«Արարատ-Արմենիան» կամային հաղթանակ տարավ «Ցելյեի» դեմ առաջին խաղում
Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում «Արարատ-Արմենիան» Երևանում 2:1 հաշվով կամային հաղթանակ տարավ Սլովենիայի չեմպիոն «Ցելյեի» նկատմամբ։
Հյուրերից 21-րդ րոպեին 11-մետրանոցից հաշիվը բացեց Սվիտ Սեսլարը։ Հայաստանի չեմպիոնից 38-րդ րոպեին հաշիվը տուգանայինից կատարած ֆանտաստիկ հարվածով վերականգնեց Արթուր Սերոբյանը։
Մանուել Տուլիպայի գլխավորած թիմի հաղթական գոլը 70-րդ րոպեին խփեց Կառլոս Ֆրանսան։
Դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա օգոստոսի 11-ին «Զդեժելե» ստադիոնում։
Աղբյուր՝ interfootball.am

