Այստեղ «Բարգավաճ Հայատանը» պետք է լիներ և դուք կերել եք իրենց ձայները. Աննա Գրիգորյան
«Մենք օգտագործելու ենք ԱԺ հարթակը պայքարը շարունակելու համար»,- ԱԺ ամբիոնից հայտնեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը։
Խոսելով ընտրության լեգիտիմությունից՝ Գրիգորյանն ասաց. «Մարդ, ով պայքարել է, որ Սերժ Սրգսյանը երրորդ ժամկետով չընտրվի, գնացել է երրորդ ժամկետին, հետևաբար, իհարկե, լեգիտիմ չէ...
2026 թվականին ձեր հավաքած ձայները եղել են պատերազմով վախեցնելու հետևանք, համատարած բռնաճնշումներև հանրային միջոցների մսխման հետևանք; Հետևաբար դուք ունեք լեգիտիմության դեֆիցիտ։ Լեգիտիմության դեֆիցիտը խորացել է նաև նրանով, որ այստեղ պետք է նստած լիներ ԲՀԿ-ն։ Այստեղ «Բարգավաճ Հայատանը» պետք է լիներ և դուք կերել եք իրենց ձայները»;
Անդրադառնալով Ռուբեն Ռուբինյանի խոսքերին, թե «տղաները ընկել են, որ այսօր ԱԺ-ում նիստ անենք»՝ Գրիգորյանն ասաց.
«Ո՛չ, տղաներն ընկել են, որ մենք Արցախը հայկական համարենք, այլ ոչ թե ինչպես դուք եք ասում՝ Արցախը ե՞րբ է հայկական եղել. Տղաները ընկել են, որ մենք մեր պատմությունը հարգենք, այլ ոչ թե անարգենք ինչպես դուք եք անում, Տղաներչն ընկել են, որ մենք Արարատին նայենք, այլ ոչ թե ձեր նման ասենք՝ ինչ խորհրդանիշ»;

