Դատարանը 3 ամսով երկարաձգեց Բագրատ սրբազանի տնային կալանքը Մանդատազրկման հարցը՝ արդեն 4-րդ անգամ դատարանում Ես քաղհալածյալ եմ. Խաչիկ Գալստյանը՝ դատարանում
Փաշինյանը պատերազմ է հայտարարել լրագրողներին. ՀԺՄ հայտարարություն ՌԴ նախագահը դրական է գնահատել եռակողմ հանդիպումը Պուտինի, Սի Ցզինպինի և Թրամփի միջև հանդիպումից հետո հռչակագիր է ընդունվել Փաշինյանն առաջին հերթին պետք է ազատ արձակի քաղբանտարկյալներին, պատանդներին, միայն դրանից հետո առաջարկներ անի ընդդիմությանը Ռուսաստանում Փաշինյանին կտեղեկացնեն, թե Հայաստանն ինչ քաղաքականություն պետք է վարի + 250 մլն եվրո․ Փաշինյանը Հայաստանը գցում է նոր վարկի տակ Այնքան են լկտիացել, որ փորձում են շրջանցել անգամ դատարանի որոշումները. Մանուկ Սուքիասյան Պատմական հանդիպում. Մեկնարկել են Թրամփի, Սիի և Պուտինի միջև եռակողմ բանակցությունները Փաշինյանի և Պապիկյանի կառավարած բանակում էլի զինծառայող է մահացել Պուտինն ու Թրամփը հանդիպել են Պատերազմ Արցախում
Կինգ Կոնգը, պինգ-պոնգը ու... «Սահմանադրությունը» Փաշինյանը թող բերի 5 նախադեպ, երբ ինքը չի «քցել», հետո նոր առաջարկություններ անի․ Քրիստինե Վարդանյան Ի՞նչն է հունից հանել Փաշինյանին․ «Կարճ ասած» Ո՞վ է մեզ պատերազմ հայտարարելու․ Նիկոլ Փաշինյանի ականջը կանչի․ Խաչատրյան Թրամփը Չինաստան կատարած իր այցը անվանել է հիանալի Փաշինյանը պատերազմ է հայտարարել լրագրողներին. ՀԺՄ հայտարարություն «Փորձում է «շպագատ» իջնել, բայց չի կարողանալու, իսկ արդյունքում միակ տուժողը մեր ժողովուրդն է լինելու». «Փաստ» Փաշինյանը սպառված գործիչ է և հանրային ճնշում գեներացնել չի կարող. Քաղտեխնոլոգ «ԶԱՊ-ը» և «Օշականցի Գևորիկը» դատարանի դահլիճից ազատ են արձակվել Ի՞նչ են անում, երբ սերիական խաբեբան և կեղծարարն առաջարկում է իր «ազնիվ խոսքի» վրա հիմնված գործարք. Լևոն Զուրաբյան Ավելի քան 4 միլիոն բարել հում նավթ տեղափոխող երկու նավեր այրվում են Հորմուզում Դատարանը 3 ամսով երկարաձգեց Բագրատ սրբազանի տնային կալանքը ՌԴ նախագահը դրական է գնահատել եռակողմ հանդիպումը «Դու իսկապե՞ս այնքան ես կտրվել իրականությունից, որ կարծում ես՝ քո քաղաքական կենսագրության մեջ որևէ դրական բան կա, որով կարող ես երաշխավորե՞լ ինքդ՝ քեզ». Արթուր Սուքոյան Պուտինի, Սի Ցզինպինի և Թրամփի միջև հանդիպումից հետո հռչակագիր է ընդունվել Փաշինյանն առաջին հերթին պետք է ազատ արձակի քաղբանտարկյալներին, պատանդներին, միայն դրանից հետո առաջարկներ անի ընդդիմությանը Բարձր տոնն ու պիտակավորումները ընդամենը փորձ են՝ աղմուկով ծածկելու բովանդակային փակուղին և խուսափելու ուղիղ պատասխաններից. Աշոտյան Թրամփի ընկերությունները գումարներ են ստացել ադրբեջանական «լվացքատնից» Ռուսաստանում Փաշինյանին կտեղեկացնեն, թե Հայաստանն ինչ քաղաքականություն պետք է վարի Ինչքան կարևոր է ալիևյան սահմանադրությունն անցկացնելը, որ պատրաստ է «կոնի» վրա իր պաշտոնն էլ դնել «Հրապարակ»․ Մեծ «ռազբորկա» է տեղի ունեցել Պապոյանի խառը հայտարարությունները․ Ռուսաստան չի մեկնել՝ սահմանափակումները չեն վերացվի. «Ժողովուրդ» Ընդդիմադիր պատգամավորները ցանկանում են տեսակցել Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողին, բայց թույլ չեն տալիս. «Ժողովուրդ» Մոսկվան արմատական է տրամադրված. «Հրապարակ» Բուլդոզերով ժողովրդավարություն․ «Ինձ չհեռացրիք՝ ես եմ ձեզ հեռացնելու». Փաշինյան․ «Ժողովուրդ» Ի՞նչ է թաքցվում Փաշինյանի հիստերիայի տակ․ «Կարճ ասած» Երեք տարի անց արցախյան հակամարտությունը մնում է չլուծված Ֆրանսիայի Ազգային ժողովում «Արցախ․ հանձնառություններ և հեռանկարներ» խորագրով համաժողով է կազմակերպվել + 250 մլն եվրո․ Փաշինյանը Հայաստանը գցում է նոր վարկի տակ Մի կողմ դնենք սևացած բանանը, նյարդային դրամատուրգիան, սևացած դուխիզմը։ Նայենք լայն և խորը. Վլադիմիր Մարտիրոսյան

