Մամիկոն Ասլանյանին արդարացրել են այն հոդվածով, որով նրան 2 տարի 7 ամիս պահել էին կալանքի տակ Փոփոխվող Եվրոպան և ֆրագմենտար քաոսի Հայաստանը Հայ մարմնամարզիկները պատմական նվաճումով են վերադառնում աշխարհի առաջնությունից
«Թրամփի ուղին» անցնում է ԱԺ-ով, հա, ու Փաշինյանի կնոջ նախագիծն էլ է օրակարգում (ուղիղ) Շիրակի մարզպետի գրառումն ու գերմանացի նացիստների բառապաշարը հիշեցնող որոշ «իվանների» հիշատակումը տարակուսանքով ենք ընկալել. ՌԴ դեսպանություն Հայաստանը ԵԱՏՄ-ում, թե՞ ԵՄ-ում, ՀԱՊԿ-ում, թե՞ ՆԱՏՕ-ում։ Կոլոմոյսկին հարցազրույց է տվել, որտեղ նշել է Ուկրաինայի առջև կանգնած խնդիրները Ընդդիմությունը թույլ տվեց Փաշինյանին դառնալ հայկական  Բրեժնև. շնորհավորանքներ սպասենք  Ֆոն դեր Լյայենից և Կիմ Չեն Ինից ՏԻՄ «ընտրությունների» հյուսիսկորեական արդյունքները. հաջորդիվ ՔՊ-ն 250 տոկո՞ս կնկարի ԻՆՉ ԿԱՊ ՈՒՆԻ ԱՆԴՐԱՆԻԿ ԹԵՎԱՆՅԱՆԻ ԿԱԼԱՆԱՎՈՐՈՒՄԸ ՌՈՒՍ-ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՀԵՏ Իշխող ռեժիմի համատարած ռեպրեսիաների և ահաբեկումների պայմաններում Հայաստանի 21 համայնքներում այսօր կայանալու են ՏԻՄ «ընտրություններ» Ինչու է քաղաքացի Նիկոլ Փ.-ն խոսում արտահերթ ընտրություններից Մեր պայքարն արդար է ու անսակարկ, իսկ գիտակցումը, որ մտավորականությունը մեզ հետ է` առավել անկոտրում է դարձնում մեր կամքը. Անդրանիկ Թևանյան Պատերազմ Արցախում
«Այսօրվա մեր պրոբլեմն ունի մեկ անուն-ազգանուն. այն իրավիճակում չենք, որ իրար մեղադրենք». «Փաստ» Ամերիկյան ներդրումներն էլի չեկան Հայաստան Երեւանում տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ համատեղ աշխատանքային խմբի հինգերորդ հանդիպումը Գործող կառավարչի՝ ընդդիմության նկատմամբ հաղթանակի և ընդդիմության բացակայության մասին հայտարարությունն առաջին հերթին ուղերձ է Թուրքիային ու Ադրբեջանին․ ՏԻգրան Աբրահամյան Գլխարկները շատ բարձր նետել պետք չէ. «Փաստ» Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ» Պապիկյանի երկրորդ դեղին քարտը. «Հրապարակ» Ժողովրդավարության դիակի վրա տոնվող «հաղթանակը». «Փաստ» ՔՊ-ն փակ նիստերում քննարկում է Արցախի, ՀՀ անկախության Հռչակագրի և