Պայքարը շարունակվում է Հանդիսատեսը գրեթե ծափ չէր տալիս. մթնոլորտը շինծու էր, իրականության հետ՝ կոնֆլիկտի մեջ Երբ հետ եմ նայում անցած տարիներին, ակամա հարց է առաջանում. ի՞նչ եղավ այն ոգու հետ, որը մեզ միավորում էր
22
Վախկոտ ռեժիմը քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացրեց ևս 3 ամսով Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի` շփման արգելքներով քպ-ական ռեժիմի կողմից հետապնդվող Արեգնազ Մանուկյանի կալանքը փոխվեց «տնային կալանքի» ԱՆԴՐԱՆԻԿ ԹԵՎԱՆՅԱՆԻ Եւ ԱՐԵԳՆԱԶ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԳՈՐԾՈՎ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԸ Բա’ց դատ արեք, թող հասարակությունը համոզվի. Սուքիասյան Գործ ունենք ոչ թե անկախ դատական համակարգի, այլ քննիչ-դատախազ-դատավոր-բանտապան՝ մեկ դեմքով Նիկոլ Փաշինյանի հետ Մեկ-երկու տարվա մեջ որոշվելու է Հայաստանի վերջնական ճակատագիրը․ սպասեք․ Երվանդ Բոզոյան Փաշինյանն ու Ալիևը համատեղ կարող են կիսել Արցախի տեղահանման և էթնիկ զտման մրցանակը․ Սաղաթելյան Այսօր քննարկվելու է Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցի հարցը Կփոխվի՞ Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը Պատերազմ Արցախում
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ-ից ժամանած ասորի ուղղափառ ուխտավորներին Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքի հետ կանոնավոր կապից. Human Rights Watch Վախկոտ ռեժիմը քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացրեց ևս 3 ամսով Փաստաբան Զարուհի Փոստանջյանն ահազանգում է Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի` շփման արգելքներով քպ-ական ռեժիմի կողմից հետապնդվող Արեգնազ Մանուկյանի կալանքը փոխվեց «տնային կալանքի» ԱՆԴՐԱՆԻԿ ԹԵՎԱՆՅԱՆԻ Եւ ԱՐԵԳՆԱԶ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԳՈՐԾՈՎ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԸ Բա’ց դատ արեք, թող հասարակությունը համոզվի. Սուքիասյան Փաշինյանի Արտաքին հետախուզական ծառայության ղեկավարը մեկնել է Բաքու «Հրապարակ». Կոպիրկինը հրաժեշտ կտա՞ Հայաստանին․ ՌԴ-ում նրանից դժգոհ են Մինչև Տիգրանաշենն՝ այս իշխանությունը պատրաստվում է տարածքների զիջել Տավուշի հատվածում. Իշխան Սաղաթելյան Ն.Փ.-ին ԵՎ ԻՐ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐԻՆ ՄԻԱՎՈՐՈՒՄ Է ՄԻ ԲԱՆ. ԿՈՐՈՒՍՏՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ՉԵՆ ԴԱՌՆՈՒՄ ՀԵՌԱՆԱԼՈՒ ՊԱՏՃԱՌ Գործ ունենք ոչ թե անկախ դատական համակարգի, այլ քննիչ-դատախազ-դատավոր-բանտապան՝ մեկ դեմքով Նիկոլ Փաշինյանի հետ Մեկ-երկու տարվա մեջ որոշվելու է Հայաստանի վերջնական ճակատագիրը․ սպասեք․ Երվանդ Բոզոյան Այս օրերին ամենամեծ մարտահրավերը չչարանալն է. Գայանե Քոչարյան Փաշինյանն ու Ալիևը համատեղ կարող են կիսել Արցախի տեղահանման և էթնիկ զտման մրցանակը․ Սաղաթելյան Երկրի զարգացման ուղղության վերջնական ընտրությունը մնում է ՀՀ քաղաքացիների ձեռքում․ ՌԴ ԱԳՆ Միրզոյանը կնոջն էլ է տարել գործուղման. ովքե՞ր են մեկնել ԱՄՆ` Փաշինյանի հետ. «Արմլուր» Արgախgիներն արել են անհնարինը, ամեն ինչ դրել զnhաuեղանին, սակայն թիկունքը դատարկ էր. Աբրահամյան Պայքարը շարունակվում է Ֆիդան. Թուրքիան և ԱՄՆ-ն աջակցում են Երևանի և Բաքվի միջև խաղաղության գործընթացին Հանդիսատեսը գրեթե ծափ չէր տալիս. մթնոլորտը շինծու էր, իրականության հետ՝ կոնֆլիկտի մեջ Երբ հետ եմ նայում անցած տարիներին, ակամա հարց է առաջանում. ի՞նչ եղավ այն ոգու հետ, որը մեզ միավորում էր Այսօր քննարկվելու է Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցի հարցը Ես չգիտեմ՝ ինչ իմաստ կարող է ունենալ անկախության ընկալումը մի երկրում, որտեղ լղոզվել է անգամ դավաճանության և պետությանը հավատարմության միջև սահմանը Ո՞վ է թանկ գազի «հեղինակը». ինչու է քաղաքացին 177 դոլարանոց գազի դիմաց վճարում 400 դոլար Էջմիածնի ՔՊ-ականների կառավարման պատկերը Կփոխվի՞ Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը ԱՄՆ-ն անհամբերությամբ սպասում է TRIPP-ի առաջմղմանը․ Ռուբիոն շնորհավորել է ՀՀ անկախության օրը Անկախությունը Աստծո պարգև է, այն պետք է պահել հավատարմությամբ. Արամ Ա

