6 առաջարկ խորհրդարանական ընդդիմությանը. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը` կալանավայրից Քաղաքական գործիչների հետապնդումներն ուղեկցվում են ԶԼՄ-ների նկատմամբ ճնշումներով. խոսքի ազատությամբ զբաղվող կառույցների մեծ մասը լուռ է Դատարանը անտեղի ժամանակ է ձգում՝ քաղբանտարկյալԱրեգնազ Մանուկյանի բողոքի հարցում
28
Քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանի մեղադրանքը կազմված է ենթադրությունների վրա․երեխայի հետ տեսակցության սահմանափակումն առավելապես վնասում է երեխային, պատժիչ և անմարդկային վերաբերմունքի մեխանիզմ է․ պաշտպան Պեսկով. Պուտինը Փաշինյանի հետ զրույցում ընդգծել է ԵԱՏՄ-ի վերաբերյալ հանրաքվեի կարևորությունը Մերցն ինչպես Մակրոնը․ Հայաստանի անկախության նշաձողի իջեցում TRIPP–ի ճակատագիրը կախված է ԱՄՆ–ի և Իրանի հետ հնարավոր նոր համաձայնագրի կնքումից Ոտքի՛ կանգնեք և պայքարե՛ք ձեր և ձեր զավակների ազատության համար, ինչպես հարյուր տարի առաջ մեր արժանավոր նախնիները պայքարում էին Սարդարապատում. Ավետիք Չալաբյան Ադրբեջանն ինտենսիվ մտնում է այն շուկաները, որտեղից մենք ինտենսիվ դուրս ենք գալիս. քաղբանտարկյալ Գագիկ Ծառուկյանի անդրադարձը՝ բանտից Երեք հոգի այրվել են վթարված ավտոմեքենայի մեջ. ՆԳՆ-ն մանրամասներ է հաղորդում Հանրային շարժումները կարող են ստեղծվել մեկ ամսվա ընթացքում, եթե բանաձևը ճիշտ դրվի. Ստեփան Դանիելյան Գագիկ Ծառուկյանի 12 ժամյա տևողության հարցաքննությունն ավարտվեց Հայաստանը կարող է կորցնել պանրի արտահանումից ստացված եկամտի 80 տոկոսը, եթե կորցնի ռուսական շուկան. «Ռիա Նովոստի» Պատերազմ Արցախում
6 առաջարկ խորհրդարանական ընդդիմությանը. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը` կալանավայրից Էլ տանը ոսկի չի մնացել, որ գրավ չդնեն. Գառնիկ Դանիելյան «Շուստրավատ». հայկական վարդերը փորձել են ՌԴ տանել որպես ոչ ալկոհոլային խմիչք. Ռոսսելխոզնադզոր Москва слезам не верит. Սուրենյանցը՝ Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցի հետքերով Մոսկվան ուղիղ սրում է խաղը. Տիգրան Աբրահամյան Էլ երկիր ու աշխարհաքաղաքական բևեռ չմնաց,որ ՀՀ-ին պահանջ կամ «առաջարկ» չներկայացնի. Շարմազանով Հստակ կարելի է ասել, որ Փաշինյանին չի հաջողվել լուծել դեպի Ռուսաստան հայկական արտահանումների հետ կապված խնդիրը «Մարդը որքան ոչ ադեկվատ լինի, որ...» COP17-ին ընդառաջ․ շինարարական թափոնը լցվում է Հրազդանի կիրճը. «Հետք» Քաղաքական գործիչների հետապնդումներն ուղեկցվում են ԶԼՄ-ների նկատմամբ ճնշումներով. խոսքի ազատությամբ զբաղվող կառույցների մեծ մասը լուռ է Քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանի մեղադրանքը կազմված է ենթադրությունների վրա․երեխայի հետ տեսակցության սահմանափակումն առավելապես վնասում է երեխային, պատժիչ և անմարդկային վերաբերմունքի մեխանիզմ է․ պաշտպան Դատարանը անտեղի ժամանակ է ձգում՝ քաղբանտարկյալԱրեգնազ Մանուկյանի բողոքի հարցում Պեսկով. Պուտինը Փաշինյանի հետ զրույցում ընդգծել է ԵԱՏՄ-ի վերաբերյալ հանրաքվեի կարևորությունը Մերցն ինչպես Մակրոնը․ Հայաստանի անկախության նշաձողի իջեցում Պուտինի նոր հայտարարությունը․ պատերազմը տեղափոխվում է նոր դաշտ․ Հայկ Նահապետյան Armat Media լրատվական գործակալության խուզարկությունն ապօրինի է ճանաչվել Ադրբեջանում արգելվել է իրանական երկու լրատվամիջոցի գործունեությունը ՊԵԿ-ը հրապարակել է 2026 թվականի առաջին կիսամյակի տվյալներով 1,000 խոշոր հարկ վճարողների ցանկը. առաջին տեղում «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն» է Բաքվի բանտում պահվող Լյուվիգ Մկրտչյանը կնոջ հետ վերջին անգամ խոսել է հունիսի 19-ին. Փաստաբանը դիմել է Ալիևին Ալո՛, Սուրեն Պապիկյան, քեզ եմ սպասում․․․ Նաիրա Զոհրաբյան Պուտինը հրաժարվում է ընդունել Փաշինյանին Կրեմլում. Սուրենյանց Փրկարարները հայտնաբերել են երեկ մոլորված երեխաներին․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում Իշխանական պատգամավորի եղբոր ծեծի գործով 2 ձերբաալված կա. ՔԿ Մարդկանց մոխրшցման պատճառ դարձած վթարի գործով ձերբակալվածներ կան 2 խաբեբաների պատճառով վտանգված են հայ-իրանական հարաբերությունները. Իվետա Տոնոյան Լիահույս ենք, որ Իրանի մարմինները կձեռնարկեն միջոցներ՝ թույլ չտալու, որ Իրանի քաղաքացիներին ներքաշեն Հայաստանում տեղի ունեցող ապօրինի գործընթացներում. Արման Աբովյան Ինչպե՞ս է Ավետ Կոնջորյանը մեքենայով անցնելիս հայհոյում Աբովյանի ավագանու անդամ Նաիրի Հակոբյանին. MakaryanNews. TRIPP–ի ճակատագիրը կախված է ԱՄՆ–ի և Իրանի հետ հնարավոր նոր համաձայնագրի կնքումից Դաժանաբար ծեծի են ենթարկել ՔՊ-ական Հայկ Կոնջորյանի եղբորը՝ Ավետ Կոնջորյանին (տեսանյութ) Քաղաքականությունը գնահատվում է ոչ թե տպավորություններով, այլ արդյունքով. Արփինե Հովհաննիսյան

