Անհայրենիք գոյանքներ, որոնք միայն իրենց լափի մասին են մտածում․ Խաչիկ Մանուկյան Փաշինյանի հայտարարությունները Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու և ԵԱՏՄ-ում մնալու հարցում խճճված են․ ՌԴ ԱԳՆ Արեգնազ Մանուկյանի նկատմամբ կիրառված կալանքը և դրա ուղեկցող սահմանափակումները ոչ միայն անհամաչափ են, այլև ակնհայտորեն կրում են քաղաքական ու պատժիչ բնույթ
11
Քննչական կոմիտեի ներկայացուցիչը ցինիկաբար ստում է և զբաղված է իր «շեֆի» զրպարտության քստմնելի քարոզով Տեսարաններ՝ առանց հացի. քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանի անդրադարձը՝ փաշինյանական ռեժիմի բանտից ՉԴԱԴԱՐՈՂ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ. ԱՄՆ-ը, Ադրբեջանն ու Փաշինյանը համատեղ հայտարարությամբ «թարմացրել» են 2025թ. օգոստոսի «թուղթը» 135 ձայնը նշանակություն ուներ՝ մի խմբակցություն լինի, թե չլինի․ Վարդևանյանը՝ ԲՀԿ-ի ձայների մասին Արամ Վարդևանյանը 53 «կողմ» և 0 «դեմ» ձայներով ընտրվեց ԱԺ փոխնախագահ ԱԺ նիստն ընդհատվեց. Արամ Վարդևանյանին ԱԺ փոխնախագահ են ընտրում Օր 7․ ԱԺ-ն երկրորդ շաբաթն է՝ դեռ փոխնախագահ է ընտրում Հայաստանում սահմանադրական կարգը փլուզվել է «Բանտային երջանկություն». քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանը՝ փաշինյանական ռեժիմի բանտային անցուդարձի մասին Որևէ քաղաքական կուսակցություն իրավունք չունի եկեղեցու ներքին հարցերին միջամտելու․ Նաթան Սրբազան Պատերազմ Արցախում
Քննչական կոմիտեի ներկայացուցիչը ցինիկաբար ստում է և զբաղված է իր «շեֆի» զրպարտության քստմնելի քարոզով Խորհրդարանում քիչ են քաղաքական բանտարկյալների, այլ հետապնդվողների մասին բարձրաձայնումները, ինչը մտահոգիչ է Անհայրենիք գոյանքներ, որոնք միայն իրենց լափի մասին են մտածում․ Խաչիկ Մանուկյան Ռուսական պատժամիջոցների երկրորդ ալիքն է սպասվում` ՔՊ-ում սարսափած են. «Հրապարակ» Ռեժիմը փորձում է «սվաղել» Արցախի և ՀՀ առանձին հատվածների զիջման հարցը․ Տիգրան Աբրահամյան Նոր հողամաս և 14,4 միլիոն դրամ եկամուտ․ ինչպե՞ս է 2025 թվականը փակել ՔՊ խմբակցության ղեկավարը Խայտառակության անունը դրել են խաղաղություն ու գլուխ են գովում. Շարմազանով 3 անշարժ գույք՝ 18-ից ի վեր. «սրտի դատավորի» ունեցվածքը․ «Հրապարակ» 39 հազար վարդը ոչնչացվել է կեղծ փաստաթղթերի հիմքով. ով է տվել դրանք. պետությունը չի պարզաբանում․ «Ժողովուրդ» Փաշինյանի հայտարարությունները Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու և ԵԱՏՄ-ում մնալու հարցում խճճված են․ ՌԴ ԱԳՆ Տեսարաններ՝ առանց հացի. քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանի անդրադարձը՝ փաշինյանական ռեժիմի բանտից ՉԴԱԴԱՐՈՂ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ. ԱՄՆ-ը, Ադրբեջանն ու Փաշինյանը համատեղ հայտարարությամբ «թարմացրել» են 2025թ. օգոստոսի «թուղթը» «Մեղադրյալ չկա, ինձ են մի քանի անգամ հարցաքննության կանչել». Տեր-Եսայանը՝ քաղաքապետարանի միջնդեպի մասին 135 ձայնը նշանակություն ուներ՝ մի խմբակցություն լինի, թե չլինի․ Վարդևանյանը՝ ԲՀԿ-ի ձայների մասին Կոլումբիայում 7.4 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել ...Իսկ Արեգնազ Մանուկյանը ոչ միան կնստի բանտում, այլև կարգելեն բանտից հեռախոսով խոսի իր անչափահաս՝ 13-ամյա դստեր ու 86-ամյա մոր հետ Մտածելով, որ պապը ամեն անգամ փլավ է ուտելու, բայց մի օր այդ փլավը կանգնեց պապի բգին. Խաչատրյան Մալանկարա Ուղղափառ Ասորական Եկեղեցին կոչ է անում աղոթել Կաթողիկոսի և Հայաստանի ժողովրդի համար Այս գործընթացները կը վիրաւորեն ոչ միայն Մայր Աթոռի միաբանութիւնը, այլեւ Հայ Եկեղեցւոյ նուիրապետական Աթոռները․ Պատրիարքութիւն Հայոց Թուրքիոյ «Նախկինից նախկին», Նիկոլի մոտ ծառայության անցած Թումանյան Արտաշեսը ազատվել է իր շա՜տ սիրելի վարչապետի խորհրդականի պաշտոնից Bravo Նիկոլ, զարգացնում է Ադրբեջանի և Վրաստանի տնտեսությունը. ռուսաստանյան շուկայում Ադրբեջանը փոխարինում է Հայաստանին Արեգնազ Մանուկյանի նկատմամբ կիրառված կալանքը և դրա ուղեկցող սահմանափակումները ոչ միայն անհամաչափ են, այլև ակնհայտորեն կրում են քաղաքական ու պատժիչ բնույթ Թաթարստանը սգո օր է հայտարարել Քրվարույթի մասին կասեմ ընդամենը մեկ բան. Արդարացված Կարապետ Պողոսյան Արամ Վարդևանյանը 53 «կողմ» և 0 «դեմ» ձայներով ընտրվեց ԱԺ փոխնախագահ Մինչ այս պահը ինձ հետ կապ չեն հաստատել. Ռուբեն Վարդանյանի կինն արձագանքել է Փաշինյանի հայտարարությանը Միմյանց օգնելու ձգտումը կարևոր է ամուր երկիր և ամուր հասարակություն կառուցելու համար․ Գագիկ Ծառուկյան Ոստիկան(իկ)ները Նար-Դոսի փողոցից բերման են ենթարկել «Նարդոսցի Սերգուլիկին», «Փումփուլիկին», «Սնայպերչիկին», «Բեթմենին», «Խուճուճիկին», «Խուտուտիկին», «Այֆոնչիկին» Հայ ժողովուրդը հայտնվել է դրսից պարտադրվող երկու հանրաքվեների արանքում․ Աննա Գրիգորյան Ինչպես են Հայաստանի նման փոքր երկրներում կառուցվում բռնակալությունները, և ինչ փուլերով է սկսվում անկումը