Բելառուսի եվ ՌԴ-ի երկքաղաքացիություն ունեցող ներդրողը ծանուցում է Հայաստանի Հանրապետության դեմ ներդրումային վեճի մասին՝ հայաստանյան ձեռնարկությունների բռնագրավման կապակցությամբ

Բելառուսի և Ռուսաստանի երկքաղաքացի ներդրող Նիկոլայ Վինիցկին ՀՀ կառավարությանը տրամադրել է արբիտրաժ ներկայացվելիք պահանջների վերաբերյալ ծանուցում՝ պնդելով, որ ՀՀ իշխանությունների գործողությունների հետևանքով խախտվել են Հայաստանում իր ներդրումային իրավունքներն ու տնտեսական շահերը։ Այս մասին գրել է ԲՀԿ մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը:

«30 հուլիսի 2026 թ. Մինսկ, Բելառուս

ԲԵԼԱՌՈՒՍԻ ԵՎ ՌԴ-Ի ԵՐԿՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՆԵՐԴՐՈՂԸ ԾԱՆՈՒՑՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՎԵՃԻ ՄԱՍԻՆ՝ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲՌՆԱԳՐԱՎՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Բելառուսի և Ռուսաստանի երկքաղաքացի ներդրող պարոն Նիկոլայ Վինիցկին հայտարարել է, որ 2026 թվականի հուլիսի 27-ին Հայաստանի Հանրապետության կառավարությանը ներկայացրել է ներդրումային վեճի մասին ծանուցում՝ պաշտոնապես տեղեկացնելով արբիտրաժ ներկայացվելիք պահանջների մասին՝ ներդրումների պաշտպանության վերաբերյալ հետևյալ երեք միջազգային պայմանագրերի շրջանակում՝

• 2001 թվականի մայիսի 26-ի՝ Բելառուսի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև ներդրումների իրականացմանն աջակցելու և փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագրի,

• 2001 թվականի սեպտեմբերի 15-ի՝ Ռուսաստանի Դաշնության կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև կապիտալ ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագրի,

• Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի։

Այս հայցը կարող է դառնալ առաջին վեճերից մեկը, որով Հայաստանի Հանրապետության դեմ պահանջներ կներկայացվեն Եվրասիական տնտեսական միության մասին համաձայնագրի՝ ներդրումների պաշտպանությանը վերաբերող դրույթների հիման վրա՝ ստեղծելով կարևոր նախադեպ Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում ներդրումների պաշտպանության համար։

2026 թվականի հուլիսի 29-ին Հայաստանի Հանրապետության կառավարությունը պաշտոնապես հաստատել է Ծանուցման ստացումը։

Վեճը վերաբերում է պարոն Վինիցկու ներդրումներին և տնտեսական շահերին, որոնք առնչվում են հայկական հետևյալ չորս ընկերություններին (այսուհետ՝ «Ձեռնարկություններ»).

