Պետք է պնդենք, որ Անդրանիկ Թևանյանի «գործով» դատն անպայման բաց լինի Հերթական «նվերը» Ավինյանից Արգելել են Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան․ նրան 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում
Փաշինյանը մեկնել է իրեն իշխանության պահող «հոպարներին» տեսնելու. նախ՝ Մակրոն, ապա՝ Էրդողան Որն էր Անդրանիկ Թևանյանին կալանավորելու նպատակը. Երվանդ Բոզոյան Քաղաքական դատավարությունները Հայաստանում համատարած են. Ստեփան Դանիելյան Մեղադրանք... առանց ապացույցների. փաստաբանը՝ Թևանյանի «գործի» մասին Անդրանիկ Թևանյանը անմեղ է, Արեգնազ Մանուկյանը անմեղ է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը Հանիրավի քաղաքական հետապնդման ենթարկվող Արեգնազ Մանուկյանը եկավ դատարան Փաստաբան Տաթևիկ Սողոյանը՝ Արեգնազ Մանուկյանի «գործի» մասին Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Պատերազմ Արցախում
Պետական ընտրակաշառքի բաժանման նոր փուլ ենք մտնում․ «Հրապարակ» Հարստացած «հեղափոխականների» շքեղ նվերները. ովքե՞ր են թանկարժեք գույք ստացել. «Փաստ» Վեց տարի անց. ի՞նչ ունենք այսօր. «Փաստ» Փաշինյանը մեկնել է իրեն իշխանության պահող «հոպարներին» տեսնելու. նախ՝ Մակրոն, ապա՝ Էրդողան Թևանյանի շինծու «գործը» լակմուսի թուղթ է. Դերենիկ Մալխասյան ՓՈԽԵԼ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ, ՈՉ ԹԵ ՍԱՀՄԱՆԱԴՐՈւԹՅՈւՆԸ Թևանյանի «գործը» փուչիկ է. բաց դատ արե՛ք. Մանուկ Սուքիասյան 31-ամյա տղամարդը մուտք է գործել եկեղեցու տարածք, կոտրել գույքը․ նա ձերբակալվել է Որն էր Անդրանիկ Թևանյանին կալանավորելու նպատակը. Երվանդ Բոզոյան Քաղաքական դատավարությունները Հայաստանում համատարած են. Ստեփան Դանիելյան Աբու Դաբիում բանակցությունները նվիրված են կարևոր սկզբունքների համաձայնեցմանը. ՌԴ ԱԳՆ 2020 թ. նոյեմբերի 9-ին էլ էին ասում, որ այդ փաստաթղթով ամեն ինչ վերջանում է, նոր զիջումներ չեն լինելու. Քրիստինե Վարդանյան Մեղադրանք... առանց ապացույցների. փաստաբանը՝ Թևանյանի «գործի» մասին Սոնա Աղեկյան. «Պահանջում ենք, որ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի դատավարությունն ընթանա դռնբաց…» Անդրանիկ Թևանյանը անմեղ է, Արեգնազ Մանուկյանը անմեղ է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը Պետք է պնդենք, որ Անդրանիկ Թևանյանի «գործով» դատն անպայման բաց լինի Հանիրավի քաղաքական հետապնդման ենթարկվող Արեգնազ Մանուկյանը եկավ դատարան Փաստաբան Տաթևիկ Սողոյանը՝ Արեգնազ Մանուկյանի «գործի» մասին Ընտրովի արդարադատությունը Հայաստանում. վտանգ ԵՄ-ի հետ հարաբերությունների՞ համար Երևանում ավտոմեքենայով շարժվելը կդառնա շքեղություն. Տիգրան Ավինյան Հերթական «նվերը» Ավինյանից Արգելել են Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան․ նրան 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում Միասնության օրակարգի շուրջ համախմբվածների ճեպազրույցները Արտակ Զաքարյան. Ադրբեջանի հետ կնքվելիք ցանկացած փաստաթուղթ ունենալու է «նոյեմբերի 9-ի հայտարարության» ճակատագիրը Այս գիշեր ջերմաստիճանը կտրուկ կնվազի ՌԴ ԱԳՆ-ն խորհուրդ է տալիս Հայաստանին հանրաքվե անցկացնել նախքան ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնելը Վաղ առավոտից մահվան ելքով երկու վրաերթ Երևանում և Արագածոտնի մարզում Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում․ Բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-, կան վիրավորներ Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է

Ինչպես են Հայաստանի նման փոքր երկրներում կառուցվում բռնակալությունները, և ինչ փուլերով է սկսվում անկումը

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը նկատում է.

