Թաթարստանը սգո օր է հայտարարել
Ուկրաինական դրոնները Նիժնեկամսկում հարձակվել են արտադրական և քաղաքացիական օբյեկտների վրա, կան զոհեր, հաղորդում է Ռիա Նովոստին։
Թաթարստանը սգո օր է հայտարարել Նիժնեկամսկում անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով զոհվածների համար, հայտնում է հանրապետության ղեկավարի մամուլի ծառայությունը։
«Ըստ առկա տեղեկությունների՝ Նիժնեկամսկի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով զոհվել է 12 մարդ, վիրավորվել՝ 39-ը։ Սա մեծ ցավ է մեզ բոլորիս համար։ Նիժնեկամսկի շրջանի բոլոր բնակիչների անունից իմ անկեղծ ցավակցությունն եմ հայտնում զոհերի ընտանիքներին։ Բոլոր տուժածները ներկայումս ստանում են անհրաժեշտ բժշկական օգնություն։ Բոլոր ծառայությունները շարունակում են գործել, և մենք անընդհատ հետևում ենք իրավիճակին»,- այս մասին իր տելեգրամյան ալիքում գրել է Նիժնեկամսկի շրջանի ղեկավար Ռադմիր Բելյաևը։