«Գործ ունենք այս դեպքում ընտրովի արդարադատության հետ. սխալ են արել, որ քրեական հետապնդում են սկսել». Արայիկ Պապիկյան

Երկու օր է՝ համացանցում տեսանյութ է շրջանառվում, որտեղ, այսպես կոչված, բլոգեր Արամ Ավետիսյանը, ով ժամանակ առ ժամանակ ներկայանում է՝ որպես քաղաքագետ, տեսախցիկով գնացել է Արարատի մարզի շուկաներից մեկը և կռվի բռնվել ձմերուկ վաճառող տղաներից մեկի հետ։

«Սա դավաճանների լրատվակա՞նն է, թե՞ ոչ»,- ձմերուկ վաճառողի այս մեկ նախադասությունից հետո էլ ամեն ինչ սկսվել է։

Հետո սպիտակ վերնաշապիկով ու կոստյումով ներկայացող բլոգերը, դիմելով ձմերուկ վաճառողին՝ ասում է, եթե պրոբլեմ է ման գալիս, ապա այդ պրոբլեմը կստեղծեն, որից հետո հայհոյում է քաղաքացուն՝ նրան անվանելով «համբալ», հետո սպառնում է. «Ով մեզ հողատու կասի, իրա հերն էլ, իրա մերն էլ։ Հիշի՛ր, դու խուլիգանության հոդվածով դատվելու ես, դե կտեսնես»։

Արամ Ավետիսյանի այս սպառնալիքներից մի քանի ժամ հետո Քննչական կոմիտեն հաստատեց, որ խուլիգանության դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ:

Փաստաբան Արայիկ Պապիկյանի համար տեղի ունեցածը զարմանալի չէ, պարզ է, որ ՔՊ-ի շահերը պաշտպանող բլոգերի նկատմամբ չէին հարուցելու քրեական գործ։

«Օրենքի առաջ բոլորը հավասար են, բացառությամբ այն մարդկանց, ովքեր հանդիսանում են ՔՊ-ական կամ իշխանությունների համակրողն են մեր երկրում։ Առերևույթ այդ դրվագում հավանաբար կար իրավախախտում, բայց մենք պետք է հասկանանք, որ իրավախախտումների համար պետք է բոլորը պատասխան տան։

Երբ, օրինակ, երկրի ղեկավարը կարող է ուղղակի սպառնալ և այդ սպառնալիքը կյանքի կոչելու հնարավորություն ունի՝ ընդհուպ մինչև առանձնապես ծանր հանցագործություն կատարելու միջոցով սպառնալիք գործադրել, ու դա հետևանք չունենա, բայց շարքային քաղաքացին, ով առերևույթ գուցե թույլ է տվել օրենքի խախտում կամ արտահայտություն, որը չպետք է աներ՝ հետապնդում է հարուցվում։ Մենք գործ ունենք այս դեպքում ընտրովի արդարադատության հետ, և ցավով պիտի արձանագրեմ, որ սխալ են արել, որ այդ անձի նկատմամբ հետապնդում են հարուցել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արայիկ Պապիկյանը։

Նա՝ որպես իրավաբան, շեշտում է՝ շատ աղաղակող ու ցավալի երևույթ է, երբ այդ ամենը կատարում է իշխանության ներկայացուցիչը կամ համակրող անձը ու չի ենթարկվում պատասխանատվության։

«Բայց մեկը, ով իշխանության համակիրը չէ, նրա նկատմամբ քրեական հետապնդում են սկսում, և այդ ամենն ունի հստակ պատվիրատու, և կատարողները կատարում են։ Ցավում եմ, որ այդ քաղաքացին, ով շուկայում առևտրով էր զբաղվում, տրվեց իշխանական սադրանքին, նրան սադրեցին։ Նրա նկատմամբ հարուցված քրեական հետապնդումն արդարացի չէ։

Հիշում եմ, որ Գյումրիում Պերմյակովի դեպքից հետո հարյուրավոր անձինք առերևույթ թույլ էին տվել խուլիգանական քայլ։ Երկրի գլխավոր դատախազը, հասկանալով, որ հարյուրավոր մարդիկ այդ խուլիգանական քայլը թույլ էին տվել, որևէ անձի նկատմամբ քրեական հետապնդում չհարուցեց՝ իրավիճակը սթափ գնահատելու արդյունքում»,- ընդգծեց Արայիկ Պապիկյանը։

Նշենք, որ ձմերուկ վաճաող Արմեն Քալաշյանն Արմավիրի մարզի Զարթոնք գյուղից է:

168.am-ը վարչական ղեկավար Արշակ Մկրտումյանից փորձեց ճշտել, թե ի՞նչ կարծիք ունի տեղի ունեցածի վերաբերյալ։

«Ինչ-որ բաներ լսել եմ, բայց մանրամասն տեղյակ չեմ։ Այդ մարդու հետ շփում չունեմ, չգիտեմ էլ՝ ինչ ձևի մարդ է, կոնկրետ բան չեմ կարող ասել, իրենց հետ կապ չունեմ»,- նշեց վարչական ղեկավարը։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>