Պեսկով. Մենք չգիտենք, թե ինչի է սպասում Փաշինյանը, բայց ակնհայտ է, որ Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին Պուտինը Մոսկվայում կանցկացնի ՀԱՊԿ ՀԱԽ նիստը․ օրակարգում նաև ՀՀ-ի ձայնի իրավունքը կասեցնելու հարցն է Ուշադրություն ԶԼՄ-ներին. նոյեմբերի 12-ին «Կոմիտե 26»-ը հրավիրում է հրատապ մամուլի ասուլիս
Քրեակատարողական ծառայությունն արդարանում է կամ Արսեն Գևորգյանին մահվան հասցնելու խրոնիկան, ըստ ՔԿՀ-ի Աշխարհաքաղաքական «գործ» N1. Ասուլիս՝ երկրորդ նախագահի գրասենյակում «Ուժեղ Հայաստան»-ի ակցիան՝ Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմաց Պահանջում ենք իրավունքի գերակայություն, անկախ արդարադատություն, պետական հաշվետվողականություն և մարդու հիմնարար իրավունքների անվերապահ պաշտպանություն. »Կոմիտե 26» Արձագանք՝ Անդրանիկ Թևանյանի դատավարությանը Այս ողբերգությունն ունի կոնկրետ պատասխանատու՝ ներկայիս բռնատիրական իշխանությունն ու Նիկոլ Փաշինյանը. «Հայաստան» խմբակցություն Հայաստանը ՀԱՊԿ-ում կզրկվի ձայնի իրավունքից. նախագիծ է ներկայացվել. Լավրով Սա համակարգված ռեպրեսիա է, որի ողջ պատասխանատվությունն իշխանություններինն է. Լիլիթ Գալստյան Մարդուն ազատությունից զրկելը չի կարող դառնալ քաղաքական հաշվեհարդարի միջոց. հայտարարություն «Քաղաքական մшհերի պատուհանը բացվեց. սարսափելի ընթացք է սպասվում. Երվանդ Բոզոյան Պատերազմ Արցախում
Հայաստանը թևակոխում է դաժան ճգնաժամի փուլ, որի տևողությունն ու հետևանքները նույնիսկ դժվար է կանխատեսել Ադրբեջանցիները Թոմիրիսին ներկայացնում են որպես երկրի առաջին կին կառավարիչ․ իրականությունն այլ է Բուլղարիայում ձվեր են նետել ֆոն դեր Լայենի ուղղությամբ Պեսկով. Մենք չգիտենք, թե ինչի է սպասում Փաշինյանը, բայց ակնհայտ է, որ Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին Հայաստանում մшhшպատի՞ժ ենք վերականգնել. Արամ Օրբելյան Աբու Դաբիում բանակցություններն ավարտվել են․ Թրամփի բանագնացները կմեկնեն Մոսկվա, ապա՝ Զելենսկու հետ հանդիպման Կենսաթոշակները չեն բարձրանա․ կառավարությունը փող չունի Քրեակատարողական ծառայությունն արդարանում է կամ Արսեն Գևորգյանին մահվան հասցնելու խրոնիկան, ըստ ՔԿՀ-ի Փաշինյանը կթողնի, որ իրար «փոր թափեն», թեև թիմում վստահ են, թե ով է իրենց թեկնածուն․ «Հրապարակ» ՌԴ-ն կոնտրքայլ է մտածել․ «Հրապարակ» Սասունյան. Փաշինյանի ան իմաստ ելույթը Համաշխարհային հայկական գագաթնաժողովում «Մարդիկ մահանում են» դատարկաբանական դատողությունները տեղին չեն ու դուրս են բարոյականության դաշտից. փաստաբան Մարդուն կալանքի տանելը, անազատությունից զրկելը Նիկոլի ու նրա վարչախմբի համար ոչ թե օրենքի պահանջ է, այլ դասական կապրիզ Աշխարհաքաղաքական «գործ» N1. Ասուլիս՝ երկրորդ նախագահի գրասենյակում Փաշինյանական ռեժիմը գործնականում սպանել է Արմեն Գևորգյանին. դա է բխում փաստաբանական թիմի ներկայացրած փաստերից «Ուժեղ Հայաստան»-ի ակցիան՝ Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմաց Պուտինը Մոսկվայում կանցկացնի ՀԱՊԿ ՀԱԽ նիստը․ օրակարգում նաև ՀՀ-ի ձայնի իրավունքը կասեցնելու հարցն է Ուշադրություն ԶԼՄ-ներին. նոյեմբերի 12-ին «Կոմիտե 26»-ը հրավիրում է հրատապ մամուլի ասուլիս Նիկոլ Փաշինյանն իր հոգեհարազատ Թուրքիայում է «Հրապարակ». Տիկին նախարարի բացատրությունը ոչնչով չի տարբերվում ստալինյան իրավապահների արձագանքներից Պահանջում ենք իրավունքի գերակայություն, անկախ արդարադատություն, պետական հաշվետվողականություն և մարդու հիմնարար իրավունքների անվերապահ պաշտպանություն. »Կոմիտե 26» Արձագանք՝ Անդրանիկ Թևանյանի դատավարությանը ԱՏԵԼՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ. Ինչու՞ է Հայաստանի իշխանությունն ապրում թշնամանքով և ի՞նչ կարող է դրան հակադրել ընդդիմությունը. Արմեն Աշոտյան Արփի Դավոյա՛ն, ու քո համակուսակիցնե՛ր, դե կարո՞ղ եք գնալ ու Արսենի որդու՝ Ալենի աչքերին նայել. Սերո Սողոմոնյան Պատասխանատուները չեն կարողանալու խուսափել օրենքով սահմանված պատժից․ Սամվել Կարապետյան Այս ողբերգությունն ունի կոնկրետ պատասխանատու՝ ներկայիս բռնատիրական իշխանությունն ու Նիկոլ Փաշինյանը. «Հայաստան» խմբակցություն Քաղաքապետարանի «աշխատակիցը» (կին) 13 տարեկան աղջկաս իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում. Ահազանգ Բուֆեր երկրի ճակատագիրը Nvidia-ի բաժնետերերը դատական հայց են ներկայացրել ընկերության և տնօրեն Ջենսեն Հուանգիի դեմ Nvidia-ի բաժնետերերը դատական հայց են ներկայացրել ընկերության և տնօրեն Ջենսեն Հուանգիի դեմ

