Այս վարքագիծն ամոթի ու արժանապատվության դաս է իշխանության համար. Գոհար Մելոյան
«Նասիմ Թալեբը լիբանանա-ամերիկացի փիլիսոփա, գրող և ռիսկերի վերլուծաբան է։ Նա հայտնի է անորոշության, հավանականության և «Սև կարապ» գաղափարի վերաբերյալ իր աշխատություններով»,-գրում է սահմանադրական իրավունքի մասնագետ Գոհար Մելոյանը՝ շարունակելով.
«Նրա գրքերը մեծ ազդեցություն են ունեցել տնտեսագիտության, ֆինանսների և որոշումների կայացման ոլորտներում։
Մարդը մերժել է դասախոսության հրավերը, քանի դեռ Ռուբեն Վարդանյանը գերեվարված է Ադրբեջանում։
Այս վարքագիծն ամոթի ու արժանապատվության դաս է հատկապես գերիների հարցով հիմնական պատասխանատուի՝ իշխանության համար։

