Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ
Արմեն Գրիգորյանը վերջին անգամ է Անվտանգության խորհրդի քարտուղարի կարգավիճակում մասնակցում կառավարության նիստին։ Կառավարության նիստի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
«Որոշում եմ կայացրել իրականացրել Անվտանգության խորհրիդ քարտուղարի փոփոխություն»,- ասաց Փաշինյանը։
Արմեն Գրիգորյանը շնորհակալություն հայտնեց համատեղ աշխատանքի համար։
Ընդգծենք. այդ «համատեղ աշխատանքի» հետևանքներից մեկը այն է, որ ծնունդով արցախցի Արմեն Գրիգորյանի ծննդավայրը, իր հոր, իր պապի հայրենիքը ու նախնիների շիրիմները հանձնվել են ադրբեջանական թուրքերին: Դե, իհարկե, դրա համար պետք է շնորհակալություն հայտնել: Նման «համատեղ աշխատանքը» դեռ երկար կհիշեն ապագայի պատմիչները՝ ոչ բարի խոսքերով:
--
ՔՊ-ական թիմում կատարված փոխարինմամբ «խաղադաշտ» է վերադարձվել հայ մարդկանց վրա թքող ու դրա համար անպատիժ մնացած, Ակնան (Աղդամը) իր հայրենիքը համարած Ալեն Սիմոնյանը: Սա էլ, երևի, Փաշինյանի կողմից յուրօրինակ հարսանեկան նվեր է:
Մեծ հաշվով՝ ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած որ մի քպ-ականը կլինի ԱԽՔ:

