Կաթողիկոսը քաղաքացիների «վեհափառ-վեհափառ» վանկարկումների ներքո դուրս եկավ դատարանից և նրանց ուղեկցությամբ քայլեց դեպի Մայր տաճար Փաշինյանը կասի.«Եթե Սահմանադրության փաթեթը չեք ընդունում, վաղը կլինի պատերազմ». Բենիամին Մաթևոսյան Հյուրանոցների աստղայնության եվրոպական ստանդարտներն արդեն Հայաստանում
7
Որևէ քաղաքական կուսակցություն իրավունք չունի եկեղեցու ներքին հարցերին միջամտելու․ Նաթան Սրբազան «Մայր Հայաստան»-ը Էջմիածնում էր՝ ի պաշտպանություն Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու և Ամենայն Հայոց Վեհափառի Լինել սթափ և չտրվել սադրանքների․ Վեհափառ Հայրապետի հորդորը Ամենայն Հայոց կաթողիկոսի դեմ գործով դատավոր Հակոբ Մանուկյանը ինքնաբացարկ է հայտնել ՔՊ-ական իշխանությունը կատարում է հայատյաց թուրքերի ու ադրբեջանական թուրքերի երազանքները. Հայաստանում Ամենայն Հայոց կաթողիկոսին դատում են «Մայր Հայաստան» կուսակցության հայտարարությունը՝ ի պաշտպանություն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և Վեհափառ Հայրապետի Փաշազադեն և Փաշինյանն ընդդեմ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Սա ամբողջովին ֆարս է, որի հետևանքները ծանր են․ Ստեփան Դանիելյանը՝ Արեգնազ Մանուկյանի գործի մասին Սա մեր բոլորի խնդիրն է․վաղը հասարակ քաղաքացին է քաղբանտարկյալ դառնալու ստատուս գրելու լայքելու համար Միջին ծանրության հանցանք է․ եթե անգամ դա տեղի է ունեցել, չէր կարելի արգելել երեխային տեսնել․փաստաբան Պատերազմ Արցախում
Խստորեն դատապարտում ենք Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեմ նախաձեռնված ստոր հետապնդումները․ Լևոն Քոչարյան Միասնական աղոթք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական պատգամը Միածնաէջ Մայր Տաճարում Որևէ քաղաքական կուսակցություն իրավունք չունի եկեղեցու ներքին հարցերին միջամտելու․ Նաթան Սրբազան Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունը բաշխեց հավատավոր ժողովրդին Հայ առաքելական Սուրբ եկեղեցին դիմացել է շատ մեծ ասպատակումների. Մամիջանյան Արա՛, դուք խիղճ ունե՞ք․․․ մորը խի՞ եք զրկում երեխուց․ Դավիթ Մկրտչյան «Մայր Հայաստան»-ը Էջմիածնում էր՝ ի պաշտպանություն Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու և Ամենայն Հայոց Վեհափառի Ծուռ հայելիների ու օրուելյան «Անասնաֆերմայի» սցենարով ապրող թագավորությունում դատավորի համար արդար ու բարեխիղճ լինելն արդեն իսկ հերոսություն է Արենդտի գլխավոր դասը... Կաթողիկոսը քաղաքացիների «վեհափառ-վեհափառ» վանկարկումների ներքո դուրս եկավ դատարանից և նրանց ուղեկցությամբ քայլեց դեպի Մայր տաճար Լինել սթափ և չտրվել սադրանքների․ Վեհափառ Հայրապետի հորդորը Ամենայն Հայոց կաթողիկոսի դեմ գործով դատավոր Հակոբ Մանուկյանը ինքնաբացարկ է հայտնել Նողկալի խելահեղություն. Տեր Վահրամ ՔՊ-ական իշխանությունը կատարում է հայատյաց թուրքերի ու ադրբեջանական թուրքերի երազանքները. Հայաստանում Ամենայն Հայոց կաթողիկոսին դատում են ՀԲԸՄ-ն կոչ է անում կասեցնել քրեական վարույթը, որը հակասում է մեր պատմական ավանդույթներին Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը վրդովված է և խստորեն դատապարտում է իշխանությունների կողմից Եկեղեցու դեմ հալածանքները Փաշինյանը կասի.«Եթե Սահմանադրության փաթեթը չեք ընդունում, վաղը կլինի պատերազմ». Բենիամին Մաթևոսյան Հյուրանոցների աստղայնության եվրոպական ստանդարտներն արդեն Հայաստանում ԵԱՏՄ խորհրդի նիստում Փաշինյանը փաստաթղթեր է ստորագրել «Մայր Հայաստան» կուսակցության հայտարարությունը՝ ի պաշտպանություն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և Վեհափառ Հայրապետի Հենց հիմա բարձրացե՛ք առաջնագծեր ու տեսե՛ք՝ սարսափելի խղճուկ վիճակ է․ Դերենիկ Մալխասյան Առերեսվում ենք հայ ժողովրդի պատմության ամենաանպատվաբեր, նախադեպը չունեցող փաստին․ ՀՅԴ Բյուրո Փաշինյանի «կռուտիտները». ՀՀ-ն չի կարող հանրաքվե անել հարցի շուրջ, որն այս պահին գոյություն չունի. Փաշինյանը՝ ԵԱՏՄ-ում Եթե ձեր шտելnւթյшն դոզան քչանա Դաշնակցության նկատմամբ, ես կանհանգստանամ. Ի. Սաղաթելյան Գարեգին Բ Վեհափառի դատարան կանչվելը համարում ենք անընդունելի և դատապարտելի. Արամ Ա Փաշազադեն և Փաշինյանն ընդդեմ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Հայ ժողովրդին ջայլամի տեղ մի՛ դրեք. Քրիստինե Վարդանյան Սա ամբողջովին ֆարս է, որի հետևանքները ծանր են․ Ստեփան Դանիելյանը՝ Արեգնազ Մանուկյանի գործի մասին ՔՊ-ական ռեժիմի շահերն սպասարկողները միտումնավոր թիրախավորել են «Կենտրոն» հեռուստաընկերությունը Խստագույնս դատապարտում ենք այս անպատկերացնելի գործընթացը. Հինգ իրավապաշտպանների նախաձեռնություն