«Բռնակալության կայացումը
 
1․ Ինստիտուտների գրավում.
Սահմանադրական Դատարանիը դատարանները, խորհրդարանը, ընտրական մարմինները և պետական վերահսկողության կառույցները աստիճանաբար կախված են դառնում գործադիր իշխանությունից։
- Այս փուլը Հայաստանում հաստատված ռեժիմի կողմից իրականացվել է։

2․ Էլիտաների փոխկապակցում
Սահմանափակ թվով բիզնես և քաղաքական խմբեր ստանում են արտոնություններ իշխանությանը հավատարմության դիմաց։
- Այս փուլն ակտիվ ընթացքի մեջ է, ովքեր տվել են իրենց հավատարմությունն ու հեռացել քաղաքականությունից, վերահսկվում են ռեժիմի կողմից, իսկ ովքեր ոչ, ի դեմս Ծառուկյանի ու Կարապետյանների՝ ունեզրկվում են։

3․ Ուժային ապարատի վերահսկում
Ոստիկանությունը, անվտանգության ծառայությունները և բանակը դառնում են ռեժիմի գոյատևման հիմնական երաշխիք։
- Այս փուլը կայացվել է և ռեպրեսիվ մեքենան կայացել է և սկսել է անգամ ինքնուրույն գործել, ըստ պատմական օրինաչափությունների, քաղաքական առումով վտանգ ներկայացնող անձերից սկսել է բռնություններ իրականացնել սովորական մարդկանց նկատմամբ։

4․ Տեղեկատվական միջավայրի վերահսկում
Իշխանամետ մեդիայի կայացում, ճնշում չվերահսկվող լրատվամիջոցների նկատմամբ ։
- Այս փուլն ընթացքի մեջ է, չվերահսկվող լրատվամիջոցների լռեցման փուլը նոր է սկսվում։

5․ Ընդդիմության մասնատում
Ընդդիմադիր ուժերի միջև մրցակցությունը թույլ է տալիս իշխանությանը ներկայանալ որպես միակ կայուն կենտրոն։
- Այս փուլը դեռ ընթացքի մեջ է։

6․ Անձնական իշխանության կառուցում
Համակարգն աստիճանաբար սկսում է կախված լինել ոչ թե կանոններից, այլ առաջնորդի անձնական ցանցից։
- Այս փուլը կայացած է։

Համակարգի խնդիրները
 
Փոքր պետություն լինելու առանձնահատկությունը էական է` փոքրությունը, որը հեշտացնում է վերահսկողությունը, կարող է նաև հեշտացնել ամբողջ համակարգի խափանումը։

- Նեղ էլիտա
Եթե մի քանի առանցքային խմբեր հեռանում են առաջնորդից, համակարգի վրա բացասական ազդեցությունը կարող է մեծ լինել։

- Կոռուպցիոն ցանցեր` ներքին մրցակցություն
Այն նույն մարդիկ, որոնք պահում են համակարգը, կարող են սկսել միմյանց դեմ պայքարել ռեսուրսների և ազդեցության համար։

- Փոքր տնտեսություն, սահմանափակ ռեսուրսներ
Տնտեսական երկարատև ճգնաժամը դժվար է թաքցնել կամ փոխհատուցել, երբ պետության ֆինանսական ռեսուրսները սահմանափակ են։

- Անվտանգության ուժերի հավատարմություն՝ երկսայր սուր
 
Ռեժիմը նրանց կարիքն ունի, բայց եթե ուժային վերնախավը կորցնում է վստահությունն առաջնորդի նկատմամբ, հենց այդ կառույցը կարող է դառնալ համակարգի ներսում փոփոխության կենտրոն։ Այստեղ մեծ դեր ունի նաև տնտեսական հնարավոր ճգնաժամը, երբ բռնակալը չի կարողանում ապոհովել ռեպրեսիաներ իրականացնող մեքենայի ֆինանսավորումը։