եկեղեցու հարցերը․ «Ժողովուրդ» 6-7 ամիս անորակ խողովակներ են տեղադրել, քաղաքապետարանը չի նկատել, Ավինյանի անգործության հետևանքները․ «Ժողովուրդ» «Օրենքով Գող» Զապի և «Օշականցի» Գևորիկի դեմ հարուցված քրեական գործն ուղարկվեց դատարան Վիճաբանություն և ծեծկռտnւք ազգականների միջև. կա զnհ «Թրամփի ուղին» անցնում է ԱԺ-ով, հա, ու Փաշինյանի կնոջ նախագիծն էլ է օրակարգում (ուղիղ) Փաշինյանն ուզում է, որ բարիկադի մի կողմում լինի Նիկոլ Փաշինյանը, մյուսում՝ Փաշինյան Նիկոլը. Բենիամին Մաթևոսյանը՝ ՏԻՄ ընտրությունների մասին ...Հետո եկավ Սև կարապը «ԵՄ-ից ձեն-ձուն չկա՞. եթե նման հայտարարություն ՀՀԿ իշխանությունն աներ, մեզ անարգանքի սյունին կգամեին». Էդուարդ Շարմազանով Մոսկվայի ՀՕՊ համակարգի վրա հարձակումներ նախապատրաստելու համար Անդրկովկասից եկած անձինք են ձերբակալվել ՔՊ-ն արդեն դարձել է Կոմկուս, մարդամեկն էլ՝ Բրեժնև․ «Կարճ ասած» ՏԻՄ ընտրություններ. վախ, ռեպրեսիաներ և անխուսափելի կալանք՝ «անհարմար» թեկնածուների համար․ Նարեկ Մանթաշյան Մամիկոն Ասլանյանին արդարացրել են այն հոդվածով, որով նրան 2 տարի 7 ամիս պահել էին կալանքի տակ Շիրակի մարզպետի գրառումն ու գերմանացի նացիստների բառապաշարը հիշեցնող որոշ «իվանների» հիշատակումը տարակուսանքով ենք ընկալել. ՌԴ դեսպանություն ՔՊ-ի ձայները միջինում չեն գերազանցում համայնքների ընտրողների ընդհանուր թվի 32 %-ը. Զաքարյան ՏԻՄ ընտրություններում հաղթել է ոչ թե գործող իշխանությունը, այլ պարտվել է ընդդիմությունը, պարտվել է ինքն իրեն. Ռուբեն Հակոբյան Փոփոխվող Եվրոպան և ֆրագմենտար քաոսի Հայաստանը «Ոչ մի դեպքում ՔՊ–ին ձայն չենք տալու». «Նոր դարաշրջանը»՝ Եղեգնաձորում ՔՊ–ին պակասող մեկ մանդատը տալու մասին ՀՀ սահմանը հատած թուրքի չոբանը վերադարձվել է Ադրբեջանին, մինչդեռ ադրբեջանցիները հայերին մորթում են Ինչու է Սերբիայում հաջողվում, իսկ Հայաստանում՝ ոչ Հայաստանը ԵԱՏՄ-ում, թե՞ ԵՄ-ում, ՀԱՊԿ-ում, թե՞ ՆԱՏՕ-ում։ ՀՀ-ում քաղաքական իրավիճակը կարող է փոխվել միայն իշխող ուժի իշխանազրկման պարագայում․ Իշխան Սաղաթելյան ՔՊ-ն Կիրանցում մրցում էր ինքն իր հետ, բայց արդյունքներով հպարտանում են․ Քրիստինե Վարդանյան