Արենդտի գլխավոր դասը...

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը նկատում է. «Ինչու են վերջին ժամանակաշրջանում շատացել «օտարերկրյա լրտեսների» ու «պետական դավաճանների» «բացահայտման» դեպքերը։ Ինչ կապ ունեն դրանք կասկածելի ընտրությունների հետ։

Մեզ այդ հարցում կոգնի բռնատիրական համակարգերի լավագույն տեսաբաններից Հաննա Արենդտը։

Նա իր «Տոտալիտարիզմի ակունքները» գրքում ներկայացնում է այն գաղափարը, որ բռնակալությունը պարզապես տոտալիտար, կամ ավտորիտար իշխանության տեսակ չէ։ Դա իշխանության ձև է, որի նպատակը ոչ միայն մարդկանց վարքագիծը վերահսկելն է, այլև նրանց մտածողությունը, իրականության ընկալումը և հասարակության ամբողջ կառուցվածքը։
Արենդտի կարևոր գաղափարներից մեկն այն է, որ նման համակարգերը մշտապես ունեն «թշնամու» կարիք։ Թշնամին կարող է լինել արտաքին պետություն, ներքին քաղաքական ընդդիմություն, ազգային կամ սոցիալական խումբ, կամ սուբէթնիկ խումբ, ինչպես Հայաստանի դեպքում արցախցիները, «դավադիրներ», «լրտեսներ», ինչպես նաեւ «արտասահմանյան գործակալներ»։

