Փաշինյան-Պուտին հեռախոսազրույց. Մոսկվան արցունքներին չի հավատում. Հայկ Նահապետյան «Նիկոլ Փաշինյանը հասկանում է՝ ՀՀ-ին տնտեսական կոլապս է սպասվում, հասկացել է՝ իրեն ինչի մեջ են ներքաշել, պատրաստ է բազմաթիվ քայլերի ՌԴ-ի համար, բայց արդեն վստահություն չունի»․ Ստեփան Դանիելյանը՝ Փաշինյանի՝ Պուտինի հետ հեռախոսազրույցի մասին 6 առաջարկ խորհրդարանական ընդդիմությանը. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը` կալանավայրից
29
Ձերբակալվել է գյումրեցի մտավորական, ազատամարտիկ, ՀՅԴ-ական Արա Նախշքարյանը ԱՐԴ/0444/01/26. Սա այլևս անջնջելի խարան է Պուտինը Փաշինյանին 5 ամիս ժամանակ տվեց․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանի մեղադրանքը կազմված է ենթադրությունների վրա․երեխայի հետ տեսակցության սահմանափակումն առավելապես վնասում է երեխային, պատժիչ և անմարդկային վերաբերմունքի մեխանիզմ է․ պաշտպան Պեսկով. Պուտինը Փաշինյանի հետ զրույցում ընդգծել է ԵԱՏՄ-ի վերաբերյալ հանրաքվեի կարևորությունը Մերցն ինչպես Մակրոնը․ Հայաստանի անկախության նշաձողի իջեցում TRIPP–ի ճակատագիրը կախված է ԱՄՆ–ի և Իրանի հետ հնարավոր նոր համաձայնագրի կնքումից Ոտքի՛ կանգնեք և պայքարե՛ք ձեր և ձեր զավակների ազատության համար, ինչպես հարյուր տարի առաջ մեր արժանավոր նախնիները պայքարում էին Սարդարապատում. Ավետիք Չալաբյան Ադրբեջանն ինտենսիվ մտնում է այն շուկաները, որտեղից մենք ինտենսիվ դուրս ենք գալիս. քաղբանտարկյալ Գագիկ Ծառուկյանի անդրադարձը՝ բանտից Երեք հոգի այրվել են վթարված ավտոմեքենայի մեջ. ՆԳՆ-ն մանրամասներ է հաղորդում Պատերազմ Արցախում
Հնարավոր է՝ ռուս-եվրոպական հիբրիդային պատերազմ սկսվի. Տիգրան Քոչարյան Քարոզչական կլիշեներ են․ բարոյական չէ մակրոտնտեսական թվերով գնահատել հարյուր-հազարավոր աշխատատեղերի ուղղակի ոչնչացումը․ Տնտեսագետ Երևանի դիվերսիֆիկացիային Մոսկվայում ասում են ոչ. Գարիկ Քեռյան Սասունյան. Երևանում արդարադատություն չգտնելով՝ հայերը պետք է դիմեն Եվրոպական դատարան Ասում են բոլոր ծառերը պետք է կտրենք, որ այստեղ կոյուղի քաշենք. Բնապահպանը ահազանգում է ապօրինի հատած ծառերի մասին Ձերբակալվել է գյումրեցի մտավորական, ազատամարտիկ, ՀՅԴ-ական Արա Նախշքարյանը «Արարատ-Արմենիան» պատասխան խաղում պարտվեց, բայց անցավ ՉԼ հաջորդ փուլ Փաշինյան-Պուտին հեռախոսազրույց. Մոսկվան արցունքներին չի հավատում. Հայկ Նահապետյան Շնորհակալ եմ Միացյալ Նահանգներին իր անսասան աջակցության համար. Զելենսկի Սա լավագույն հանդիպումներից մեկն էր, որ ես երբևէ ունեցել եմ ԱՄՆ նախագահի հետ․ Նեթանյահու Ռուսական կողմի կոշտացումը դեռ չենք տեսել. Հայկ Ֆարմանյան Ռուբեն Ռուբինյանը, դեռ ԱԺ նախագահի լիազորությունները չստանձած, որոշել է սահմանափակել ԶԼՄ-ների մասնագիտական գործունեությունը. Մարիաննա Ղահրամանյան ԱՐԴ/0444/01/26. Սա այլևս անջնջելի խարան է «Նիկոլ Փաշինյանը հասկանում է՝ ՀՀ-ին տնտեսական կոլապս է սպասվում, հասկացել է՝ իրեն ինչի մեջ են ներքաշել, պատրաստ է բազմաթիվ քայլերի ՌԴ-ի համար, բայց արդեն վստահություն չունի»․ Ստեփան Դանիելյանը՝ Փաշինյանի՝ Պուտինի հետ հեռախոսազրույցի մասին Արայիկ Հարությունյանը կառավարություն է գնացել, հրաժեշտ տվել թիմին 240 միլիոն դրամ՝ ՄԱԶԾ-ին. ոչ թե ՄԱԿ-ն է ֆինանսավորում ԱԺ-ին, այլ ԱԺ-ն՝ ՄԱԿ-ի ծրագիրը. ՔՊ սեմինարների հետքերով. «Ժողովուրդ» Փաստաբանների պալատը դատապարտել է Երեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանի քրեական վարույթին մասնակցելուց ազատելու, նրան որպես վկա հարցաքննության հրավիրելու ՔԿ որոշումը Հայկ Կոնջորյանի եղբոր բռնnւթյան ենթարկելու գործով 5 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել․ ՔԿ ԵՄ-ում գիտակցում են Հայաստանում խոր տնտեսական ճգնաժամի անխուսափելիությունը․ ՌԴ ԱՀԾ Դեկտեմբերից մեզ սպասվում են ներքաղաքական բուռն զարգացումներ. Սուրեն Սուրենյանց Ռուսաստանը պատրաստվում է ԵՄ-ի հետ պատերազմի, և Մոսկվայի համար կարևոր է իմանալ, թե որ ճամբարում է լինելու Հայաստանը. քաղաքագետ Պուտինն ու Ալիևը հաստատել են ռուս-ադրբեջանական հարաբերությունների զարգացման ընթացքը Պուտինը Փաշինյանին 5 ամիս ժամանակ տվեց․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) 6 առաջարկ խորհրդարանական ընդդիմությանը. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը` կալանավայրից Էլ տանը ոսկի չի մնացել, որ գրավ չդնեն. Գառնիկ Դանիելյան «Շուստրավատ». հայկական վարդերը փորձել են ՌԴ տանել որպես ոչ ալկոհոլային խմիչք. Ռոսսելխոզնադզոր Москва слезам не верит. Սուրենյանցը՝ Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցի հետքերով Մոսկվան ուղիղ սրում է խաղը. Տիգրան Աբրահամյան Էլ երկիր ու աշխարհաքաղաքական բևեռ չմնաց,որ ՀՀ-ին պահանջ կամ «առաջարկ» չներկայացնի. Շարմազանով Հստակ կարելի է ասել, որ Փաշինյանին չի հաջողվել լուծել դեպի Ռուսաստան հայկական արտահանումների հետ կապված խնդիրը