Մի՞թե հայ ժողովուրդը կշարունակի մնալ թմբիրի մեջ, եթե Փաշինյանը բանտարկի Գարեգին Երկրորդ Կաթողիկոսին. Սասունյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հատում է բոլոր կարմիր գծերը՝ անցնելով իր լիազորությունների սահմանները։

Անցած ութ տարիների ընթացքում Փաշինյանը խախտել է հարյուրավոր օրենքներ և Սահմանադրության բազմաթիվ դրույթներ։ Մինչդեռ, մեծ թվով հայեր հայտնվել են ճաղերի հետևում ոչ թե իրավախախտումների, այլ պարզապես նրա հետ անհամաձայնության պատճառով. մի հիմնարար իրավունք, որը ժողովրդավարական երկրում պետք է երաշխավորված լինի յուրաքանչյուր քաղաքացու համար։

Փաշինյանը հստակեցրել է, որ օրենքներն իր վրա չեն տարածվում։ Նա ինքնագոհ պարծեցել է, թե կարող է խախտել ցանկացած օրենք, և ոչ մի դատավոր չի կարող կանգնեցնել իրեն։

2018-ին իշխանությունը զավթելուց ի վեր՝ Փաշինյանը դաժանաբար հարձակվեց  Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և նրա հոգևոր առաջնորդների վրա: Չնայած ոչ քրիստոնեավայել վարքին՝ նա հաճախ մեջբերումներ է անում Սուրբ Գրքից՝ իր միամիտ հետևորդներին մոլորության մեջ գցելու նպատակով։ Ըստ Աստվածաշնչի (Մատթեոս 4:5-7, Ղուկաս 4:9-12, Սաղմոս 91:11-12) սատանան նույնպես, Սուրբ Գիրքը վկայակոչելով, հորդորում էր Հիսուսին ցած նետվել տաճարի աշտարակից՝ վստահեցնելով, թե հրեշտակները կփրկեն նրան: Հիսուսն արձագանքել է՝ մեջբերելով Երկրորդ Օրինաց 6:16-ը. «Քո Տեր Աստծուն մի՛ փորձիր»:

Թեև Կաթողիկոսի՝ երեխա ունենալու մասին անհիմն ասեկոսեները վաղուց էին շրջանառվում, Փաշինյանը, իշխանության գալուց հետո յոթ տարի սպասելով, այդ բամբասանքը շահարկեց միայն այն ժամանակ, երբ դա պահանջեցին իր նեղ քաղաքական շահերը։ Ավելի քան մեկ տարի է, ինչ նա չարաշահում է իր պաշտոնեական դիրքը՝ փորձելով գահընկեց անել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդին

Փաշինյանը հանդես է եկել հրապարակային կոչերով, հնչեցրել անձնական սպառնալիքներ և նույնիսկ անպարկեշտ բառապաշար է կիրառել իր ֆեյսբուքյան էջում՝ Կաթողիկոսին հրաժարական պարտադրելու նպատակով։ Այս բոլոր փորձերի տապալումից հետո նա դիմեց  անգամ 10 բարձրաստիճան հոգևորականների շանտաժի՝ նրանց իր կողմը գրավելու և  Կաթողիկոսի դեմ հանելու համար։ Եկեղեցին «բարեփոխելու» քողի տակ նա ձևավորել է «քաղաքացիական կոմիտե»՝ Կաթողիկոսին գահընկեց անելու նպատակով։ Ուղղակի անհեթեթություն է, որ երկիրը կառավարելու հարցում չափազանց անկարող մեկը փորձում է միջամտել Եկեղեցու ներքին գործերին և որոշել, թե ով է լինելու հաջորդ Կաթողիկոսը։ Դա իրեն բոլորովին չի վերաբերում։

Բնականաբար, այս ամենը Հայաստանի Սահմանադրության կոպիտ խախտում է, որտեղ ամրագրված է պետության և եկեղեցու անջատումը: Սակայն, հաստատելով ավտորիտար միանձնյա իշխանություն, Փաշինյանը համառորեն փորձում է պարտադրել իր կամքը: Հունվարի սկզբին, երբ Գարեգին Բ Կաթողիկոսը և վեց եպիսկոպոսներից կազմված հանձնախումբը պաշտոնանկ արեցին Մասյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանին, Փաշինյանը հորդորեց նրան մերժել եկեղեցու ներքին որոշումը և դիմել դատարան։ Այնուհետև եկեղեցու նվիրապետությունը հունվարի 27-ին նրան կարգալույծ հռչակեց։

Դատարանն ապօրինաբար հրահանգեց Կաթողիկոսին Սարոյանին պաշտոնանկ չանել և արգելեց Գարեգին Բ-ին լքել երկիրը՝ զրկելով նրան և Գերագույն հոգևոր խորհրդի վեց եպիսկոպոսներին Ավստրիայում անցկացվող  եպիսկոպոսաց կարևորագույն ժողովին մասնակցելու հնարավորությունից։ Չնայած դրան, ժողովը տեղի ունեցավ, և աշխարհասփյուռ 25 եպիսկոպոսներն իրենց զորակցությունը հայտնեցին Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ դատապարտելով Փաշինյանի իշխանության կողմից Եկեղեցու դատական հետապնդումը։