39 հազար վարդը ոչնչացվել է կեղծ փաստաթղթերի հիմքով. ով է տվել դրանք. պետությունը չի պարզաբանում․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ռուսաստանի անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայությունը (Ռոսսելխոզնադզոր) հայտնել էր, որ հուլիսի 23-ին Սմոլենսկի մարզում ոչնչացվել է Հայաստանից ներկրված 39,2 հազար հատ թարմ կտրած վարդի խմբաքանակ։ Որոշումը կայացվել է Ռուսաստան կարանտինային վերահսկողության ենթակա արտադրանքի ներմուծման կանոնների կոպիտ խախտումների պատճառով։ Խոսքը մոտ 39,2 հազար ծաղկի և կեղծ փաստաթղթերի մասին է։

Հայկական ծաղիկների արտահանման շուրջ ստեղծված պատմությունը վերածվում է ոչ միայն մեկ գործարարի կրած վնասի, այլև պետական վերահսկողության և պատասխանատվության լուրջ հարցի։

Այս փաստը հատկապես ուշագրավ է Հայաստանի Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի՝ «Ժողովուրդ» օրաթերթին ուղարկած պաշտոնական պատասխանի ֆոնին։

Երբ Հայաստանի պետական մարմնին հարց է տրվում հենց այդ խմբաքանակի ծագման, արտադրողի, փաստաթղթերի, վնասի և ոչնչացման մասին, պատասխանը կրկնվում է՝

«Տվյալ խմբաքանակի, դրա ծագման կամ արտադրողի մասին տեղեկատվության Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը […] չի տիրապետում»։

Այս երկու պաշտոնական դիրքորոշումների միջև առաջանում է առանցքային հարց՝ եթե ռուսական կողմը հրապարակայնորեն նույնականացրել է բեռը որպես հայկական ծագման և նշել դրա ծավալը, ինչո՞ւ Հայաստանի իրավասու մարմինը տվյալ խմբաքանակի վերաբերյալ որևէ տեղեկություն չունի։

Ընդ որում, «Ժողովուրդ» օրաթերթն իր հարցումները ուղարկել էր ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն, որտեղից վերահասցեագրել են մեր հարցերը Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին, որտեղ, փաստացի, այնքան էլ չեն տիրապետում իրավիճակին։

Ռուսական կողմը՝ 39,2 հազար ծաղիկ և կեղծ փաստաթղթեր

Ռոսսելխոզնադզորի հրապարակման համաձայն՝ Բելառուսից Ռուսաստան ներմուծման փորձի ժամանակ հայտնաբերվել է հայկական ծագման ծաղիկների խմբաքանակ։

Ռուսական կողմի ներկայացմամբ՝ խոսքը մոտ 39,2 հազար ծաղկի մասին է, իսկ բեռի տեղափոխումն իրականացվել է փաստաթղթերի հիման վրա, որոնք ռուսական կողմը որակել է որպես կեղծված։

Այս հանգամանքը էապես փոխում է պատմության տրամաբանությունը։

Այստեղ այլևս միայն հարց չէ, թե ինչու է հայկական արտադրանքը հայտնվել Ռուսաստանի սահմանին, երբ դրա մուտքը սահմանափակված է։ Առաջանում է շատ ավելի կոնկրետ հարց՝ ինչ փաստաթղթերով է բեռը շարժվել Բելառուսից դեպի Ռուսաստան, ով է դրանք տրամադրել, և արդյոք այդ փաստաթղթերը որևէ կապ ունեցել են Հայաստանի իրավասու մարմինների կողմից տրամադրված բուսասանիտարական փաստաթղթերի հետ։

Հայաստանի ՍԱՏՄ-ն այդ հարցին իր պատասխանում չի անդրադառնում։

ՍԱՏՄ-ն ասում է՝ դեպի Ռուսաստան հավաստագիր չի տրամադրում

ՍԱՏՄ-ի պատասխանից պարզ է դառնում, որ Ռուսաստանի կողմից սահմանափակումը կիրառելուց հետո Հայաստանից Ռուսաստան ծաղիկ տեղափոխելու բուսասանիտարական հավաստագիր չի տրամադրվում։

«Տեսչական մարմինը ՌԴ լիազոր մարմնի կողմից ներմուծման սահմանափակում կիրառելուց հետո՝ մայիսի 22-ից, ՀՀ-ից այդ երկիր ծաղիկ տեղափոխելու բուսասանիտարական հավաստագիր չի տրամադրել»։

Այսինքն՝ Հայաստանի պետական մարմինը տեղյակ է ռուսական սահմանափակման մասին և համապատասխան փաստաթուղթ չի տրամադրում։

Միևնույն ժամանակ ՍԱՏՄ-ն նշում է, որ չի վերահսկում արտահանողի լոգիստիկ երթուղիները։

«Արտահանողի լոգիստիկ երթուղիները վերահսկելու լիազորություն Տեսչական մարմինը չունի»։

Սակայն այստեղ առաջանում է գործարարի համար ամենակարևոր հարցը․ եթե պետական մարմինը գիտի, որ տվյալ շուկան փակ է, իսկ ուղղակի արտահանման համար փաստաթուղթ չի տրամադրում, ի՞նչ մեխանիզմ է գործում՝ կանխելու համար այնպիսի իրավիճակը, երբ հայկական արտադրանքը այլ երկրի տարածքով հասնում է սահմանափակող երկրի սահման։

