Աhшբեկչnւթյшն մեղադրանքն այս իշխանությանը պետք էր, որպեսզի արատավորեր «Սրբազան պայքարը» և իր մասնակիցներին. Սողոյան
«Կարծում եմ՝ ՄԱԿ-ի արձագանքից հետո կարիք էլ չկա գաղտնիք պահելու, երբ դեռևս նախորդ տարի խիստ կալանքի տակ էին գտնվում բոլոր մեղադրյալները, սույն գործով անցնող պաշտոնյաներից մեկի հետ մասնավոր զրույցում հարցին՝ դուք իրապես հավատո՞ւմ եք ահաբեկչության մեղադրանքին, հնչեց կարծիք՝ դե հիմա այսպես էր պետք սկզբից, հետագայում դատարանում արարքը կվերաորակվի», - դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ Սրբազանի պաշտպան Տաթևիկ Սողոյանը՝ անդրադառնալով ահաբեկչության մեղադրանքին և միջազգային կառույցների արձագանքին։
Նրա խոսքով, այդ խոսակցությունը գալիս էր հավաստելու սկզբնական համոզմունքը, որ տեռորիզմի մեղադրանքը պարզապես այս իշխանությանը պետք էր, որպեսզի արատավորեր «Սրբազան պայքարը» և իր մասնակիցների
Անդրադառնալով Արայիկ Հարությունյանի հայտարարությանը՝ Սողոյանն ասաց. «Արայիկ Հարությունյանի «լեզվի սայթաքումը» ամենևին էլ լեզվի սայթաքում չէր։ Իրենք արդեն իրենց սև գործն արած՝ ահաբեկչության միտքը տարածած հասարակության մեջ, բայց և ձախողած, սկսում են կամաց հետ քայլ անել»։
Սողոյանը նաև նշեց, որ ԱԺ նախորդ նիստին «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանը Քպ-ական պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանին հիշեցրել է ՄԱԿ-ի անկախ փորձագետների դիրքորոշման մասին։
«Կարծեմ՝ նախորդ նիստին Մարիաննա Ղահրամանյանը Արուսյակ Ջուլհակյանին հիշեցրեց այն մասին, որ կարծես թե ՄԱԿ-ի անկախ փորձագետները տարակուսած են այս մեղադրանքի հետ։ Ջուլհակյանը այդ ամենը թողեց առանց մեկնաբանության», - ասաց նա։