Կաթողիկոսի և մյուս վեց եպիսկոպոսների դատավարության նախնական նիստը նշանակված է օգոստոսի 7-ին, ժամը 16:00-ին՝ Վաղարշապատի (Էջմիածին) դատարանում: Սա աննախադեպ երևույթ է, երբ անկախ Հայաստանի Հանրապետությունում քրեական հետապնդում է իրականացվում Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեմ: Դարավոր տիրապետության ընթացքում ո՛չ Օսմանյան կայսրությունը, ո՛չ էլ Ցարական Ռուսաստանը երբեք որևէ Կաթողիկոսի դատի չեն տվել։ Միակ բացառությունը Խորեն Ա Կաթողիկոսի սպանությունն էր, որին 1938 թվականի ապրիլի 6-ին խեղդամահ արեցին խորհրդային գաղտնի ծառայությունների գործակալները։

Ամենայն Հայոց Կաթողիկոսին դատարան տանելը բացահայտ ապօրինություն է և Փաշինյանի իշխանության կողմից լիազորությունների կոպտագույն չարաշահում: Ավելի քան 1700 տարի հայերն աշխարհով մեկ պարծենում են, որ Հայաստանը առաջին պետությունն է, որը քրիստոնեություն է ընդունել: Սակայն սեփական իշխանությունն այժմ եկեղեցու նվիրապետությանը վերաբերվում է որպես հանցագործների։

Միակ լավ լուրը Գարեգին Երկրորդ Կաթողիկոսի հայտարարությունն է առ այն, որ նա հրաժարական չի տա՝ նույնիսկ ձերբակալվելու և բանտարկվելու դեպքում։ Նա կշարունակի ծառայել որպես օրինական Կաթողիկոս անգամ անազատության մեջ։

Վերջին ութ տարիների ընթացքում Փաշինյանի կառավարությունն իրականացրել է մի շարք աննախադեպ հակաեկեղեցական քայլեր.

- 2018 թվականին այն չեղարկեց հոգևորականների դիվանագիտական անձնագրերը։

- Հանրակրթական դպրոցների ուսումնական ծրագրից հանեց «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան։

- 2024 թվականին դադարեցրեց քրեակատարողական հիմնարկներում հոգևոր սպասավորների ծառայությունը:

- Դադարեցրեց հոգևորականների ծառայությունը Զինված ուժերում:

- Նախատեսում է բռնագրավել եկեղեցու բոլոր շենքերն ու ունեցվածքը։

- Անվտանգության ուժերը խուզարկություն են իրականացրել Սուրբ Էջմիածնի տարածքում՝ արքեպիսկոպոսին ձերբակալելու համար։

- Կեղծ մեղադրանքներով ձերբակալել և կալանավորել է մի քանի բարձրաստիճան հոգևորականների։

- Խախտելով Ազգային ժողովի կանոնակարգը՝ իշխանությունները թույլ չտվեցին Կաթողիկոսին օրհնության խոսք ասել 2026 թվականի օգոստոսի 2-ի նստաշրջանի բացմանը։

- Եկեղեցուց հարյուր հազարավոր դոլարների հարկեր և տուգանքներ է գանձել հավատացյալների կողմից մոմերի ձեռքբերման համար, չնայած այն հանգամանքին, որ Եկեղեցին ոչ առևտրային կազմակերպություն է, իսկ մոմեր գնողներն իրականում նվիրատվություն են անում։

Դատավոր Հակոբ Մանուկյանը պարտավոր է օգոստոսի 7-ին կարճել Կաթողիկոսի և վեց եպիսկոպոսների դեմ հարուցված մեղադրանքները, որպեսզի չդառնա Փաշինյանի ապօրինությունների հանցակիցը։ Հակառակ դեպքում, դատավոր Մանուկյանը կդառնա միջազգային ծաղրի առարկա, երբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վերջնականապես արձանագրի, որ նրա դատավճիռը խախտել է Հայաստանի Սահմանադրությունը։

Մինչդեռ, թե՛ Հայաստանի, թե՛ Սփյուռքի հայերը պետք է սթափվեն երկարատև թմբիրից և բարձրացնեն իրենց բողոքի ձայնը։ Եթե նրանք շարունակեն լռել անգամ Կաթողիկոսի ձերբակալությունից և բանտարկությունից հետո, ապա արժանի չեն ունենալու ո՛չ Եկեղեցի, ո՛չ էլ Հայրենիք։

Հարութ Սասունյան 
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանությունը Ռուզաննա Ավագյանի

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>