Մամիկոն Ասլանյանին արդարացրել են այն հոդվածով, որով նրան 2 տարի 7 ամիս պահել էին կալանքի տակ Փոփոխվող Եվրոպան և ֆրագմենտար քաոսի Հայաստանը Հայ մարմնամարզիկները պատմական նվաճումով են վերադառնում աշխարհի առաջնությունից
«Թրամփի ուղին» անցնում է ԱԺ-ով, հա, ու Փաշինյանի կնոջ նախագիծն էլ է օրակարգում (ուղիղ) Շիրակի մարզպետի գրառումն ու գերմանացի նացիստների բառապաշարը հիշեցնող որոշ «իվանների» հիշատակումը տարակուսանքով ենք ընկալել. ՌԴ դեսպանություն Հայաստանը ԵԱՏՄ-ում, թե՞ ԵՄ-ում, ՀԱՊԿ-ում, թե՞ ՆԱՏՕ-ում։ Կոլոմոյսկին հարցազրույց է տվել, որտեղ նշել է Ուկրաինայի առջև կանգնած խնդիրները Ընդդիմությունը թույլ տվեց Փաշինյանին դառնալ հայկական  Բրեժնև. շնորհավորանքներ սպասենք  Ֆոն դեր Լյայենից և Կիմ Չեն Ինից ՏԻՄ «ընտրությունների» հյուսիսկորեական արդյունքները. հաջորդիվ ՔՊ-ն 250 տոկո՞ս կնկարի ԻՆՉ ԿԱՊ ՈՒՆԻ ԱՆԴՐԱՆԻԿ ԹԵՎԱՆՅԱՆԻ ԿԱԼԱՆԱՎՈՐՈՒՄԸ ՌՈՒՍ-ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՀԵՏ Իշխող ռեժիմի համատարած ռեպրեսիաների և ահաբեկումների պայմաններում Հայաստանի 21 համայնքներում այսօր կայանալու են ՏԻՄ «ընտրություններ» Ինչու է քաղաքացի Նիկոլ Փ.-ն խոսում արտահերթ ընտրություններից Մեր պայքարն արդար է ու անսակարկ, իսկ գիտակցումը, որ մտավորականությունը մեզ հետ է` առավել անկոտրում է դարձնում մեր կամքը. Անդրանիկ Թևանյան Պատերազմ Արցախում
«Այսօրվա մեր պրոբլեմն ունի մեկ անուն-ազգանուն. այն իրավիճակում չենք, որ իրար մեղադրենք». «Փաստ» Ամերիկյան ներդրումներն էլի չեկան Հայաստան Երեւանում տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ համատեղ աշխատանքային խմբի հինգերորդ հանդիպումը Գործող կառավարչի՝ ընդդիմության նկատմամբ հաղթանակի և ընդդիմության բացակայության մասին հայտարարությունն առաջին հերթին ուղերձ է Թուրքիային ու Ադրբեջանին․ ՏԻգրան Աբրահամյան Գլխարկները շատ բարձր նետել պետք չէ. «Փաստ» Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ» Պապիկյանի երկրորդ դեղին քարտը. «Հրապարակ» Ժողովրդավարության դիակի վրա տոնվող «հաղթանակը». «Փաստ» ՔՊ-ն փակ նիստերում քննարկում է Արցախի, ՀՀ անկախության Հռչակագրի և եկեղեցու հարցերը․ «Ժողովուրդ» 6-7 ամիս անորակ խողովակներ են տեղադրել, քաղաքապետարանը չի նկատել, Ավինյանի անգործության հետևանքները․ «Ժողովուրդ» «Օրենքով Գող» Զապի և «Օշականցի» Գևորիկի դեմ հարուցված քրեական գործն ուղարկվեց դատարան Վիճաբանություն և ծեծկռտnւք ազգականների միջև. կա զnհ «Թրամփի ուղին» անցնում է ԱԺ-ով, հա, ու Փաշինյանի կնոջ նախագիծն էլ է օրակարգում (ուղիղ) Փաշինյանն ուզում է, որ բարիկադի մի կողմում լինի Նիկոլ Փաշինյանը, մյուսում՝ Փաշինյան Նիկոլը. Բենիամին Մաթևոսյանը՝ ՏԻՄ ընտրությունների մասին ...Հետո եկավ Սև կարապը «ԵՄ-ից ձեն-ձուն չկա՞. եթե նման հայտարարություն ՀՀԿ իշխանությունն աներ, մեզ անարգանքի սյունին կգամեին». Էդուարդ Շարմազանով Մոսկվայի ՀՕՊ համակարգի վրա հարձակումներ նախապատրաստելու համար Անդրկովկասից եկած անձինք են ձերբակալվել ՔՊ-ն արդեն դարձել է Կոմկուս, մարդամեկն էլ՝ Բրեժնև․ «Կարճ ասած» ՏԻՄ ընտրություններ. վախ, ռեպրեսիաներ և անխուսափելի կալանք՝ «անհարմար» թեկնածուների համար․ Նարեկ Մանթաշյան Մամիկոն Ասլանյանին արդարացրել են այն հոդվածով, որով նրան 2 տարի 7 ամիս պահել էին կալանքի տակ Շիրակի մարզպետի գրառումն ու գերմանացի նացիստների բառապաշարը հիշեցնող որոշ «իվանների» հիշատակումը տարակուսանքով ենք ընկալել. ՌԴ դեսպանություն ՔՊ-ի ձայները միջինում չեն գերազանցում համայնքների ընտրողների ընդհանուր թվի 32 %-ը. Զաքարյան ՏԻՄ ընտրություններում հաղթել է ոչ թե գործող իշխանությունը, այլ պարտվել է ընդդիմությունը, պարտվել է ինքն իրեն. Ռուբեն Հակոբյան Փոփոխվող Եվրոպան և ֆրագմենտար քաոսի Հայաստանը «Ոչ մի դեպքում ՔՊ–ին ձայն չենք տալու». «Նոր դարաշրջանը»՝ Եղեգնաձորում ՔՊ–ին պակասող մեկ մանդատը տալու մասին ՀՀ սահմանը հատած թուրքի չոբանը վերադարձվել է Ադրբեջանին, մինչդեռ ադրբեջանցիները հայերին մորթում են Ինչու է Սերբիայում հաջողվում, իսկ Հայաստանում՝ ոչ Հայաստանը ԵԱՏՄ-ում, թե՞ ԵՄ-ում, ՀԱՊԿ-ում, թե՞ ՆԱՏՕ-ում։ ՀՀ-ում քաղաքական իրավիճակը կարող է փոխվել միայն իշխող ուժի իշխանազրկման պարագայում․ Իշխան Սաղաթելյան ՔՊ-ն Կիրանցում մրցում էր ինքն իր հետ, բայց արդյունքներով հպարտանում են․ Քրիստինե Վարդանյան

Վե՞րջ, Անքորիջի պայմանավորվածությունները «գրվեցին սառույցին»...

ՀՀԿ ներկայացուցիչ Արտակ Զաքարյանն անդրադարձել է ռուս-ամերիկյան վերջին բանակցություններին, գրել. 
«Մանիլայում, ՌԴ արտգործնախարար Լավրովի ու ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոյի 35 րոպեանոց հանդիպման գլխավոր եզրակացությունն այն է, որ Անքորիջում ձեռքբերված պայմանավորվածությունները մոռացվում են, իսկ խաղաղության բանակցությունները՝ կրկին փակուղու մեջ են։

Քննարկման ընթացքում Լավրովը ներկայացրել է ռազմաճակատում տիրող իրավիճակը՝ նախազգուշացնելով, որ Ուկրաինային զենքի մատակարարումների շարունակումն «անընդունելի» է ՌԴ համար։ Իր հերթին Ռուբիոն հայտարարել է, որ «Անքորիջի բանակցությունները ձախողվել են» և հավելել, որ «Ռուսաստանին նոր գաղափարներ են անհրաժեշտ»։
Ակնհայտ է, որ այս խոսքերի տակ նկատի են առնվում Մոսկվայից սպասվող զիջումները, որոնց Ռուսաստանը չի կարող համաձայնել։
Ըստ ամենայնի, խոսքը հակամարտությունը ներկայիս ճակատային գծով սառեցնելու մասին է։ Նման սցենարը՝ Ուկրաինայի ապառազմականացման և դենացիֆիկացման հարցերից հրաժարվելու հետ միասին՝ առաջ է մղվում Արևմուտքի կողմից: Սակայն, այն որևէ կերպ չի համապատասխանում Ռուսաստանի շահերին։
ՌԴ նախագահ Պուտինը բազմիցս նշել է, որ կարևոր է երկարաժամկետ խաղաղությունը, այլ ոչ թե ժամանակավոր հրադադարը, հատկապես հաշվի առնելով, որ Դոնբասի զգալի տարածքներ դեռևս գտնվում են Ուկրաինայի ԶՈւ վերահսկողության տակ։
