Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունը բաշխեց հավատավոր ժողովրդին
Այսօր Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում (Վաղարշապատ, Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոց 15, թիվ 1 դատական նիստերի դահլիճ) Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Գերագույն հոգևոր խորհրդի անդամ վեց եպիսկոպոսների քրեական գործի նախնական դատալսումների առաջին նիստը շատ կարճ տևեց, քանի որ դատավորն ինքնաբացարկ հայտնեց։
Դատական նիստի ավարտից հետո Վեհափառն ու բարձրաստիճան հոգևորականները դուրս եկան դատարանի շենքից գնացին դեպի Մայր Աթոռ՝ միասնական աղոթքի կանգնելու։
Մայր Աթոռում տերունական, միասնական աղոթքի կանգնելուց ու հայ ժողովրդին իր պատգման ուղղելուց հետո՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսը հավատավոր ժողովրդին իր օրհնությունը բաշխեց։
Աղբյուրը` Panorama.am