ՍԱՏՄ-ի պատասխանից այդ մեխանիզմը չի երևում։

Բելառուսը փաստաթղթերը ճանաչել է, Ռուսաստանը՝ կեղծ է համարել

ՍԱՏՄ-ի պատասխանում մեկ այլ կարևոր փաստ կա։

Մարմինը հայտնում է, որ 2026 թվականի հուլիսին Հայաստանից Բելառուս արտահանվել է 363 հազար 956 հատ ծաղիկ, և այդ բեռների համար տրված բուսասանիտարական հավաստագրերը Բելառուսի կողմից ընդունվել ու ճանաչվել են։

«Այդ բեռների համար տրված բուսասանիտարական հավաստագրերը ընդունվել և ճանաչվել են Բելառուսի կողմից. ծաղիկները ներմուծվել են այդ երկիր»։

Այսինքն՝ Բելառուսի ուղղությամբ առնվազն այդ փաստաթղթերը ճանաչվել են։

Միևնույն ժամանակ ռուսական կողմը 39,2 հազար ծաղկի կոնկրետ խմբաքանակի վերաբերյալ խոսում է կեղծ փաստաթղթերի մասին։

Ամենակարևոր հակասությունը՝ ռուսական կողմը բեռը տեսնում է, հայկական կողմը՝ ոչ

Ռուսական կողմի հրապարակման մեջ կա բեռի մոտավոր քանակը՝ 39,2 հազար ծաղիկ, ծագումը՝ հայկական, երթուղին՝ Բելառուսից Ռուսաստան, և փաստաթղթերի վերաբերյալ կոնկրետ պնդում։

Հայաստանի պետական մարմնի պատասխանում, սակայն, նույն կամ համադրելի խմբաքանակի վերաբերյալ ասվում է.

«Տվյալ խմբաքանակի, դրա ծագման կամ արտադրողի մասին տեղեկատվության Տեսչական մարմինը չի տիրապետում»։

Սա այն կետն է, որը պահանջում է ոչ թե ընդհանուր, այլ կոնկրետ պետական պարզաբանում։

Վարդերը ոչնչացվել են, բայց վնասը պետությունը չի հաշվարկել

Գործարարի համար պատմության վերջնական արդյունքը պարզ է՝ ապրանքը ամբողջությամբ ոչնչացվել է։

Սակայն ՍԱՏՄ-ն ոչ միայն չի հաշվարկել վնասը, այլև հայտարարում է, որ տնտեսավարողի ծախսերի վերաբերյալ տեղեկություն ստանալն իր գործառույթը չէ։

Իսկ փոխհատուցման հարցին պատասխանը նույնպես կարճ է.

«Տնտեսավարողի վնասը փոխհատուցելու գործառույթ Տեսչական մարմինը չունի»։

Այսպիսով՝ գործարարը կորցրել է ամբողջ խմբաքանակը, սակայն պետական մարմնի արձագանքը չի ներառում ոչ վնասի գնահատում, ոչ փոխհատուցման մեխանիզմ, ոչ էլ միջամտության որևէ արդյունք։

ՍԱՏՄ-ն նաև ասում է, որ այլ երկրում իրականացվող գործընթացներին միջամտելու լիազորություն չունի, իսկ Էկոնոմիկայի նախարարությունը մեզ տրված պատասխանում նշում է, որ «Ռոսսելխոզնադզորի» գործընկեր կառույցը Հայաստանի Հանրապետությունում հանդիսանում է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, ուստի հարցերն անհրաժեշտ է ուղղել իրավասու գերատեսչությանը։

«Տեղեկացնում ենք բոլոր հարթակներով»

ՍԱՏՄ-ն պնդում է, որ ներմուծման և արտահանման սահմանափակումների մասին հանրությանը տեղեկացնում է բոլոր հասանելի հարթակներով։

«Ներմուծման և արտահանման սահմանափակումների մասին Տեսչական մարմինն իրազեկում է հանրությանը հասանելի բոլոր հարթակներով, ներառյալ՝ զանգվածային լրատվամիջոցները»։