Թշնամու կերպարը իշխանությանն անհրաժեշտ է մի քանի նպատակով.
- հասարակությանն իր շուրջը համախմբելու համար,
- տնտեսական և քաղաքական խնդիրները բացատրելու նպատակով, այսինքը գտնել «մեղավորներ»,
- այդ ամենը պետք է արտակարգ միջոցներն ու սահմանափակումներն արդարացնելու համար։
Եթե հասարակությունը հավատում է, որ պետությունը մշտական սպառնալիքի տակ է, ապա ավելի հեշտ է ընդունում ազատությունների սահմանափակումը։

Արենդտը պնդում էր, որ տոտալիտար համակարգի կարևորագույն գործիքը քարոզչությունն է։ Նրա հայտնի միտքն այն է, որ նման ռեժիմի «իդեալական քաղաքացին» ոչ թե համոզված գաղափարական կողմնակիցն է, այլ այն մարդը, որը այլևս չի տարբերում փաստը հորինվածքից և ճշմարտությունը՝ ստից։ Այդ դեպքում մարդը դադարում է ինքնուրույն դատողություններ անել և սկսում է ընդունել այն իրականությունը, որն իրեն ներկայացնում է իշխանությունը։

Արենդտը նշում էր, որ մարդիկ կարող են միաժամանակ «ամեն ինչին հավատալ և ոչնչի չհավատալ»։ Եթե քաղաքացին համոզված է, որ բոլորն են ստում, ապա նա կորցնում է ճշմարտությունը գտնելու ցանկությունը։ Այդ իրավիճակում ցանկացած նոր պաշտոնական բացատրություն կարող է ընդունվել ոչ թե այն պատճառով, որ այն համոզիչ է, այլ որովհետև այլ վստահելի աղբյուրներ այլևս չեն մնացել։
Արենդտի մեկ այլ կարևոր գաղափարն այն է, որ նման համակարգերում պայքարը երբեք չի ավարտվում։ Եթե վերացվում է մեկ «թշնամի», շուտով հայտնվում է հաջորդը։ Քանի որ ամբողջ քաղաքական համակարգը կառուցված է պայքարի գաղափարի վրա, իշխանությունը մշտապես նոր հակառակորդների կարիք ունի՝ հասարակությունը մոբիլիզացնելու և վերահսկողությունը պահպանելու համար։

Հայաստանի այսօրվա ռեժիմի թշնամիներն են «կռվից թռած» արցախցիները, «թալանչի նախկինները», «այլասերված» հոգևորականները, փողի դիմաց ընդդիմությանը ձայն տվածները, ռուսական «լրտեսները» և այդպես շարունակ։

Ժամանակակից քաղաքագիտությունը շատ հարցերում շարունակում է զարգացնել Արենդտի գաղափարները։ Օրինակ, Սթիվեն Լևիցկին և Լյուկան Ուեյը ցույց են տալիս, որ մեր օրերի բազմաթիվ ավտորիտար ռեժիմներն ավելի հաճախ օգտագործում են օրենքները, դատարանները, հարկային մարմինները, վարչական լծակները և տեղեկատվական վերահսկողությունը՝ ընդդիմությանը սահմանափակելու համար, քան բացահայտ զանգվածային ահաբեկչությունը։
Հայաստանի դեպքում Արենդտի տեսությունը դրսեւորվում է հանրային դաշտում հաճախ հնչող մեղադրանքներով` «արտաքին ուժերին ծառայելու», «օտար ազդեցության», «պետական դավաճանության» կամ «հակապետական գործունեության» մեղադրանքներով։
Միևնույն ժամանակ, քաղաքական պայքարում ակտիվորեն օգտագործվում են տեղեկատվական և քարոզչական մեխանիզմներ, որոնք խորացնում են հասարակության բևեռացումը։
Այսպիսով, Արենդտի գլխավոր դասը հետևյալն է. ցանկացած հասարակությունում վտանգավոր է այն իրավիճակը, երբ քաղաքական պայքարը փոխարինվում է «թշնամիների» անվերջ որոնմամբ, իսկ քաղաքացիները կորցնում են փաստերն ինքնուրույն գնահատելու և իշխանության կամ ընդդիմության հայտարարությունները քննադատաբար վերլուծելու կարողությունը»։
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>