Երևանի դիվերսիֆիկացիային Մոսկվայում ասում են ոչ. Գարիկ Քեռյան

Քաղաքագետ Գարիկ Քեռյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Երեկ, այսօր և հավանաբար նաև մոտակա օրերին հանրային քննարկման կենտրոնում է հայտնվել ՀՀ վարչապետ Փաշինյանի զանգը ՌԴ նախագահ Պուտինին: Որպես կանոն` այս զանգը համեմատում են մի քանի օր առաջ ԵՄ առաջատար լիդերներ Մակրոնի և Մերցի հետ տեղի ունեցած հեռախոսազրույցների հետ: Ինչ կարող եմ ասել: Թերևս ներկայացնեմ մի քանի թեզեր, որոնք կարող են օգտակար լինել քննարկումն առարկայական դարձնելու համար:
Առաջին-թերևս ամենակարևորը՝ Մակրոնի և Մերցի հետ հեռախոսազրույցները և ընդհանրապես արևմտյան կողմի հետ բարձր մակարդակի շփումներն ու բանակցությունները վերաբերվում են ամբողջությամբ Հայաստանի ապագային, հայ-ադրբեջանական խաղաղությանը և եվրոպական ինտեգրացիայի լուսավոր և առաջադիմական տեսլականին: Պուտինի հետ հեռախոսազրույցը և ՀՀ-ՌԴ հարաբերությունների զարգացումները վերաբերվում են բացառապես ներկային՝ և՛ տնտեսական, և՛ ռազմա-քաղաքական ոլորտներում: Մի դեպքում խոսվում է լուսավոր ապագայի, մյուս դեպքում՝ առևտրատնտեսական սահմանափակումների մասին, որոնք ընդլայնվում են օրերի և ժամերի ընթացքում:

Երկրորդ` Կրեմլից հնչող հանրաքվեի պահանջը պատահական չէ: Սա չի նշանակում ճակատագրական որոշումներից առաջ ժողովրդավարություն: Կրեմլում հաստատ գիտեն, որ համապետական ընտրություններում պարտված, բայց իր կապերն ու ազդեցության լծակները պահպանած ռուսամետ ընդդիմությունը կարող է անակնկալներ մատուցել և համախմբել ռուսական սահմանափակումներից նյութական կորուստներ կրած քաղաքացիներին:

Երրորդ` Երևանի Դիվերսիֆիկացիային և բալանսավորմանը արտաքին քաղաքական և տնտեսական ոլորտներում միանշանակ Մոսկվայում ասում են` ոչ, դա անընդունելի է ռուսական ներկա կառավարողների համար, որովհետև Ռուսաստանը պատերազմի մեջ է այն կենտրոնների հետ, որոնց հետ ինտեգրման ուղի է ընտրել Հայաստանի ներկա իշխանությունը: Տրամաբանությունը հետևյալ պարզ հարցադրումն է՝ հնարավո՞ր է արդյոք անդամակցել ռուսակենտրոն ԵԱՏՄ-ին և մյուս կառույցներին և սկսել ինտեգրումը Ռուսաստանի հետ փաստացի պատերազմող ԵՄ-ին և ԱՄՆ-ին:

Չորրորդ` ծաղկի, ձկնեղենի և կաթնամթերքի սահմանափակումներն առաջին ծիծեռնակներն են և Կրեմլից հնչող վերջնական կողմնորոշման ուղերձը ցույց է տալիս, որ սահմանափակումները կարող են ընդլայնվել՝ ընդգրկելով էներգետիկ և տրանսպորտային/լոգիստիկ ոլորտները: Ռուսական կողմը վստահ է, որ արևմտյան կառույցները այս գործում Հայաստանին օգնելու հնարավորություններ չունեն:
Հինգերորդ` Հայաստանում որոշումներ ընդունող կենտրոնների համար մատուցվում են այլ զարգացումների հեռանկարներ, որոնք հնարավոր է տարածվեն ՌԴ-ից եկող տրանսֆերների և ռուսահայ համայնքի վրա»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>