Եթե Անդրանիկ Թևանյանը չկալանավորվեր, միգուցե ԲՀԿ-ի ձայները 2-3 անգամ ավելի լինեին. Սերգեյ Սարգսյան ԱՄՆ-ն սկսել է հարվածներ հասցնել Իրանի հակաօդային պաշտպանության համակարգերին Գագիկ Ծառուկյանի անհապաղ ազատ արձակումը չունի այլընտրանք․ ԲՀԿ
Մի՛ թողեք՝ միջազգայինները լինեն կոմֆորտ զոնայի մեջ, քաղբանտարկյալների свой-чужой մի՛ արեք. Աշոտյան Եթե քաղաքական իրավիճակ չփոխվի, քաղբանտարկյալների հարցով ոչինչ չի փոխվի.Երվանդ Բոզոյանի 4 առաջարկները Հունվարին Ռուսաստանից սպասեք կտրուկ քայլի․ Նիկոլը գիտակցում է դա․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) ՀԱՊԱՂՈՒՄՆ ԻՆՉՈՒ՞Մ Է Դա իրականում պետական hեղшշրջման մասին հայտարարություն է. Գեղամ Մանուկյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին Հայաստանը երաշխավորված խաղաղության և երաշխավորված պատերազմի արանքում. Անդրանիկ Թևանյան Հայրապետական մաղթանք Ամենայն Հայոց Հայրապետի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առիթով Պապիկյանի ղեկավարած բանակում նորից զոհ, իսկ Փաշինյանը... ցուցադրաբար խաշ էր կլանում Աթոռներ, բռnւնցքներ ու «բnքսի ռինգ»․ ինչպես է միջազգային մամուլն անդրադարձել ԱԺ-ում տեղի ունեցած ծeծկռտուքին Փաշինյանի լեհական կրկնօրինակը. Լեհաստանում պետական հեղաշրջում է տեղի ունենում. այս մասին պնդում է Լեհաստանի արդարադատության նախկին նախարարը Պատերազմ Արցախում
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի նորանշանակ դեսպանին Կալանքը դարձել է պատժիչ մահակ մեր երկրում. Գոհար Մելոյան Հողին են հանձնել Լենինգրադի պաշտպանության ժամանակ զոհված մարտիկների աճյունները. զոհվածներից մեկը երիտասարդ հայ կոմպոզիտոր Հարություն Հովհաննիսյանն է եղել Մի՛ թողեք՝ միջազգայինները լինեն կոմֆորտ զոնայի մեջ, քաղբանտարկյալների свой-чужой մի՛ արեք. Աշոտյան Հիմա թվեմ այն բոլոր մարդկանց անունները, ովքեր Մամիկոն Ասլանյանին այդ օրն են գցել. Հովհաննես Իշխանյան Հայաստանում վախի մթնոլորտ կա. մարդիկ վախենում են… Լայքի համար գործից հանում են. Արման Աբովյան Եթե Անդրանիկ Թևանյանը չկալանավորվեր, միգուցե ԲՀԿ-ի ձայները 2-3 անգամ ավելի լինեին. Սերգեյ Սարգսյան Եթե քաղաքական իրավիճակ չփոխվի, քաղբանտարկյալների հարցով ոչինչ չի փոխվի.