Շուրջ մեկ տարի առաջ ամերիկյան Անքորիջում, Թրամփ-Պուտին հանդիպումը կարևոր ձեռքբերում էր թվում․ նախագահների մակարդակով անձնական բանակցություններ, ոչ պաշտոնական կապեր, Ջարեդ Քուշների և Սթիվ Ուիթքոֆի միջոցով, ինչպես նաև Կիրիլ Դմիտրիևի ի հայտ գալը որպես բանակցող: Կար նաև համոզմունք, որ ամենավստահելի համարվող այս դիվանագիտական խողովակը, կարող էր ուղիղ երկխոսություն կառուցել։ Այդ ժամանակ Ռուսաստանը հարձակողական գործողություններ էր վարում, տարածքները բավական արագ էին անցնում նրա վերահսկողության տակ, և ռազմաճակատի գծերը փոխվում էին նրա օգտին։ Տպավորություն էր ստեղծվում, թե վերջնական համաձայնությունների հասնելուն շատ քիչ է մնացել։
Վերջին մեկ տարվա ընթացքում, ՌԴ կողմի չարդարացված լավատեսության հետևանքով, այժմ ուկրաինական կողմը, տեխնոլոգիաների այս պատերազմում աստիճանաբար ստանում է տակտիկական առավելություն։ Եթե 2025թ. օգոստոսին Ռուսաստանի տարածքի նկատմամբ հարվածները եզակի բնույթ էին կրում, ապա այժմ Ուկրաինան գրեթե ամեն օր հարվածներ է հասցնում Ռուսաստանի խորքում։ Starlink համակարգի միջոցով համակարգվող և ամերիկյան հետախուզական տվյալներով ապահովվող անօդաչուները խոցում են կարևոր նշանակության օբյեկտներ, այդ թվում՝ ենթակառուցվածքային հանգույցներ և նավթավերամշակման գործարաններ։
Հատկանշական է, որ ԱՄՆ-ն նույնիսկ չի փորձում թաքցնել իր դերը։ Թրամփը վերջերս ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում, առանց «Անքորիջի ոգու» մասին որևէ հիշատակում կատարելու, բացահայտ հայտարարել է, որ Վաշինգտոնն աջակցում է նման հարվածներին, այդ թվում՝ Մոսկվայի նավթավերամշակման գործարանի վրա իրականացված հարձակմանը։ Ավելին, ԱՄՆ-ը այժմ շահագրգռված է հակամարտության ձգձգմամբ․ ամերիկյան ռազմական արդյունաբերությունը զգալի եկամուտներ է ստանում Ուկրաինային մատակարարումներից, իսկ պատժամիջոցների քաղաքականությունը շարունակում է թուլացնել Ռուսաստանի տնտեսությունը։
Մանիլայի հանդիպման արդյունքն, իմ կարծիքով այսպիսին է․ Անքորիջի պայմանավորվածությունները՝ ինչպես հայ ժողովուրդն է պատկերավոր ասում, «գրվեցին սառույցին»: Միացյալ Նահանգները այժմ շահագրգռված չէ Ռուսաստանի պայմաններով խաղաղության հաստատմամբ։ Բանակցությունները վերածվել են կողմերի անհաշտության ցուցադրության։
Հակամարտության սառեցումը, Ռուսաստանի տարածքի նկատմամբ շարունակվող հարվածները, անօդաչու սարքերի կիրառումը և ճնշման ուժեղացումը դարձել են Արևմուտքի նոր ռազմավարության հիմքը։ Իրական լուծումների սպասելն առայժմ դժվար է։ ՌԴ ԱԳՆ-ին մնում է միայն արձանագրել, որ Մանիլայի հանդիպումը դարձավ դիվանագիտական փակուղի տանող հերթական քայլը։
Իսկ խաղաղությունը, ինչպես և պատերազմը, միշտ սկսվում է մարտի դաշտում»։
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>