Ադրբեջանում հայատյացությունն ու թշնամությունը հայ ժողովրդի նկատմամբ դրված են ինստիտուցիոնալ հիմքերի վրա. Տիգրան Աբրահամյան
«Ի սկզբանե պարզ էր, որ Բաքվում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի առաջնությունում հայ մարզիկների մասնակցությունը չէր կարող սովորական պայմաններում ընթանալ»,-գրում է ԱԺ «Պատիվ ունեմ խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը՝ շարունակելով:
«Սակայն այստեղ այլ գործոնների վրա եմ ուզում ուշադրություն կենտրոնացնել:
Սուլոցներն ու բղավոցները, որոնք հնչեցին մեր ըմբիշի` Ջանես Նազարյանի պարգևատրման ժամանակ, միգուցե, սպասելի էին, բայց այլ հանգամանքների մասին են հիշեցնում:
Ադրբեջանում հայատյացությունն ու թշնամությունը հայ ժողովրդի նկատմամբ դրված են ինստիտուցիոնալ հիմքերի վրա, և, ի դեպ, հարաբերական կայունության պայմաններում Բաքվում նաև այս հարցում նահանջ չի կատարվել:
Երկրորդ, պարզ է, չէ՞, որ ադրբեջանական դիկտատուրայի պայմաններում, եթե լիներ ցանկություն, ապա դահլիճից հնչող խուլիգանությունը կկանխվեր, սակայն ադրբեջանական փոքրոգիությունը նույնիսկ այդտեղ է աշխատում:
Սատարումս եմ հայտնում մեր մարզիկներին՝ քաջգիտակցելով, թե ինչ է նշանակում լինել թշնամական Ադրբեջանում, այդ մթնոլորտում մրցասպարեզ դուրս գալ և հաղթել»:

