Ես բարեգործություն անում էի, երբ Փաշինյանը սեղանների տակով վազվզում էր այս կողմ-այն կողմ, իրեն հովանավորներ էր ման գալիս. Ս. Կարապետյան
«Ես բարեգործություն արել եմ, երբ Նիկոլ Փաշինյանը դեռ ծնված չէր, այսինքն մի 1500 դոլարանոց բիզնես ուներ, սեղանների տակով վազվզում էր այս կողմ-այն կողմ, իրեն հովանավորներ էր ման գալիս»,-դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց բարերար, գործարար, «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը՝ անդրադառնալով Փաշինյանի՝ իր մասին հնչեցրած հայտարարություններին։
Նա ընդգծեց, որ ինքը բարեգործություն արել է, անում է ու անելու է, դա անում Հայաստանի, հայության ու հայ ժողովրդի համար։
«Որևէ մեկը չի կարող ինձ զրկել այդ ցանկությունից»,-ասաց Կարապետյանը։
Անդրադառնալով սեփականատերերից բիզնեսները վերցնելուն ու դրա՝ ներդրումների վրա ազդեցությանը, Կարապետյանն ասաց.
«Մարդիկ չտես, գյորմամիշ են, ուզում են մի բան կառավարեն, տեսնենք, ինչը կթողնենք։ Քարը քարին չեն թողնի։ Նորից եմ ասում, Հրազդանի ցեմնետի գործարանը քանի տարի իրենց ձեռքում է, թող կառավարեն, տեսնենք ինչ կանեն ցեմնետի գործարանն էլ, կոնյակի գործարանն էլ։ Իրենց օրոք Հայաստաում միջազգային ներդրում գոյություն չի ունեցել, զուտ հայտարարույուններ են»։
«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդն ասաց, իրենք բարեգործություններն այս փուլում իրականացնելու են առաջին հերթին այն համայնքներում, որտեղ իրենց վստահել են ու քվե են տվել։
Մանրամասները՝ տեսանյութում։
Աղբյուրը` Panorama.am

