Իրանում թուրքական ուղևորատար ինքնաթիռ է կործանվել․ ուղևորների թվում է եղել հայտնի գործարարի դուստրը
Իրանի արևմտյան շրջանում թուրքական ուղևորատար ինքնաթիռ է վթարվել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով իրանական աղբյուրը:
Օդանավը չվերթ էր իրականացնում Շարժայից Ստամբուլ: Ավիավթարը տեղի է ունեցել Իրանի Չեհարմեհալ և Բահտիարիա նահանգում: Գետնին հպվելուն պես օդանավը բռնկվել է: Դեպքի վայրը գտնվում է լեռնային շրջանում, այդ իսկ պատճառով փրկարարներից 3-4 ժամ կպահանջվի ինքնաթիռին հասնելու համար։
Նախնական տվյալներով՝ ինքնաթիռում գտնվել է 11 մարդ։ Ըստ թուրքական աղբյուրների՝ ինքնաթիռում եղել է հայտնի թուրք ձեռնարկատեր Հուսեյն Բաշարանի դուստրը, նրա 7 ընկերներն ու անձնակազմի 3 անդամները։
Թուրքական մասնավոր Bombardier Challenger 600 ինքնաթիռը ռադարներից անհետացել է Երևանի ժամանակով ժամը 18։40-ին։
Ավիավթարի հնարավոր պատճառների թվում նշվում են եղանակային վատ պայմաններն ու շարժիչի բռնկումը։
Աղբյուրը՝ Politik.am



