8,5 հա, 10.000 ծառ, 212.մլն դրամ՝ արդյունքը՝ գումարների փոշիացում. Քրիստինա Վարդանյան
«8,5 հա, 10.000 ծառ, 212.մլն դրամ՝ արդյունքը՝ գումարների փոշիացում…»,-գրում է Երևանի ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանը՝ շարունակելով.
«Երբ քաղաքապետարանը լրահոսով անվերջ ցիտում է իր աննախադեպ, պատմական նորաստեղծ 60 հա կանաչ տարածքները, պետք է հանել ցանկից 8,5 հա չորացած տնկիներով «փայլուն արդյունքը» և փողոցներում հատված «հեկտարներով» ստվերառակ կանաչ սաղարթները…
Հարկատուները վճարել են 212 մլն դրամ, որից Երևանի քաղաքապետարանը՝ 112մլն դրամ, մնացածը՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը։
Բազմիցս եմ ասել, որ կանաչապատումը գնահատվում է ստացված ԱՐԴՅՈՒՆՔՈՎ, ոչ թե «Ծառատունկ և ծառհանուկ», կամ «Կրկին փորձիր» ծրագրերով։
Ի դեպ, ամենափայլուն նվաճումը՝ Երևանի փողոցների բազմահազար ք.մ. նվազած կանաչ սաղարթներն են…
8,5 հա 10.000 չորացված տնկի։

