Ավինյանի գրոհը Փաշինյանի ընտրազանգվածի վրա. փողոցային առևտրականներից 6 տոննա ապրանք է առգրավվել
Հուլիսի 25-ին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության կողմից, Ավան և Դավթաշեն վարչական շրջանների վարչական տարածքում կազմակերպված միջոցառումների արդյունքում՝ ոչ սահմանված և ոչ նախատեսված վայրերում առեւտրի իրականացման համար կազմվել են համապատասխան արձանագրություններ՝ կազմակերպելով առգրավման գործընթաց:
Երեւանի քաղաքապետարանից հայտնել են, որ Ավան վարչական շրջանում առգրավվել է մոտ 3 տոննա 200 կգ տարբեր ապրանքատեսականի, ինչպես նաև թվով 300 ծաղիկ, իսկ Դավթաշեն վարչական շրջանում մոտ 3 տոննա 600 կգ ապրանքատեսականի։
Միջոցառումները կրելու են շարունակական բնույթ:

