ՀԱՊԿ-ում Երևանին ձայնի իրավունքից զրկելու համար կոնսենսուսային որոշում կպահանջվի․ մշտական ներկայացուցիչ Վասիլև Շառլ Դը Գոլի դեմ էլ էին քրեական գործ հարուցել պետական դավաճանության մեղադրանքով Փաշինյանի բռնատիրական ռեժիմին աջակցելու վարձը. Եվրոպան ապօրինի միգրանտնեով ուզում է հեղեղել Հայաստանը
4
Արեգնազ Մանուկյանը քաղբանտարկյալ է Եթե Վերաքննիչը չփոխի Արեգնազ Մանուկյանի կալանքը, 14-ամյակը աղջիկն առանց մոր պիտի դիմավորի․ փաստաբան Ինչու են աղմկում Գեբելսի հոգեզավակները Մարզիչներն աշխատավարձ չեն ստանում, իսկ երեխաները դրսում են մարզվում.«Մուլտի Գրուպ»-ի աշխատակիցները կրկին ակցիա են անում «Ուժեղ Հայաստան»-ն ԱԺ փոխնախագահի պաշտոնի համար առաջադրեց Արամ Վարդևանյանի թեկնածությունը Կառավարությունը վաղը կպատասխանի «Մուլտի գրուպի» աշխատակիցներին, սակայն ակցիայի մասնակիցները դեռ չեն ցրվում Վեհափառը պատգամեց առաջնորդվել ազգային համընդհանուր նպատակների իրագործման բարձր գիտակցությամբ Երկու խմբակցությունները երեկոյան կգնան Մայր Աթոռ՝ Վեհափառից օրհնություն ստանալու. Աննա Գրիգորյան ՔՊ-ի արած կեղծիքներով ձևավորված 9-րդ գումարման ԱԺ-ն մեկնարկում է աշխատանքները՝ զուրկ կաթողիկոսական օրհնանքից Այլևս ոչ թե՝ ԵՊՀ, այլ փաշինյանական «գուլա՞գ». վաստակաշատ դասախոսին ազատել են աշխատանքից, բացառապես քաղաքական պատճառներով Պատերազմ Արցախում
Լիպարիտ Դրմեյանի հայցն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի վարույթ է ընդունվել Փաշինյանի հերթական կանգառը՝ Չոլպոն-Ատա. Ի՞նչ սպասել ԵԱՏՄ վարչապետների հանդիպումից «Հրապարակ». Կարծես թշնամու դիրք են գրավել՝ արագ պոկեցին հին անունը, նորը փակցրին, դրոշներն էլ իջեցրին Ցուցադրական վարագույրից անդին. 25 օր առաջնագծում. «Հետք» «Հայփոստը» 7 տարում՝ 4 միլիարդ դրամ վնաս է կուտակել. «Ժողովուրդ» Ոչ լեգիտիմ ձևավորված ԱԺ-ն փոխնախագահներ է ընտրում ՀԱՊԿ-ում Երևանին ձայնի իրավունքից զրկելու համար կոնսենսուսային որոշում կպահանջվի․ մշտական ներկայացուցիչ Վասիլև Կապիտուլյանտների ռեժիմն իր հրեշավոր հանցագործությունները կոծկելու համար պատրաստ է ցանկացած քայլի. Աբրահամյան Դատարանի դահլիճից անձը դիմել է փախուստի Եկեք՝ ԱԺ-ում քննարկենք «Հայփոստ»-ի, ԶՊՄԿ-ի, Ամուլսարի հարցերը, իրականացնենք աուդիտ. Տիգրան Աբրահամյան Շառլ Դը Գոլի դեմ էլ էին քրեական գործ հարուցել պետական դավաճանության մեղադրանքով Արեգնազ Մանուկյանը քաղբանտարկյալ է Նախ՝ իշխանությունն ինքն իրենից պիտի սկսի. «Փաստ» «Թող ոչ ոք ամպերի մեջ չապրի, ինքնախաբեությամբ չզբաղվի, քանի որ, ցավոք, ռեալ պոլիտիկը խոսում է լրիվ այլ բանի մասին». «Փաստ» Բուհական համակարգի գերքաղաքականացումը փակուղի է. «Փաստ» ՔՊ-ական իշխանությունը շատ երեխաների ճակատագրերի հետ է խաղացել և դեռ շարունակում է խաղալ, բայց հիշեք՝ ամեն ինչի համար միշտ գալիս է պատասխան տալու պահը… Փաշինյանի բռնատիրական ռեժիմին աջակցելու վարձը. Եվրոպան ապօրինի միգրանտնեով ուզում է հեղեղել Հայաստանը «Գագիկ Ծառուկյանի ունեցվածքի հետ կապված այս ամբողջ թնջուկը կրում է բացարձակ քաղաքական բնույթ, իշխանությունը սա չի էլ թաքցնում». Տնտեսագետ Եթե Վերաքննիչը չփոխի Արեգնազ Մանուկյանի կալանքը, 14-ամյակը աղջիկն առանց մոր պիտի դիմավորի․ փաստաբան Ինչու են աղմկում Գեբելսի հոգեզավակները Սիրելի արցախցիներ, Մռավա սարին նման պընդ կացիք, մունք մեր հայրենիքումն ընք, վեշ մի պեն մառացվալ չի ու վեշ մի պեն ներվալ չի. Արեգա Հովսեփյան Ջուր հավաքեք. վթարի պատճառով 24 ժամ ջուր չի լինելու Երևանում և Կոտայքի մարզում Այս վարքագիծն ամոթի ու արժանապատվության դաս է իշխանության համար. Գոհար Մելոյան Մարզիչներն աշխատավարձ չեն ստանում, իսկ երեխաները դրսում են մարզվում.«Մուլտի Գրուպ»-ի աշխատակիցները կրկին ակցիա են անում Արեգնազ Մանուկյանի գործում նկատվում է շանտաժի տարր․ երեխայի հետ շփումից զրկելու որոշումը պատահական չէ: Ինչ կլինի, եթե ցուցանակային ընդդիմությունը հրաժարվի մասնակցել նիստերին, մինչեւ որ վերջին քաղբանտարկյալը չազատվի բանտից «Վերահսկվող ընդդիմությունների» պատմությունից Ռուբեն Ռուբինյանը 63 կողմ ձայնով ընտրվեց ԱԺ նախագահ «Ուժեղ Հայաստան»-ն ԱԺ փոխնախագահի պաշտոնի համար առաջադրեց Արամ Վարդևանյանի թեկնածությունը Նիկոլ Փաշինյանը Լիլիթ Մակունցին նշանակեց վարչապետի աշխատակազմի ղեկավար

