Եթե ձեր шտելnւթյшն դոզան քչանա Դաշնակցության նկատմամբ, ես կանհանգստանամ. Ի. Սաղաթելյան
«Ադրբեջանը և Թուրքիան վերջին 100 տարվա ընթացքում մեզ մեր հայրենիքում երկու անգամ ենթարկել են ցեղասպանության։ Հետևաբար այն ճանապարհը, որ դուք առաջարկում եք, սպառնալիքը չեզոքացնելու ճանապարհ չէ»,-ԱԺ ամբիոնից ելույթ ունենալով ՔՊ-ականներին դիմեց ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ, դաշնակցական գործիչ Իշխան Սաղաթելյանը։
Արձագանքելով ԱԺ մախագահ Ռուբեն Ռուբինյանին՝ Սաղաթելյանը շարունակեց խոսքը. «Դաշնակցությունը, պարոն Ռուբինյան, այդ սպառնալիքից չի կթվում։ Կթվողը կթվում է, և այդ կաթը վտանգավոր է ժողովրդին մատուցելու համար։ Հետևաբար մենք դեմ չենք հարաբերությունների կարգավորմանը, մենք դեմ ենք այդ ճանապարհով գնալուն, քանի որ դա համարում ենք կործանման ճանապարհ»։
Նա ընգծեց՝ զիջումների պետք չէ գնալ, Արցախը հայկական է, և ամենևին դասպառնալիք չէ Հայաստանի անվտանգությանը։
«Այս քարտեզը, որ փակցրել եք այստեղ, դուք եք դրել Հայաստանի ամբողջականությունը հարցականի տակ։ Հիմա քարտեզը վերցրել եք, ընկել եք հետևեիերիցս, մեկ նվեր եք տալիս, մեկ ասում եք՝ փակցրեք, հիմա հարց եմ տալիս, կարող եք ասել, այս պահին որքա՞ն է Հայաստանի դե ֆակտո տարածքը Ազատագրեք այս քարտեզը, ապահովեք տարածքային ամբողջականությունը, ես կփակցնմ, դրա մեջ վատ բան չկա։ Հայաստանի Հանրապետության ամբողջականությունը, ինքնիշխանությունը գերագույն արժեք է մեզ համար։ Եվ եթե մենք ասում ենք, Արցախը հայկական է, դա չի նշանակում, որ մենք տարածքային ամբողջականությունը հարցականի տակ ենք դնում։ Արցախը հայկական է, և դա քննարկման առարկա չէ։ Եվ եթե դուք օրենք բերեք, եթե մնաք, իշխանության բերելու եք, ով ասի Արցախը հայկական է, գնդակահարելու ենք, միևնույն է, ես իբր դաշնակցական ու իմ ընկերները, ոչ միայն դաշնակցականները, գալու են այս ամբիոնի մոտ ու ասելու են՝ Արցախը հայկական է։ Եթե դրանով է պայմանավորված Ձեր ատելությունը Դաշնակցության նկատմամբ, դա նորմալ է, եթե այդ դոզան քչանա, ես կանհանգստանամ, ուրեմն Դաշնակցությունն իր տեղում և դերում չի»,-ասաց Սաղաթելյանը։
Ելույթն ամբողջությամբ՝ տեսանյութում։