Երվանդ Բոզոյանի 4 առաջարկները Փաշինյանի ՔԿ նախագահը հարազատի նման պաշտպանում է հայ կնոջն ու նրա երեխաներին սպանելու փորձ արած ադրբեջանական թուրքին Իրանը բալիստիկ հրթիռներ է տեղակայել Ադրբեջանի հետ սահմանին․ ԶԼՄ-ներ ԱՄՆ-ն սկսել է հարվածներ հասցնել Իրանի հակաօդային պաշտպանության համակարգերին Թրամփի կյանքն իրականում շատ բարդանալու է. ԱՄՆ-ում այսօր ընտրություններ են Սխալ որոշումների արդյունքում մեր հարկատուները պետք է այդ ահռելի գումարները վճարեն. Ֆարմանյան Մի՛ տրվեք ՔՊ-ական էժան մանիպուլյացիաներին, մի՛ ենթարկվեք ադրբեջանա-նիկոլական պարտադրանքին. Մելիքյան Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․ Հայաստանը սպառնալիքների առաջ է երկու ճակատում. Սասունյան «ՀայաՔվե»–ի բողոքի ակցիան՝ ընդդեմ Հանրայինի կողմնակալ եթերային քաղաքականության Փաշինյանը ստիպված է լինելու պատասխան տալ իր գործողությունների համար, ինձ համար անձնական ողբերգություն է, որ իմ ընկերները, գործընկերները գերեվարված են. Զատուլին Հունվարին Ռուսաստանից սպասեք կտրուկ քայլի․ Նիկոլը գիտակցում է դա․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանի անհապաղ ազատ արձակումը չունի այլընտրանք․ ԲՀԿ Վաղուց 2018 թվականը չէ. ո՞ւմ հույսով է սպառնում Փաշինյանը. «Փաստ» Մնացել է առևտրի, բանկերի ու խաղային բիզնեսի հույսին Ճնշում գործադրի-չգործադրի՝ փոփոխություն չի լինելու․ Աննա Գրիգորյան Խաղաղությունը չի կարող լինել քաղաքական շանտաժի արդարացում, իսկ Սահմանադրությունը՝ այդ շանտաժի իրականացման գործիք. քաղաքագետ Երևանի փոքրամասնության իշխանությունն անցավ իր «սև» գործին. խալխը տուգանքի մատերիալ է Խաղաղ Դոն 19 շենքի 10, 11 մուտքերի դիմաց «անորակ աշխատանք», կոյուղի վիճակ է... ՀԱՊԱՂՈՒՄՆ ԻՆՉՈՒ՞Մ Է Տիտղոսային ընդդիմության գլխավոր թուլությունը ոչ թե ՔՊ-ի բիրտ կեցվածքն է, այլ` քաղաքական ինտելեկտի բացակայությունը ԵվրոՌայխը պետք է անհետանա. Ֆրեդերիկ Լորան Փաշինյանի նախարարուհին, տեսեք-տեսեք՝ Անկախության հռչակագիրը ժամանակավրեպ է համարում Խայտառակություն. Պապիկյանը չպատասխանեց լրագրողների՝ բանակում տիրող իրավիճակի մասին հարցերին (վիդեո)

Քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանի մեղադրանքը կազմված է ենթադրությունների վրա․երեխայի հետ տեսակցության սահմանափակումն առավելապես վնասում է երեխային, պատժիչ և անմարդկային վերաբերմունքի մեխանիզմ է․ պաշտպան

«Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանի կալանավորման որոշման դեմ վերաքննիչ բողոքն առ այս պահը չի մակագրվել։ Առաջին ատյանի դատարանն ավելի քան մեկ շաբաթ է, ինչ գործի նյութերը չի ուղարկել Վերաքննիչ դատարան։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկանում է փաստաբան Տաթևիկ Սողոյանից։

Հիշեցնենք, որ Արեգնազ Մանուկյանը ձերբակալվել, ապա կալանավորվել է Անդրանիկ Թևանյանին առնչվող վարույթի շրջանակներում։ Նրա նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 427-րդ հոդվածի 1-ին մասով (պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելը):
Պաշտպան Տաթևիկ Սողոյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում մանրամասնեց՝ նշելով, որ բողոքով վիճարկվում է ինչպես հիմնավոր կասկածի, այնպես էլ՝ կալանավորման հիմքերի առկայությունը, պահանջում են բեկանել և մերժել կալանքի միջնորդությունը՝ հիմնավոր կասկածի բացակայությամբ; Մասնավորապես, պաշտպանության կողմը պնդում է, որ առկա չէ որևէ փաստական տվյալ, որ ենթադրյալ արարքը կատարվել է հենց Արեգնազ Մանուկյանի կողմից, մեղադրանքի ամբողջ էությունը կառուցված է միայն ենթադրությունների հիման վրա, ինչը բավարար չէ մեղադրանք առաջադրելու համար։ Ինչ վերաբերում է հիմքերին, ապա առաջին ատյանի դատարանը հավանական է համարել վարույթին խոչընդոտելու ռիսկը, պաշտպանի դիտարկմամբ՝ այդ հիմքը ևս առկա չի կարող լինել, թեև մանրամասներ չի կարող հայտնել։ Առավել մտահոգիչ է նաև այն հանգամանքը, որ առաջին ատյանի դատարանը սահմանափակել է Արեգնազ Մանուկյանի տեսակցությունները, այդ թվում՝ իր անչափահաս երեխայի հետ։

«Բոլոր իրավասու մարմիններին այդ մասին տեղեկացրել են։ Առաջին ատյանի դատարանը որոշում կայացնելիս շատ լավ տեղյակ է եղել անչափահաս երեխայի առկայության մասին և այդ առումով դատական ակտն ընդհանրապես չի պատճառաբանել, թե ինչու չպետք է շփվի երեխայի հետ։ Հարցն անձամբ տիկին Մանուկյանը բարձրաձայնել է ՄԻՊ աշխատակազմին, որի տարածած հաղորդագրությունից հայտնի է դառնում, որ Մարդու իրավունքների պաշտպանը ևս դիմել է իրավասու մարմիններին, ենթադրում եմ՝ դատախազությանը, որպեսզի վերանայեն խափանման միջոցի գոնե այդ հատվածը, որովհետև իրենց համար էլ է ակնհայտ, որ բնականաբար այդ սահմանափակումը ոչ այնքան վնասում է տիկին Մանուկյանին, որքան իր դստերը։ Այս պարագայում քրեական դատավարության գործիքակազմը դուրս է գալիս այդ խափանման տրամաբանությունից, ու դառնում է ոչ միայն պատժիչ մեխանիզմ, այլև՝ ինչ-որ առումով անմարդկային վերաբերմունքի մեխանիզմ այն մարդկանց հանդեպ, ովքեր առհասարակ այդ գործով որևէ դատավարական կարգավիճակ չունեն և գտնվում են խոցելի վիճակում, մասնավորապես անչափահաս երեխայի մասին է խոսքը»,- նշեց նա։

Հարցին՝ ի վերջո պարզվեց, թե ըստ մեղադրանքի ինչ ենթադրյալ գաղտնի տեղեկության մասին է խոսքը, արդյոք առկա է պետական գաղտնիք՝ Սողոյանը պատասխանեց ՝ նշելով, որ նման գործ չունեն՝ իրենց համոզմամբ, բայց այժմ զրկված են այդ մասին խոսելու հնարավորությունից, դա պաշտպանվում է պետական գաղտնիքով։ Ըստ մեղադրանքի՝ Արեգնազ Մանուկյանն իբրև փակ նիստից տեղեկություն է փոխանցել Անդրանիկ Թևանյանին, մինչդեռ, պաշտպանը նշում է, որ որևէ նման փաստ առկա չէ, ավելին, Մանուկյանն առհասարակ չգիտի՝ ինքն այդ նիստին ֆիզիկապես ներկա եղել է, թե ոչ։

«Նույնիսկ դա չի մտաբերում, ուր մնաց՝ ինքն ասի, որ ֆիքսել էր, թե ինչ-որ տեղեկություն գաղտնի է, առանձնացրել և փոխանցել է, մարդն ասում է՝ առհասարակ հարցականի տակ է՝ «Ես այդ խնդրո առարկա ինֆորմացիային, առհասարակ տիրապետել եմ, թե ոչ՝ ժամանակի այդ տարածության մեջ»։

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>