Բուհական համակարգի գերքաղաքականացումը փակուղի է. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Պարկեշտ իրավագետների մեծ մասը, միանգամայն սպասելիորեն, բուռն արձագանքեց տեղեկությանը, որ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի նախկին դեկան, պրոֆեսոր Գագիկ Ղազինյանը ծանուցվել է, որ Երևանի պետական համալսարանը նրա հետ չի երկարացնի աշխատանքային պայմանագիրը. նա կազատվի դասախոսի աշխատանքից:

Շատերն իշխանությունների այդ քայլը բնորոշում են որպես խայտառակություն: Ու դժվար է նրանց հետ չհամաձայնելը: Ի վերջո, խոսքը ԵՊՀ իրավաբանականի իրական լեգենդ, խորհրդանիշ ընկալվող պրոֆեսորի մասին է, որի գիտամանկավարժական ուղին կես դարից ավելի է: Ճանաչված գիտնականի ու հարգված դասախոսի մասին է, որին ցանկացած նորմալ համալսարան կցանկանար տեսնել իր իրավագիտության ֆակուլտետում, պատիվ կհամարեր նման մասնագետ ունենալը:

Ու բոլորին ակնհայտ է, որ Գագիկ Ղազինյանի հանդեպ նման մանրախնդիր քայլ կատարվել է զուտ քաղաքական պատճառներով: Նրա որդին «Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչներից է:

Բայց հարցը նույնիսկ զուտ Գագիկ Ղազինյանի անձը չէ: Ավելի ճիշտ, ընդհանրապես անձերի հարցը չէ հիմնականը: Մանավանդ, որ սա առաջին դեպքը չէ, որ քաղաքական շարժառիթներով մարդուն հեռացնում են դասախոսական աշխատանքից, չեն երկարաձգում պայմանագիրը: Օրինակներ էլի կարելի է բերել՝ հիշելով թեկուզ իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի հետ կատարվածը: Անգամ մի ամբողջ ամբիոն լուծարեցին (արտասահմանյան գրականության), քանի որ… ամբիոնի վարիչը ընդդիմադիր հայացքներ ունի: Ու միայն «Մայր բուհը» չէ: Առհասարակ, բուհական համակարգը, հատկապես վերջին՝ ՔՊ իշխանության ժամանակշրջանում, դարձել է գերքաղաքականացված, բուհերում դասախոսելու կամ աշխատելու «ներքին կանոն» է դարձել Փաշինյանի հանդեպ լոյալություն ցուցադրելը, առնվազն չքննադատելը (ինչպես կարելի է նման իշխանությանը քննադատել):

Նկատենք. այս ամենն արվում է մի գործչի կողմից, որը, երբ ընդդիմադիր էր, անդադար խոսում էր բուհերի կուսակցականացվածությունից՝ նկատի ունենալով այն ժամանակվա իշխող կուսակցությանը: Պարզվում է՝ ՔՊ-ն ու Փաշինյանը ոչ թե այդ երևույթից էին դժգոհ, ոչ թե բուն երևույթն էին անընդունելի համարում, այլ այն, որ այդ ամենը իրենք չեն անում:

Հիմա անում են: Բայց բուհերի քաղաքականացումը, իսկ հիմա արդեն՝ գերքաղաքականացումը փակուղի է: Դա ոչ մի տեղ չի տանելու: Ու արդյունք էլ չի տալու: Հանրագումարում մնալու է միայն ամոթը այն բանի համար, որ նման հետամնաց հալածանքներ են եղել:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>