Արծրուն Հովհաննիսյան. «Ես եմ» ծրագրով ծառայության անցած զինծառայողների պատվովճարի գումարների վրա չի կարող իրականացվել բռնագանձում

«Ես եմ» ծրագրով զինվորական ծառայության անցած զինծառայողների  ծառայությունից արձակելիս հաշվարկվող պատվովճարի գումարների վրա չի կարող  իրականացվել բռնագանձում: Այս մասին ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում`  անդրադառնալով մամուլում տեղ գտած այն հրապարակումներին, թե «Ես եմ»  ծրագրով զինվորական ծառայության մեկնած որոշ զինծառայողների մասով առկա են  դատական ակտերի հարկադիր կատարման կատարողական թերթեր, որի հիման վրա  իրականացվում են դրամական գումարների բռնագանձումներ:

««Հայկական ժամանակ» օրաթերթի մարտի 2-ի հրապարակված տեղեկատվությունն  այն մասին, որ «Ես եմ » ծրագրով զինվորական ծառայության մեկնած որոշ  զինծառայողների մասով առկա են դատական ակտերի հարկադիր կատարման  կատարողական թերթեր, որի հիման վրա իրականացվում են դրամական գումարների  բռնագանձումներ՝ չի համապատասխանում իրականությանը և ՀՀ պաշտպանության  նախարարության կողմից գնահատվում է որպես ապատեղեկատվություն և փաստերի  խեղաթյուրում»,-նշել է Արծրուն Հովհաննիսյանը:

Նա տեղեկացրել է, որ 2017 թվականի դեկտեմբերից կոռուպցիոն ռիսկերի նվազեցման և հաշվետվության բարձրացման նպատակով այդ անձնակազմի, այդ թվում ժամկետային  պարտադիր զինծառայողների դրամական ապահովությունը հաշվարկվել է անկանխիկ՝  բանկային քարտերի միջոցով: Սկսվել է քարտերի տրամադրման գործընթաց և 2017թ. դեկտեմբեր ամսվա դրամական ապահովության հաշվարկման գործընթացում բանկերի
կողմից ՀՀ պաշտպանության նախարարություն է ներկայացվել տեղեկատվություն,
համաձայն որի, մի շարք ժամկետային պարտադիր զինծառայողների մասով առկա են
կատարողական թերթեր՝ վերջիններիս դրամական գումարների վրա բռնագանձում
տարածելու վերաբերյալ: Հաշվի առնելով ժամկետային պարտադիր զինծառայողների
ՀՀ կառավարության 02.10.2014թ. N 1085-Ն որոշմամբ սահմանված դրամական
ապահովության չափերը, ՀՀ պաշտպանության նախարարության կողմից մշակվել և
ընթացիկ տարվա փետրվարի 8-ին շահագրգիռ պետական մարմինների քննարկմանն է
ներկայացվել «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում
լրացումներ կատարելու օրինագիծ: Համաձայն օրինագծի` ժամկետային պարտադիր
զինծառայողների դրամական ապահովության, այդ թվում՝ «Ես եմ» ծրագրով
զինվորական ծառայության անցած զինծառայողների ծառայությունից արձակելիս
հաշվարկվող պատվովճարի գումարների վրա չի կարող իրականացվել բռնագանձում:
««Ես եմ» ծրագրով զորակոչիկները ՀՀ զինված ուժեր են զորակոչվել 2018թ.
հունվարի 28-ին, իսկ նրանց դրամական ապահովության հաշվարկը առաջին անգամ
իրականացվել է սահմանված կարգով՝ փետրվարի 20-ից հետո, որի պարագայում ՀՀ
պաշտպանության նախարարության օրենսդրական նախաձեռնությունը չէր կարող
կապված լինել «Ես եմ» ծրագրով զորակոչված զինծառայողների դրամական
ապահովության հաշվարկման հետ: Բացի այդ, ընթացիկ տարվա փետրվարի ընթացքում
նշված զինծառայողներին դրամական ապահովության փոխանցման շրջանակներում չի
բացահայտվել որևէ զինծառայողի նկատմամբ հարկային կատարման գործընթացի
առկայություն»,-նշել է Արծրուն Հովհաննիսյանը:

ՀՀ  պաշտպանության նախարարությունը հորդորում է լրատվամիջոցներին՝ ՀՀ  պաշտպանության նախարարության գործունեությունը լուսաբանելիս հենվել միայն  հավաստի տեղեկության վրա և ներկայացնել միայն անկողմնակալ ու իրականությանը համապատասխանող տեղեկատվություն:

Արծրուն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>