Քաղաքական գործիչների հետապնդումներն ուղեկցվում են ԶԼՄ-ների նկատմամբ ճնշումներով. խոսքի ազատությամբ զբաղվող կառույցների մեծ մասը լուռ է

Ընտրություններից առաջ և հետո ընդդիմադիր քաղաքական ուժերի նկատմամբ ճնշումներն ուղեկցվում են նաև լրատվամիջոցների նկատմամբ ճնշումներով ու հետապնդումներով։ Գործը հասել է ոչ միայն լրատվամիջոցներում խուզարկությունների, տեխնիկայի առգրավման, այլ նաև, առանձին դեպքերում, լրատվամիջոցների գործունեության դադարեցման։

«AntiFake.am» կայքի գլխավոր խմբագիր Աստղիկ Մաթևոսյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ 2025 թվականի նոյեմբերի 13-ին AntiFake.am-ի խմբագրությունում իրականացված խուզարկությունից և տեխնիկայի առգրավումից հետո միայն 2026 թվականի գարնան կեսերին քննչական մարմիններից հնարավոր եղավ հետ ստանալ տեխնիկայի մի մասը, օրինակ՝ համակարգիչները։ Տեխնիկայի մի մասը դեռ առգրավված է. խոսքը կրիչների, հիշողության քարտերի մասին է, ինչպես նաև խմբագրության DVR-ը դեռ իրենց մոտ է։

«Արդյունքում խմբագրության անվտանգության տեսախցիկները չեն գործում, այսինքն՝ գրասենյակն ունի անվտանգության խնդիր։ Բացի այդ՝ չիպերը, ֆլեշկաները, դիսկերը, այսինքն՝ ամբողջ արխիվը, որ կուտակվել է տարիների ընթացքում, դեռ իրենց ձեռքին է։ Արդյունքում մեր արխիվների հետ աշխատանքի դժվարություններ ունենք։

Հատկանշական է, որ բոլոր քննչական գործողությունները կատարվել էին Վազգեն Սաղաթելյանի ու Նարեկ Սամսոնյանի՝ խուլիգանության հանցակազմով հարուցված քրեական գործի շրջանակում, որն այս պահին դեռ դատարանում է։ Առանձնացված վարույթով, որի շրջանակում էլ պահել էին կրիչները, դեռ որևէ տեղաշարժ չկա»։

Նա նաև նշեց, որ ունեն վիճակագրություն, ըստ որի՝ «Իմնեմնիմ»-ի գոյության երեք տարիների ընթացքում մեկուկես տարի հաղորդման հեղինակները՝ Սաղաթելյանն ու Սամսոնյանը, այն չեն վարել։

