Թուրքիան շահագրգռված է ՀՀ-ի հետ սահմանը բացել, սակայն Ադրբեջանն ընդդիմանում է. Ստեփան Դանիելյան Երևանցուն են «քերթում». Մանուկ Սուքիասյան Տուրիստ թիվ 1՝ «հերոս հարկատուների» հաշվին. միլիոնների ծախս, 0 օգուտ ժողովրդին... Ֆրանսիա, Թուրքիա, Իռլանդիա, հիմա էլ՝ Կամբոջա
Ճաշացանկում Ուկրաինայից բացի նաև Հայաստանն է Քաղաքական պատանդներին բանտերից ազատելու արձակելն ու քաղաքական ազատությունների պաշտպանությունը պետք է լինի ընդդիմության թիվ մեկ օրակարգային խնդիրը Որքան արժանավոր մարդկանց է իշխանության պատվերով բանտ նետել դատավոր Մասիս Մելքոնյանը, որ շուտով երևի կհայտնվի բանտում Ընդդիմադիրներին ատող դատավոր Մասիս Մելքոնյանը «քպ-ական» փոսն ընկավ ՀԱՊԿ-ը ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՎՏԱՆԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ԲԱՂԱԴՐԻՉՆ Է Եկող ամիս Նիկոլը 10 օրը մեկ Մոսկվա է գնալու, կարծում է, թե Պուտինի հետ լեզու կգտնի Հուզվելը խտրական չպետք է լինի. Արեգնազ Մանուկյան «ՀԱՊԿ-ի հետ կապված Ռուսաստանը կանցնի կտրուկ քայլի․․․ Փաշինյանին ծանր թուղթ կտա՞ն»․ Մալխասյան Փաշինյանն ու Ալիևը հանդիպել են. ուրեմն Հայաստանին ու հայերին սպասվում են նոր աղետներ Բողոք՝ թիվ 203 ավտոբուսի երթուղին փոփոխելու և մարդկանց հավելյալ ծախսի տակ գցելու ավինյանական որոշման դեմ Պատերազմ Արցախում
Ճաշացանկում Ուկրաինայից բացի նաև Հայաստանն է Քաղաքական պատանդներին բանտերից ազատելու արձակելն ու քաղաքական ազատությունների պաշտպանությունը պետք է լինի ընդդիմության թիվ մեկ օրակարգային խնդիրը «ՍԻՆՋԱՐ» ՀԿ խորհրդի հայտարարությունը՝ Բորիս Մուրազիի նկատմամբ ազգային պատկանելության հիմքով թիրախավորման վերաբերյալ Որքան արժանավոր մարդկանց է իշխանության պատվերով բանտ նետել դատավոր Մասիս Մելքոնյանը, որ շուտով երևի կհայտնվի բանտում Ընդդիմադիրներին ատող դատավոր Մասիս Մելքոնյանը «քպ-ական» փոսն ընկավ Նիկոլը կլքի աթոռը․ մեկ զանգով կլուծվի ՀՀ իշխանության հարցը․ Ստեփան Դանիելյան Կենտրոնական բանկը կանգնել է դժվար որոշումներ կայացնելու փաստի առջև Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին «Հրապարակ»․ «Հայրենիքը» չի փակվում Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ» Ոչինչ չի փոխվել, միայն վատացել է Հանրային տրանսպորտի վարորդների առողջության ու անվտանգության հարցերը պատշաճ վերաբերմունք են պահանջում Թևանյանի իրական «մեղադրանքը» ընդդիմադիր գործունեությունն է և... վերջ Թուրքիան շահագրգռված է ՀՀ-ի հետ սահմանը բացել, սակայն Ադրբեջանն ընդդիմանում է. Ստեփան Դանիելյան ՀԱՊԿ-ը ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՎՏԱՆԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ԲԱՂԱԴՐԻՉՆ Է Երևանցուն են «քերթում». Մանուկ Սուքիասյան Ամեն ինչ՝ «հակառակ կողմից». «Փաստ» Եկող ամիս Նիկոլը 10 օրը մեկ Մոսկվա է գնալու, կարծում է, թե Պուտինի հետ լեզու կգտնի Ամեն մի որոշման, քայլի, գործողության հետևում կոնկրետ մարդիկ են՝ իրենց պատասխանատվությամբ. «Փաստ» Լուկաշենկոյին «բորբոքելու» էժանագին քայլ. Փաշինյանն ու Տիխանովսկայան հանդիպել են Դուբլինում անցկացված գագաթաժողովի շրջանակում Տուրիստ թիվ 1՝ «հերոս հարկատուների» հաշվին. միլիոնների ծախս, 0 օգուտ ժողովրդին... Ֆրանսիա, Թուրքիա, Իռլանդիա, հիմա էլ՝ Կամբոջա Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի, մի տարի էլ չի դիմանում Հուզվելը խտրական չպետք է լինի. Արեգնազ Մանուկյան Ֆիննախի ցնցող պատասխանը. որքա՞ն է օգնել Արցախը Հայաստանին 32 տարիների ընթացքում. yerkir.am Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում Սթափվեք, մարդկանց մի հասցրեք մшհվшն դուռը. Իրավապաշտպան Ցանկացած զարգացած երկիր կնախանձեր նման որակի երիտասարդությանը. Գագիկ Ծառուկյանը՝ հայաստանցի երիտասարդների մասին Ոչ պակաս վտանգավոր, քան ծխախոտը. Վեյփն ընդամենը 7 ամսում քայքայում է երիտասարդների թոքերը Սրանք միայն ընդդիմադիրներին են «պինդ բռնում»... ՊԵԿ-ում քննչական գործողությունների ժամանակ առանձնապես ծանր հանցագործության համար կալանավորված օտարերկրացին փախել է Դուբլինում ձվահարել են Զելենսկու մեքենան . Sky News

