Ծուռ հայելիների ու օրուելյան «Անասնաֆերմայի» սցենարով ապրող թագավորությունում դատավորի համար արդար ու բարեխիղճ լինելն արդեն իսկ հերոսություն է
Դերենիկ Մալխասյանը նկատում է. «Վեհափառի գործը քննող դատավոր Հակոբ Մանուկյանը ինքնաբացարկ հայտնելուց հետո հավանականություն կա, որ սատանա բռնլու ու պատարագների տեքստեր խմբագրելու գործում հմտացած ուժայինները սկսեն հետաքրքրվել այդ դատավորով:
ԲԴԽ-ի նախագահին ՍՄՍ-ով գործից ազատողը կրկին կգոռգոռա կոռուպացված դատարանների մասին:
Ծուռ հայելիների ու օրուելյան Անասնաֆերմայի սցենարով ապրող թագավորությունում դատավորի համար արդար ու բարեխիղճ լինելն արդեն իսկ հերոսություն է: Նույնը վերաբերվում է բոլոր բարեխիղճ ու օրինապաշտ պաշտոնյաններին»:

