Մամիկոն Ասլանյանին արդարացրել են այն հոդվածով, որով նրան 2 տարի 7 ամիս պահել էին կալանքի տակ Փոփոխվող Եվրոպան և ֆրագմենտար քաոսի Հայաստանը Հայ մարմնամարզիկները պատմական նվաճումով են վերադառնում աշխարհի առաջնությունից
«Թրամփի ուղին» անցնում է ԱԺ-ով, հա, ու Փաշինյանի կնոջ նախագիծն էլ է օրակարգում (ուղիղ) Շիրակի մարզպետի գրառումն ու գերմանացի նացիստների բառապաշարը հիշեցնող որոշ «իվանների» հիշատակումը տարակուսանքով ենք ընկալել. ՌԴ դեսպանություն Հայաստանը ԵԱՏՄ-ում, թե՞ ԵՄ-ում, ՀԱՊԿ-ում, թե՞ ՆԱՏՕ-ում։ Կոլոմոյսկին հարցազրույց է տվել, որտեղ նշել է Ուկրաինայի առջև կանգնած խնդիրները Ընդդիմությունը թույլ տվեց Փաշինյանին դառնալ հայկական  Բրեժնև. շնորհավորանքներ սպասենք  Ֆոն դեր Լյայենից և Կիմ Չեն Ինից ՏԻՄ «ընտրությունների» հյուսիսկորեական արդյունքները. հաջորդիվ ՔՊ-ն 250 տոկո՞ս կնկարի ԻՆՉ ԿԱՊ ՈՒՆԻ ԱՆԴՐԱՆԻԿ ԹԵՎԱՆՅԱՆԻ ԿԱԼԱՆԱՎՈՐՈՒՄԸ ՌՈՒՍ-ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՀԵՏ Իշխող ռեժիմի համատարած ռեպրեսիաների և ահաբեկումների պայմաններում Հայաստանի 21 համայնքներում այսօր կայանալու են ՏԻՄ «ընտրություններ» Ինչու է քաղաքացի Նիկոլ Փ.-ն խոսում արտահերթ ընտրություններից Մեր պայքարն արդար է ու անսակարկ, իսկ գիտակցումը, որ մտավորականությունը մեզ հետ է` առավել անկոտրում է դարձնում մեր կամքը. Անդրանիկ Թևանյան Պատերազմ Արցախում
«Այսօրվա մեր պրոբլեմն ունի մեկ անուն-ազգանուն. այն իրավիճակում չենք, որ իրար մեղադրենք». «Փաստ» Ամերիկյան ներդրումներն էլի չեկան Հայաստան Երեւանում տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ համատեղ աշխատանքային խմբի հինգերորդ հանդիպումը Գործող կառավարչի՝ ընդդիմության նկատմամբ հաղթանակի և ընդդիմության բացակայության մասին հայտարարությունն առաջին հերթին ուղերձ է Թուրքիային ու Ադրբեջանին․ ՏԻգրան Աբրահամյան Գլխարկները շատ բարձր նետել պետք չէ. «Փաստ» Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ» Պապիկյանի երկրորդ դեղին քարտը. «Հրապարակ» Ժողովրդավարության դիակի վրա տոնվող «հաղթանակը». «Փաստ» ՔՊ-ն փակ նիստերում քննարկում է Արցախի, ՀՀ անկախության Հռչակագրի և