Ճգնաժամ Գերմանիայի իշխող կուսակցությունում․ Մերցի վարկանիշն ընկնում է, իսկ ՔԴՄ-ում քննարկում են կանցլերի ապագան

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը բախվել է իր կուսակցության՝ իշխող Քրիստոնեա-դեմոկրատական միության (ՔԴՄ) ներսում ամենալուրջ ճգնաժամերից մեկին՝ իշխանության գալուց մի փոքր ավելի քան մեկ տարի անց։ Խոսքն առաջին հերթին վստահության ճգնաժամի մասին է․ կառավարության և հենց կանցլերի նկատմամբ ռեկորդային ցածր աջակցության, ինչպես նաև մոտեցող կարևոր երկրամասային ընտրությունների հետնապատկերին, Մերցի կառավարման ոճի քննադատությունն ավելի ու ավելի բարձր է հնչում, գրում է «Deutsche Welle»։

Լրատվամիջոցները ներկա իրավիճակը համեմատում են 1990-ականների վերջի Քրիստոնեա-դեմոկրատական միության ճգնաժամի հետ, երբ կուսակցությանը գաղտնի նվիրատվությունների շուրջ սկանդալը հանգեցրեց ղեկավարության փոփոխության։ Այժմ ավելի ու ավելի հաճախ է հնչում հարցը՝ կկարողանա՞ արդյոք Մերցը պահպանել կուսակցության առաջնորդի իր դիրքերը, որը դեռ վերջերս համարվում էր դրա անվիճելի ղեկավարը։

Ճգնաժամի նոր փուլի պաշտոնական առիթը դարձավ Բունդեսթագում ՔԴՄ/ՔՍՄ խմբակցության ղեկավար Յենս Շպանի անսպասելի հրաժարականը։ Նա հայտնվեց սկանդալի կենտրոնում այն տեղեկություններից հետո, ըստ որոնց նախկինում ԱՄՆ-ում օգտվել էր Գերմանիայում արգելված փոխնակ մայրության ծառայություններից։ Մերցը փորձեց օգտագործել իրավիճակը՝ թիմը թարմացնելու համար, սակայն կադրային փոփոխությունները հանգեցրին նոր խնդիրների։

Հատկապես անհաջող էր նոր տրանսպորտի նախարարի նշանակման գործընթացը՝ Պատրիկ Շնիդերին փոխարինելու համար։ Գերմանականլրատվամիջոցների տվյալներով՝ Մերցը դժգոհ էր ենթակառուցվածքային նախագծերի իրականացման տեմպերից, որոնց համար հատկացվել էին զգալի միջոցներ։ Նախարարի պաշտոնի թեկնածուն վերջին պահին հրաժարվեց նշանակումից, ինչը Շնիդերին դրեց բարդ իրավիճակի մեջ։ Արդյունքում նա ինքն է հրաժարականի մասին դիմում ներկայացրել։