«Սա խոսում է ՀՀ-ում ժողովրդավարության մակարդակի, խոսքի ազատության նկատմամբ իշխանությունների վերաբերմունքի մասին։ Ազատ խոսքն այս երկրում տեղ չունի»,- նշեց Մաթևոսյանը։

Արդեն ավելի քան մեկուկես ամիս է՝ կապարակնքված է նաև «Արմատ մեդիա»-ի խմբագրությունը, գույքը, իսկ լրագրողների անձնական հեռախոսահամարները շարունակում են առգրավված մնալ, չնայած նրան, որ դատարանը լրատվամիջոցի խուզարկությունը ճանաչել է անօրինական՝ միաժամանակ արձանագրելով նաև Ալիկ Ալեքսանյանի իրավունքների խախտումները։

Լրատվամիջոցի գլխավոր խմբագիր Նալլի Ավետիսյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ տեխնիկան տանելու և խմբագրությունը կապարակնքելու հետևանքով անձնակազմը հիմնականում տանից է աշխատում՝ անձնական տեխնիկայով։

«Քանի որ լրագրողների հեռախոսները ևս վերցրել էին, ինչ-որ փուլում մենք նույնիսկ միմյանց հետ կապի հնարավորություն չունեինք։

Այս ամենը տեղի ունեցավ ընտրություններից երկու օր առաջ։ Արդյունքում մեր խմբագրության աշխատանքները պարզապես կաթվածահար էին եղել։

Ընտրությունների ընթացքում մենք չենք կարողացել աշխատել այնպես, ինչպես նախատեսել էինք, որովհետև չունեինք տեխնիկա, չունեինք կապի միջոց։ Անգամ միմյանց հետ չէինք կարողանում շփվել, որովհետև բոլոր կոնտակտները հեռախոսների մեջ էին, իսկ մեր անձնակազմի հեռախոսները հավաքել և տարել էին։ Այդ տեսանկյունից մեր աշխատանքը շատ բարդ ստացվեց։

Դատարանի որոշումից հետո հույս ունենք, որ շուտով կվերադարձնենք մեր տեխնիկան և խմբագրությունը»։

Ավետիսյանի դիտարկմամբ՝ խոսքի ազատությամբ զբաղվող կազմակերպություններից որևէ մեկը չի արձագանքել լրատվամիջոցի նկատմամբ, իր բնութագրմամբ, ապօրինի գործողություններին։

«Աշոտ Մելիքյանը միայն ասաց, որ ուշի ուշով հետևում է գործընթացներին, սակայն որևէ հայտարարություն չեմ տեսել, թե այդ «ուշի ուշով»-ն ինչ վերջնարդյունք ունեցավ։ Դեռ պարզ չէ, չգիտեմ՝ արդեն հասկացե՞լ է, թե ինչ է կատարվում։ Միայն Ժուռնալիստների միությունն է դատապարտող հայտարարություն տարածել»,- ասաց Ավետիսյանը։

Խնդիրն առավել բարդ է «7or.am» լրատվական կայքի դեպքում։ 2026 թվականի մայիսի 22-ին Քննչական կոմիտեի ներկայացուցիչները, ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների ուղեկցությամբ, խուզարկություններ իրականացրին «Մայր Հայաստան» կուսակցության գրասենյակում, Անդրանիկ Թևանյանի բնակարանում, ավտոտնակում և մեքենայում, ինչի արդյունքում, ի թիվս այլնի, առգրավվել են նաև «7or.am» լրատվավերլուծական կայքի տեխնիկական միջոցները։ Արդյունքում այդ օրվանից սկսած կայքի հասանելիությունը կորել է։

«Մահակ» փոդքաստի հեղինակ և վարող Դերենիկ Մալխասյանը մեզ հետ զրույցում ասաց, որ կայքի տեխնիկան առգրավվելուց հետո դիմել են թե՛ Մարդու իրավունքների պաշտպանին, թե՛ քննչական մարմիններին, որպեսզի վերադարձնեն կայքի անխափան աշխատանքն ապահովող սարքերը, սակայն մինչ այժմ որևէ արձագանք չեն ստացել։

«Միակ կազմակերպությունը, որ արձագանքեց, Հայաստանի ԶԼՄ-ների ասոցիացիան էր՝ հայտարարությամբ։ Որևէ այլ հայտարարություն ես չեմ տեսել։
Այն կազմակերպությունները, որոնք տարիներ շարունակ հանրության «գլուխն էին արդուկում» ժողովրդավարության, ազատ խոսքի, լրատվամիջոցների ազատության, լրագրողների անկախության մասին, այսօր ոչինչ չեն խոսում այս թեմայով»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>