Հայաստանում թևածում է «беспредел»-ը և սրանք առհասարակ իրավական գործընթացներ չեն. Գալստյանը՝ Ծառուկյանի գործի մասին
«Ոչ միայն ընտրությունների բուն օրը, այլև ընտրությունների նախորդած ժամանակահատվածում Հայաստանում ուղղակի խեղվել է ընտրական իրավունքը և այն ահռելի ադմինիստրատիվ ռեսուրսները, որ հրապարակ էին նետվել, իրավական «беспредел»-ը, քաղաքական հետապնդումները, ատելության խոսքի սարսափելի կիրռումը բացարձակապես թույլ չեն տալիս, որպեսզի մենք խոսենք ազատ և արդար ընտրությւոնների մասին»,-ՊԵԿ քննչական վարչության դիմաց ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։
Նա նշեց, որ ընտրությունների օրը գիշերը ժամը երկուսին երբ ձայների հաշվարկը դադարեցվեց , այն ուղղակի այն մասին էր, որ սառեցվում է ընտարկան հաշվարկը և այնտեղ նկարչության գործընթաց է տեղի ունենում։
«Այս ամենը ոչ միայն չի խոսում ազատ և արդար ընտրությունների մասին, այլև սա մի իրականություն է, որը կիլոմետրերով հեռու է ժողովրդավարական լինելուց»,-ասաց գալստյանը։
Անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի հետ կատարվողին՝ Գալստյանն ասաց. «Առավել քան ակնհայտ է, որ Գագիկ Ծառուկյանի առնչությամբ, ինչպես շատ-շատ քաղաքական այլ դեմքերի նկատմամբ, կիրառվում է, ոչ թե իրավական գործիքակազմ, այլև Հայաստանում թևածում է «беспредел»-ը և սրանք առհասարակ իրավական գործընթացներ չեն։ Մեքն տեսնում ենք, որ այս բոլոր պրոցեսները ոչ միայն վրեժխնդրության, ոչ միայն ոչ բարոյականության կարմիր գծերը հատելու մասին են, այլև սրանք առողջ պետության, ժողովրդավարության հետ 0 առնչություն ունեն։ Այն, ինչ կատարվում է Գագիկ Ծառուկյանի հետ, ոչ միայն չի տեղավորվում մարդկային, բարոյական քաղաքական ձևաչափերի մեջ, այլև այն աներևակայելի է»։
Գալստյանը նաև հայտնեց, որ «Հայաստան» դաշինքը գնում է ԱԺ՝ շարունակելու պայքարն ազգային արժեքների պահպանության համար։

