Վրաստանի վարչապետը հրաժարվել է վերականգնել Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները
Վրաստանը մտադիրված չէ վերականգնել Ռուսաստանի հետ լիարժեք դիվանագիտական հարաբերությունները, քանի դեռ Մոսկվան ճանաչում է Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը։ Այդ մասին լրագրողներին հայտարարել է վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
«Քանի դեռ Ռուսաստանի կողմից [Աբխազիայի և Հարավային Օսիայի] այսպես կոչված ճանաչումը փաստ է, դիվանագիտական հարաբերությունները, անշուշտ, չեն վերականգնվի։ Ռուսաստանի Դաշնության հետ մեր նպատակը հակամարտության խաղաղ կարգավորումն է», -ասել է նա՝ հավելելով, որ իրավիճակի խաղաղ կարգավորումը «Վրաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկն է»։
Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը նախկինում ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ Մոսկվան պատրաստ է ընդլայնել պրագմատիկ կապերը Թբիլիսիի հետ։ Նա նշել է, որ Վրաստանի հաջող զարգացման բանալին ոչ թե առճակատման, այլ Ռուսաստանի հետ համագործակցության մեջ է։