Պետությունը կարող է ասել, որ արտահանողի երթուղին վերահսկելու լիազորություն չունի։ Բայց այդ դեպքում մնում է անպատասխան՝ ո՞վ է համակարգում պետական արձագանքը, երբ նույն ապրանքը հայտնվում է սահմանափակող շուկայի մուտքի կետում։

ԵԱՏՄ-ի հարցը նույնպես մնացել է օդում

«Ժողովուրդը» ՍԱՏՄ-ից հարցրել էր նաև՝ արդյոք ռուսական կողմի սահմանափակումը համապատասխանում է ԵԱՏՄ շրջանակում գործող միասնական բուսասանիտարական կանոններին և ապրանքների ազատ տեղաշարժի սկզբունքներին։

ՍԱՏՄ-ն ըստ էության հրաժարվել է գնահատական տալուց.

«Տեսչական մարմինը քաղաքականության մշակման գործառույթ չունի»։

Սակայն հարցը քաղաքականության մշակման մասին չէր։ Հարցը վերաբերում էր գործող սահմանափակման և ԵԱՏՄ կանոնների համապատասխանության գնահատմանը։

Իսկ քանի՞ նման դեպք է եղել

«Ժողովուրդը» նաև պահանջել էր 2026 թվականի վիճակագրությունը՝ քանի հայկական բուսական արտադրանքի խմբաքանակ է սահմանափակվել Ռուսաստանի շուկայում, վերադարձվել կամ ոչնչացվել։

ՍԱՏՄ-ն կոնկրետ թվեր չի ներկայացրել։

Պատասխանը հետևյալն է.

«Տարվա ընթացքում արձանագրվել են բուսասանիտարական ենթահսկման բեռների հետ կապված որոշ անհամապատասխանություններ, որոնք, սակայն, լուծվել են աշխատանքային կարգով»։

Թե քանի դեպք է եղել, ինչ ապրանքների մասին է խոսքը, ինչ ծավալներով և ինչ ֆինանսական վնաս է առաջացել՝ անհայտ է։ Բայց կարևորն այն է, որ հարցեր կան՝ լուծվում են աշխատանքային կարգով, հարցեր կան՝ գործարարը մնում է միայնակ ՌԴ կամայականությունների դեմ։

Ո՞վ է պաշտպանելու գործարարին

Այս պատմության մեջ ամենաանհարմար հարցը ոչ թե այն է, թե արդյոք գործարարը սխալվել է։

Եթե ռուսական կողմի պնդումները ճիշտ են, պետք է պարզել՝ ով է կեղծել փաստաթղթերը, ինչպես է դա տեղի ունեցել և ով է դրա համար պատասխանատու։

Պատասխանի փոխարեն՝ նոր հարցեր

Այս պատմության փաստաթղթերը մի քանի կոնկրետ հարց են թողնում բաց.

Ինչպե՞ս է ՍԱՏՄ-ն ասում, որ այդ խմբաքանակի մասին տեղեկություն չունի։

Կեղծված փաստաթղթերից որևէ մեկը Հայաստանի պետական մարմնի՞ կողմից է տրամադրվել։

Թե ռուսական սահմանափակման մասին պետությունը տնտեսավարողներին նախապես տեղեկացնում է, ի՞նչ կոնկրետ մեխանիզմ է գործում երրորդ երկրի տարածքով նույն շուկա հասնող բեռների ռիսկերը կառավարելու համար։

Եվ վերջապես՝ երբ արտաքին սահմանափակման հետևանքով հայկական արտադրողի ապրանքը ամբողջությամբ ոչնչացվում է, ո՞ր պետական մարմինն է պատասխանատու նրա շահերի պաշտպանության և վնասի նվազեցման համար։

Այս հարցերի պատասխանները կարևոր են ոչ միայն մեկ գործարարի համար։

39 հազար վարդը փաստացի ոչնչացվել է, որի հետ ոչնչացել է նաև պատասխանատվության շղթան՝ բեռի հետագծից մինչև գործարարի կրած վնասը»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>