● «ԱՐԱՐԱՏՑԵՄԵՆՏ» ՓԲԸ,

● «ՄՈՒԼՏԻ ԳՐՈՒՊ ԿՈՆՑԵՌՆ» ՍՊԸ,

● «ՄՈՒԼՏԻ ՎԵԼՆԵՍ ԿԵՆՏՐՈՆ» ՍՊԸ,

● «ԵՐԵՎԱՆԻ ԱՐԱՐԱՏ ԿՈՆՅԱԿԻ-ԳԻՆՈՒ-ՕՂՈՒ ԳՈՐԾԱՐԱՆ» ԲԲԸ։

Գործը վերաբերում է այն պնդումներին, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը 2026 թվականի հունիսին կայացած խորհրդարանական ընտրություններին նախորդած ժամանակահատվածում և դրանցից հետո իրականացրել է շարունակական բնույթ կրող գործողություններ, որոնց արդյունքում ապօրինաբար բռնագրավել է պարոն Վինիցկու ներդրումները, չի ապահովել դրանց՝ միջազգային իրավունքով պահանջվող պաշտպանությունը և քաղաքական նպատակներով ընդունված անհիմն, կամայական ու խտրական միջոցների կիրառմամբ էականորեն խոչընդոտել դրանց կառավարումը, շահագործումն ու դրանցից օգտվելը։

Գործը նաև վերաբերում է այն պնդումներին, որ երկարատև ժամանակահատվածում իրավապահ մարմինները, դատական իշխանությունը և տեղական ինքնակառավարման մարմինները, գործելով համակարգված կերպով և գործադիր իշխանության կողմից տրված ցուցումների հիման վրա, իրականացրել են գործողություններ՝ ուղղված Ձեռնարկությունների նկատմամբ վերահսկողություն հաստատելուն։ Ձեռնարկությունների հիմնական բաժնետեր պարոն Գագիկ Ծառուկյանը, որը նաև պարոն Վինիցկու գործարար գործընկերն է, ինչպես նաև Ձեռնարկությունների ղեկավարության անդամները, ձերբակալվել են, մինչդեռ իշխանությունների ձեռնարկած միջոցառումները կաթվածահար են արել Ձեռնարկությունների գործունեությունը։ Ձեռնարկությունները Հայաստանի խոշորագույն գործատուներից և հարկատուներից են։

Ներդրողը Կառավարությանը կոչ է արել ձեռնպահ մնալ ցանկացած հետագա գործողությունից, որը կհանգեցնի Ձեռնարկությունների բռնագրավմանը կամ այլ կերպ կխաթարի պարոն Վինիցկու իրավունքներն ու տնտեսական շահերը։ Նա նաև պահանջել է, որ Կառավարությունը վերականգնի նախկին իրավական և փաստացի վիճակը, այդ թվում՝ Ձեռնարկությունների կառավարումն ու վերահսկողությունը վերադարձնելով դրանց օրինական բաժնետերերին և կառավարման մարմիններին, ձեռնպահ մնալով հայտարարված ազգայնացման միջոցառումների իրականացումից և հնարավորություն ընձեռելով Ձեռնարկություններին վերսկսել իրենց բնականոն տնտեսական գործունեությունը՝ առանց պետական կամ քաղաքական միջամտության։

Ծանուցմամբ Հայաստանի Հանրապետությանը առաջարկվում է վեճը կարգավորել բանակցությունների միջոցով։ Միաժամանակ, դրանում արձանագրվում է պարոն Վինիցկու կողմից Հայաստանի Հանրապետության՝ արբիտրաժին տրված համաձայնության ընդունումը ներդրողի կողմից՝ կիրառելի երեք միջազգային համաձայնագրերի շրջանակում։

Եթե վեճը հնարավոր չլինի կարգավորել բանակցությունների միջոցով, պարոն Վինիցկին մտադիր է հարուցել միջազգային ներդրումային արբիտրաժային վարույթ՝ պահանջելով ամբողջական փոխհատուցում Հայաստանի Հանրապետության կողմից կիրառելի ներդրումային համաձայնագրերով և Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրով ստանձնած պարտավորությունների խախտմամբ իրեն պատճառված վնասների համար»,- նշված է Վինիցկիի հաղորդագրության մեջ։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>