եկեղեցու հարցերը․ «Ժողովուրդ» 6-7 ամիս անորակ խողովակներ են տեղադրել, քաղաքապետարանը չի նկատել, Ավինյանի անգործության հետևանքները․ «Ժողովուրդ» «Օրենքով Գող» Զապի և «Օշականցի» Գևորիկի դեմ հարուցված քրեական գործն ուղարկվեց դատարան Վիճաբանություն և ծեծկռտnւք ազգականների միջև. կա զnհ «Թրամփի ուղին» անցնում է ԱԺ-ով, հա, ու Փաշինյանի կնոջ նախագիծն էլ է օրակարգում (ուղիղ) Փաշինյանն ուզում է, որ բարիկադի մի կողմում լինի Նիկոլ Փաշինյանը, մյուսում՝ Փաշինյան Նիկոլը. Բենիամին Մաթևոսյանը՝ ՏԻՄ ընտրությունների մասին ...Հետո եկավ Սև կարապը «ԵՄ-ից ձեն-ձուն չկա՞. եթե նման հայտարարություն ՀՀԿ իշխանությունն աներ, մեզ անարգանքի սյունին կգամեին». Էդուարդ Շարմազանով Մոսկվայի ՀՕՊ համակարգի վրա հարձակումներ նախապատրաստելու համար Անդրկովկասից եկած անձինք են ձերբակալվել ՔՊ-ն արդեն դարձել է Կոմկուս, մարդամեկն էլ՝ Բրեժնև․ «Կարճ ասած» ՏԻՄ ընտրություններ. վախ, ռեպրեսիաներ և անխուսափելի կալանք՝ «անհարմար» թեկնածուների համար․ Նարեկ Մանթաշյան Մամիկոն Ասլանյանին արդարացրել են այն հոդվածով, որով նրան 2 տարի 7 ամիս պահել էին կալանքի տակ Շիրակի մարզպետի գրառումն ու գերմանացի նացիստների բառապաշարը հիշեցնող որոշ «իվանների» հիշատակումը տարակուսանքով ենք ընկալել. ՌԴ դեսպանություն ՔՊ-ի ձայները միջինում չեն գերազանցում համայնքների ընտրողների ընդհանուր թվի 32 %-ը. Զաքարյան ՏԻՄ ընտրություններում հաղթել է ոչ թե գործող իշխանությունը, այլ պարտվել է ընդդիմությունը, պարտվել է ինքն իրեն. Ռուբեն Հակոբյան Փոփոխվող Եվրոպան և ֆրագմենտար քաոսի Հայաստանը «Ոչ մի դեպքում ՔՊ–ին ձայն չենք տալու». «Նոր դարաշրջանը»՝ Եղեգնաձորում ՔՊ–ին պակասող մեկ մանդատը տալու մասին ՀՀ սահմանը հատած թուրքի չոբանը վերադարձվել է Ադրբեջանին, մինչդեռ ադրբեջանցիները հայերին մորթում են Ինչու է Սերբիայում հաջողվում, իսկ Հայաստանում՝ ոչ Հայաստանը ԵԱՏՄ-ում, թե՞ ԵՄ-ում, ՀԱՊԿ-ում, թե՞ ՆԱՏՕ-ում։ ՀՀ-ում քաղաքական իրավիճակը կարող է փոխվել միայն իշխող ուժի իշխանազրկման պարագայում․ Իշխան Սաղաթելյան ՔՊ-ն Կիրանցում մրցում էր ինքն իր հետ, բայց արդյունքներով հպարտանում են․ Քրիստինե Վարդանյան

