«Արարատ-Արմենիան» պատասխան խաղում պարտվեց, բայց անցավ ՉԼ հաջորդ փուլ
Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» դուրս եկավ Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլ։
Իռլանդական «Շեմրոկ Ռովերսի» հետ պատասխան խաղում «Արարատ-Արմենիան» Դուբլինում պարտվեց 1:2 հաշվով։
Երևանյան թիմն առաջին խաղակեսից հետո, երբ պարտվում էր 2-0 հաշվով, կարողացավ 1 պատասխան գնդակ խփել. դա արեց բրազիլացի հարձակվող Սանդրո Լիման:
«Արարատ-Արմենիան» Երևանում հաղթել էր 2:0 հաշվով և հաջորդ փուլում կմրցի Սլովենիայի «Ցելիեի» հետ։
--
Լուսանկարը՝ «Արարատ-Արմենիայի» ֆեյսբուքյան էջից

