու մասին հարց չի քննարկվել. Էդգար Ղազարյան
«Իմ մանդատը դնելու մասին հարց չի քննարկվել խմբակցությունում»,- ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը ի պատասխան լրագրողների հարցին կապված երեկ ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի հետ։
Նա նշեց, որ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր է, շարունակելու է իր գործունեությունը։ Իսկ թե ինչո՞ւ Աժ նիստերի դահլիճում իր տեղը փոխվեց, Ղազարյանն ասաց. «Տեխնիկական, կազմակերպչական հարց է, վաղուց էր քննարկվել»։
«Մեր խմբակցության գործընկերների հետ ունեմ փոխըմբռնման ընդհանուր շատ լավ մթնոլորտ։ Ամեն մի ելույթ, հարցադրում, քննարկում չի կարող դառնալ մեծ իրադարձություն»,- ասաց Է.Ղազարյանը։
Հիշեցնենք, որ երեկ նիստի ժամանակ Էդգար Ղազարյանի ելույթից հետո իրավիճակը սրվել էր։ ՔՊ-ականներին մասնավորապես զայրացրել էր Ղազարյանի ելույթում հնչեցված «սրիկայաբար» բառը։
Աղբյուրը` Panorama.am