Հիմա կարելի է ասել, որ ծուղակի մեջ ենք. Արտակ Զաքարյան

ՀՀԿ փոխնախագահ, պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է.

«Բազմիցս ասել ենք, որ Նիկոլի կառավարության վարած օտարածին քաղաքականության արդյունքում, Հայաստանը հայտնվելու է խոշոր տերությունների հակասական շահերի բախման կիզակետում։ Այսօր վստահորեն կարող ենք ասել, որ բազմամիլիարդ ակտիվներով ու Հայաստանի համար ռազմավարական անփոխարինելի նշանակություն ունեցող Արցախը թշնամուն փոխանցելուց հետո, քպական կառավարությունը, 2025թ-ից սկսած՝ ՀՀ բոլոր քաղաքացիներին հրում է դեպի նոր, վտանգավոր ծուղակի մեջ:

Հիմա կարելի է ասել, որ այդ ծուղակի մեջ ենք: Իրավիճակը տեսնողներն ու հասկացողները պատկերացնում են ասելիքիս իմաստը: Չհասկացողներն ու տեսնել չկարողացողները մտածում են, որ չափազանցեցնում ու անհիմն քննադատում եմ: Աստված դրանց հետ:

Եթե, ինչպես երևում է զարգացումներից, Միացյալ Նահանգներին չհաջողվի հանազանդեցնել Իրանին, Ռուսաստանը պահպանի և զարգացնի իր ազդեցությունը ուկրաինական ճակատում, իսկ Վրաստանում էլ ավելի թուլանա արևմտյան ազդեցությունը, ապա Հարավային Կովկասը՝ Արևմուտքի կողմից կառավարվող միջանցքի վերածելու հեռանկարները կդառնան անհավանական։

Իրանն ավելի կոշտ կերպով կխոչընդոտի ցանկացած պայմանավորվածության, որը կընդլայնի արևմտյան կամ պանթյուրքական ներգործությունն իր սահմանների մերձակայքում: Մոսկվան (որոշ դեքերում նաև Անկարան) նույնպես կձգտեն թույլ չտալ, որպեսզի Հարավային Կովկասը վերածվի արևմտյան մի շարք երկրների ռազմավարական հենակետի ու անցման դեպի Միջին Ասիա։

Ադրբեջանն ու Վրաստանն այս իմաստով վարում են հավասարակշված ու բոլոր հնարավոր սցենարների պարագայում՝ ինքնուրույն դերակատարումն ու դեմքը պահող քաղաքականություն:

Հայաստանի պարագայում՝ գլխավոր պրոբլեմը դեպի Արևմուտք թեքվելու կամ ՌԴ (ԵԱՏՄ) հետ կապերի պահպանման միջև ընտրությունը չէ։ Ծուղակում հայտնված Հայաստանի գլխավոր հարցն այն է, թե արդյոք մենք կկարողանա՞նք պահպանել բավարար ռազմավարական ինքնուրույնություն և վերահսկողություն սեփական տարածքների ու տարանցիկ ուղիների նկատմամբ՝ որպեսզի էական դերակատարում (արժեք, կշիռ) ունենանք Հարավային Կովկասում մրցակցող ուժերի համար՝ միաժամանակ չդառնալով նրանց բախման զոհը։

Իշխանափոխությունից հետո դա չափազանց դժվար կլինի՝, բայց հնարավոր է ու անհրաժեշտ։ Իսկ Նիկոլի կառավարության պարագայում՝ կարող ենք համարել, որ մենք գնում ենք մեր պետությունն ու ինքնիշխանությունը փորձության ենթարկելու ճանապարհով:

ՔՊ-ն աշխարհաքաղաքական առևտրի մեջ արդեն ստացել է իր ուզածը՝ անցած ընտրություններում արևմտյան աջակցության տեսքով: Փոխարենը՝ ՔՊ կշարունակի բավարարել օտար շահերը, եթե անգամ այն տանելու է բախման կամ և նոր սպառնալիքների:

Հենց այստեղ է, որ պատմական զուգահեռը դառնում է հատկապես անհանգստացնող և ծանոթ։ Հարյուր տարի առաջ Հայաստանը կրկին հայտնվել էր ընդարձակվող տարածաշրջանային տերությունների բախման միջև, որոնց ռազմավարական հավակնությունները վերջնականապես որոշեցին մեր երկրի ճակատագիրը։ Եվ որոշեցին ի վնաս մեզ:

Եթե նախանշվող տարածաշրջանային վերափոխումներն իսկապես տեղի ունենան, ապա մենք վտանգում ենք դառնալ գլխավոր պարտվողը, քանի որ մեր աշխարհագրական դիրքի համար մղվող սկզբունքային պայքարը, Նիկոլի կառավարության պարագայում՝ ինքնուրույն ընտրություն կատարելու որևէ հնարավորություն գրեթե չի թողնի։

Ինչ անե՞նք: Շարունակենք ծափ տալ ռուսների հետ խորացվող հակադրությունների՞ն, առանց դետալներին ծանոթ լինելու՝ ոգևորվենք ԹՐԻՓՓ-ի նախագծո՞վ, միամտաբար հավատանք, որ թուրքերն ու ադրբեջանցիները մեզ համար խաղաղ կյա՞նք են նախատեսել, անտեսենք մերձավորարևելյան սպառնալից զարգացումնե՞րը, անվերապահ հավատանք ռուսնե՞րին կամ եվրոպացիերի՞ն, թե խելքներս գլուխներս հավաքենք ու լրջորեն զբաղվենք մեր երկրի պրոբլեմներով»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>