Բռնակալության փլուզման փուլերը
 
1. Լեգիտիմության անկում
Ռեժիմը սկսում է ավելի շատ ծախսել իր իշխանությունը պահպանելու համար, քան նախկինում։ Ընտրական, տնտեսական, ռազմական, կամ քաղաքական ձախողումները հարցականի տակ են դնում նրա անխոցելիության պատկերը։
Կասկածելի ընտրությունների արդյունքում ռեժիմի լիգիտիմությունը անկում է ապրում, իսկ բյուջեի դատարկվելը, որը վատնվել է նախընտրական փուլում, կարող է չբավարել ռեժիմին հավատարիմ սոցիալական խոցելի խմբերի մինիմալ կարիքների ապահովումը։

2. «Վախի հավասարակշռությունը» խախտվում է
Ավտորիտար համակարգում շատերը կարող են դժգոհ լինել, բայց՝ ենթարկվել, որովհետև կարծում են, որ մյուսներն էլ են ենթարկվելու։ Բեկումը տեղի է ունենում, երբ այդ համոզմունքը փլվում է։ Մարդիկ տեսնում են, որ ուրիշներն այլևս չեն վախենում կամ չեն հավատում ռեժիմի երկարաժամկետ գոյատևմանը։
Այս փուլը կսկսվի եկող ձմեռ-գարուն սեզոնններին, հիմնականում պայմանավորված արկածախնդիր արտաքին քաղաքականության հետևանքով սկսվող տնտեսական ու սոցիալական ճգնաժամով։

3. Էլիտաների ներսում առաջանում է ճեղք
Սա ամենակարևոր փուլն է համարվում։ Իշխող շրջանակի մի մասը սկսում է մտածել, որ առաջնորդին հավատարիմ մնալն ավելի ռիսկային է, քան նրանից հեռանալը։ Այդ պահին ռեժիմը դադարում է լինել միասնական մեքենա և վերածվում է միմյանց հետ մրցակցող խմբերի համակարգ։
Այս փուլը սկսվում է տնտեսական ու ֆինանսական ճգնաժամի ժամանակ և դա ընթացքում է։

4. Ուժային ապարատը հայտնվում է ընտրության առջև
Բանակը, ոստիկանությունը և անվտանգության կառույցները պետք է որոշեն՝ շարունակե՞լ անվերապահորեն պաշտպանել իշխանությանը, թե՞ պահպանել չեզոքություն։
Եթե ուժային ապարատը մնում է միասնական, զանգվածային դժգոհությունը կարող է բավարար չլինել։ Եթե ռեժիմի ներսում առաջանում է լուրջ պառակտում, ռեժիմի վերահսկողությունը կարող է թուլանալ։
Այս փուլը սկսվում է, երբ ռեժիմի ներսում սկսվում է ստվերային ընդվզման գործընթաց։

5. Կառավարման կաթված
Այստեղ արդեն խնդիրը միայն փողոցում մարդկանց քանակը չէ։ Պետական համակարգի տարբեր օղակները սկսում են վատ կատարել հրահանգները, սպասել իրադարձությունների զարգացմանը, կամ իրար հակասող որոշումներ ընդունել։
Այսինքն, իշխանությունը ֆորմալ առումով դեռ կա, բայց հրամաններն այլևս նախկին արդյունավետությամբ չեն վերածվում գործողության։

Ռեժիմի ավարտի տարբերակները
 
- Իշխանական ու ընդդիմադիր էլիտաները սկսում են բանակցությունները կառավարելի իշխանափոխության խնդրի շուրջ։
- Ռեժիմի ներսում հեղաշրջում է կատարվում, որի արդյունքում փոխում է քաղաքականությունը։
- Բռնություններով լի իշխանափոխություն: Փողոցն, ու նրան միացած քաղաքական ֆունկցիոներների մի հատվածը դուրս են գալիս փողոցային պայքարի»։
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>