«Ոնց որ դիտավորյալ թշնամություն անեն այս երկրի նկատմամբ». Դավիթ Ղազինյանն ազատ արձակվեց
Ես դատարանում էլ հայտարարեցի, որ շատ ցավում եմ, որ պետք է պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելով՝ ազատ արձակվեի։ Այսօր դատարանում բակում լրագրողների հետ զրույցում նշեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավոր Դավիթ Ղազինյանը։
«Համոզված եմ, որ մենք ունենալու ենք երկիր՝ մեր ղեկավար պարոն Կարապետյանի առաջնորդությամբ, որ այսպիսի տեսարաններ էլ չտեսնենք, ազատազրկված մարդիկ քաղաքական պատճառներով։
Ոնց որ դիտավորյալ թշնամություն անեն այս երկրի նկատմամբ»,– ասել է Ղազինյանը։
Հիշեցնենք, որ այսօր դատարանը վերացրել է Ղազինյանի խափանման միջոց կալանքը։
Աղբյուր՝ News.am

