Տեսարաններ՝ առանց հացի. քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանի անդրադարձը՝ փաշինյանական ռեժիմի բանտից
«Մայր Հայաստան» կուսակցության նախագահ, քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանը գրում է.
«Հին հունական փիլիսոփայության հայրերը կառավարման վատագույն ձև էին համարում ամբոխի իշխանությունը՝ օխլոկրատիան, որը տիրանիայի՝ բռնիշխանության նախափուլն է։
«Հին հունական փիլիսոփայության հայրերը կառավարման վատագույն ձև էին համարում ամբոխի իշխանությունը՝ օխլոկրատիան, որը տիրանիայի՝ բռնիշխանության նախափուլն է։
Ամբոխին պետք է հաց և տեսարաններ։ Իսկ եթե հաց չկա, ապա տեսարանները պետք է հրամցվեն ամենօրյա ռեժիմով։
Քաղաքացի Նիկոլ Փ.-ի իշխանությունը հենց այդպես էլ վարվում է։ Եվ որքան խորանում են տնտեսական խնդիրները, որքան գյուղացին մենակ է մնում իր աճեցրած բերքի հետ, որքան թանկանում է ապրուստի գինը, որքան ջրում են մնում չարտահանված ձկները, այնքան ավելի շատանում են սևազգեստ ԱԱԾ-ականներով տեսարանները, սեփականության աղմկոտ և նեոբոլշևիկյան ոճի վերաբաշխումները։
Տեսարանների ապահովման և հայ ժողովրդին մոլորեցնելու հարցում Նիկոլ Փ.-ին աջակցում են նաև դրսից։ Դրանից հետո ծիրանը ՌԴ-ի կամ ԵՄ-ի տարածք չի արտահանվում, բայց «զատո» գեղեցիկ ֆոտոներ ենք ստանում։
Որքան շատ է Նիկոլ Փ.-ի վարած քաղաքականության արդյունքում փչանում ծիրանը, այնքան նույն Նիկոլ Փ.-ի արտաքին հովանավորները ծիրանի ջեմով բանկաներ են ցույց տալիս հայ ժողովրդին։
Տեսարանները Նիկոլ Փ.-ին անհրաժեշտ են նաև ադրբեջանաթուրքական պահանջները բավարարելու իր քայլերը քողարկելու համար։ Որքան տիրաբար է Ալիևը Նիկոլ Փ.-ից պահանջում ՀՀ Սահմանադրության փոփոխություն, այնքան Սահմանադրության խախտումներով տեսարանները մեր կյանքում շատանում են։
Նիկոլ Փ.-ն պատրաստվում է սեպտեմբերին, իսկ դա նշանակում է, որ տեսարաններն աստիճանաբար ավելի ահասարսուռ են դառնալու։ Տարածք հանձնելն ու Սահմանադրություն փոխելը հեշտ գործ չէ»։
Անդրանիկ Թևանյան
«Երևան-Կենտրոն» ՔԿՀ
11.08.2026թ.

