Ուկրաինայի ԶՈւ-ն Կասպից ծովում հարվածել է իրանական տանկերին,կան զոհեր և վիրավորներ
Իրանի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարին և նրան բողոքի նոտա է ներկայացրել Կասպից ծովում իրանական առևտրային նավի վրա Ուկրաինայի զինված ուժերի կողմից կատարված հարվածի կապակցությամբ, հաղորդում է IRIB պետական հեռուստաալիքը։
Իրանի արտաքին գործերի նախարարության դիրքորոշման համաձայն, ինչպես մեջբերել է IRIB-ը, Իսլամական Հանրապետությունը կպաշտպանի իր անվտանգությունն ու ազգային շահերը և թույլ չի տա, որ իր քաղաքացիների կյանքի և սեփականության դեմ հարձակումները մնան անպատասխան։ Հաղորդվում է որ հարձակման հետևանքով կան զոհեր և վիրավորներ։