Այս իրավիճակը դժգոհություն առաջացրեց ՔԴՄ-ի ներսում, դրանց թվում՝ կուսակցության Ռայնլանդ-Պֆալցի տարածաշրջանային բաժանմունքում, որտեղից է ծագումով Շնիդերը։ Տեղական կուսակցականները քննադատեցին կանցլերի կառավարման ոճը և հրաժարվեցին նրա հետ նախատեսված հանդիպումից։ Մերցի կադրային քաղաքականությունից դժգոհություն են հայտնում նաև կուսակցության այլ տարածաշրջանային կառույցներ։

Միևնույն ժամանակ ճգնաժամը զարգանում է իշխող ՔԴՄ/ՔՍՄ դաշինքի վարկանիշների անկման հետտնապատկերին։ Սոցիալ-դեմոկրատների թուլացումից հետո կուսակցությունը երկար ժամանակ համարվում էր Գերմանիայի գլխավոր քաղաքական հենարանը։ Իշխանության գալուց առաջ դաշինքը հարցումներում հավաքում էր ավելի քան 30%։ Սակայն 2025 թվականի փետրվարին Բունդեսթագի արտահերթ ընտրություններից հետո նրա աջակցությունը նվազեց, ինչը փորձագետներն, ի թիվս այլնի, կապում են Մերցի վիճահարույց որոշման հետ՝ միգրացիոն քաղաքականության խստացման վերաբերյալ քվեարկություն անցկացնելու՝ ծայրահեղ աջ «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության աջակցությամբ։

Իշխանության գալուց մեկ տարի անց ՔԴՄ/ՔՍՄ-ի վարկանիշը շարունակեց անկումը։ 2026 թվականի մայիսից կուսակցությունն առաջին անգամ զիջեց առաջին տեղը «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությանը, որը մի քանի տոկոսային կետով առաջ է անցնում պահպանողականներից։ Գլխավոր պատճառներից մեկը համարում են Գերմանիայում տնտեսական իրավիճակի վատթարացումը և ընտրողների մտավախությունները՝ կապված ռեցեսիայի շարունակության հետ։

Այս ֆոնին գերմանական լրատվամիջոցներում առաջին անգամ հայտնվեցին տեղեկություններ կուսակցության ներսում Մերցին փոխարինելու հավանականության մասին։ Հավանական իրավահաջորդների թվում նշվում էր ամենաբնակեցված դաշնային երկրամասի՝ Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիայի վարչապետ Հենդրիկ Վյուստը։ Սակայն հենց իրենք՝ Վյուստը և Մերցը հերքեցին այդ տեղեկությունները, իսկ կանցլերը հայտարարեց, որ մտադիր չէ հեռանալ։

Մերցի հնարավոր հրաժարականի մասին առայժմ բացահայտ չեն խոսում, սակայն շատ բան կախված կլինի աշնանային երկրամասային ընտրությունների արդյունքներից՝ Սաքսոնիա-Անհալտում, Մեքլենբուրգ- Առաջավոր Պոմերանիայում և Բեռլինում։ ՔԴՄ-ում հատկապես ուշադիր հետևում են Սաքսոնիա-Անհալտում իրավիճակին, որտեղ «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը կարող է ռեկորդային աջակցություն ստանալ։

Եթե արդյունքները իշխող կուսակցության համար անհաջող լինեն, դա կարող է ուժեղացնել կանցլերի վրա ճնշումը և նոր կադրային փոփոխություններ հրահրել։ Բունդեսթագի արտահերթ ընտրություններն առայժմ համարվում են քիչ հավանական սցենար, սակայն ՔԴՄ-ի ներսում քաղաքական ճգնաժամը կարող է հանգեցնել լուրջ պայքարի՝ կուսակցության և կառավարության ապագայի համար։

Այս պահին իրավիճակը փոխելու գլխավոր գործոնը շարունակում է մնալ գերմանական տնտեսության վիճակը։ Հենց տնտեսական խնդիրները, և ոչ միայն ներհակուսակցական առճակատումները, դառնում են ընտրողների դժգոհության հիմնական աղբյուրը։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>