Պայքարը շարունակվում է Հանդիսատեսը գրեթե ծափ չէր տալիս. մթնոլորտը շինծու էր, իրականության հետ՝ կոնֆլիկտի մեջ Երբ հետ եմ նայում անցած տարիներին, ակամա հարց է առաջանում. ի՞նչ եղավ այն ոգու հետ, որը մեզ միավորում էր
23
Քաղաքական մտքի ճգնաժամ, էլիտաների բացակայություն, կեղծ բաստիոն. Ստեփան Դանիելյան Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի` շփման արգելքներով քպ-ական ռեժիմի կողմից հետապնդվող Արեգնազ Մանուկյանի կալանքը փոխվեց «տնային կալանքի» ԱՆԴՐԱՆԻԿ ԹԵՎԱՆՅԱՆԻ Եւ ԱՐԵԳՆԱԶ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԳՈՐԾՈՎ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԸ Բա’ց դատ արեք, թող հասարակությունը համոզվի. Սուքիասյան Գործ ունենք ոչ թե անկախ դատական համակարգի, այլ քննիչ-դատախազ-դատավոր-բանտապան՝ մեկ դեմքով Նիկոլ Փաշինյանի հետ Մեկ-երկու տարվա մեջ որոշվելու է Հայաստանի վերջնական ճակատագիրը․ սպասեք․ Երվանդ Բոզոյան Փաշինյանն ու Ալիևը համատեղ կարող են կիսել Արցախի տեղահանման և էթնիկ զտման մրցանակը․ Սաղաթելյան Այսօր քննարկվելու է Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցի հարցը Կփոխվի՞ Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը Պատերազմ Արցախում
Ռեժիմը շարունակում է պատանդ պահել քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանին Քաղաքական մտքի ճգնաժամ, էլիտաների բացակայություն, կեղծ բաստիոն. Ստեփան Դանիելյան Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ-ից ժամանած ասորի ուղղափառ ուխտավորներին Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքի հետ կանոնավոր կապից. Human Rights Watch Փաստաբան Զարուհի Փոստանջյանն ահազանգում է Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի` շփման արգելքներով քպ-ական ռեժիմի կողմից հետապնդվող Արեգնազ Մանուկյանի կալանքը փոխվեց «տնային կալանքի» ԱՆԴՐԱՆԻԿ ԹԵՎԱՆՅԱՆԻ Եւ ԱՐԵԳՆԱԶ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԳՈՐԾՈՎ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԸ Բա’ց դատ արեք, թող հասարակությունը համոզվի. Սուքիասյան Փաշինյանի Արտաքին հետախուզական ծառայության ղեկավարը մեկնել է Բաքու «Հրապարակ». Կոպիրկինը հրաժեշտ կտա՞ Հայաստանին․ ՌԴ-ում նրանից դժգոհ են Մինչև Տիգրանաշենն՝ այս իշխանությունը պատրաստվում է տարածքների զիջել Տավուշի հատվածում. Իշխան Սաղաթելյան Ն.Փ.-ին ԵՎ ԻՐ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐԻՆ ՄԻԱՎՈՐՈՒՄ Է ՄԻ ԲԱՆ. ԿՈՐՈՒՍՏՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ՉԵՆ ԴԱՌՆՈՒՄ ՀԵՌԱՆԱԼՈՒ ՊԱՏՃԱՌ Գործ ունենք ոչ թե անկախ դատական համակարգի, այլ քննիչ-դատախազ-դատավոր-բանտապան՝ մեկ դեմքով Նիկոլ Փաշինյանի հետ Մեկ-երկու տարվա մեջ որոշվելու է Հայաստանի վերջնական ճակատագիրը․ սպասեք․ Երվանդ Բոզոյան Այս օրերին ամենամեծ մարտահրավերը չչարանալն է. Գայանե Քոչարյան Փաշինյանն ու Ալիևը համատեղ կարող են կիսել Արցախի տեղահանման և էթնիկ զտման մրցանակը․ Սաղաթելյան Երկրի զարգացման ուղղության վերջնական ընտրությունը մնում է ՀՀ քաղաքացիների ձեռքում․ ՌԴ ԱԳՆ Միրզոյանը կնոջն էլ է տարել գործուղման. ովքե՞ր են մեկնել ԱՄՆ` Փաշինյանի հետ. «Արմլուր» Արgախgիներն արել են անհնարինը, ամեն ինչ դրել զnhաuեղանին, սակայն թիկունքը դատարկ էր. Աբրահամյան Պայքարը շարունակվում է Ֆիդան. Թուրքիան և ԱՄՆ-ն աջակցում են Երևանի և Բաքվի միջև խաղաղության գործընթացին Հանդիսատեսը գրեթե ծափ չէր տալիս. մթնոլորտը շինծու էր, իրականության հետ՝ կոնֆլիկտի մեջ Երբ հետ եմ նայում անցած տարիներին, ակամա հարց է առաջանում. ի՞նչ եղավ այն ոգու հետ, որը մեզ միավորում էր Այսօր քննարկվելու է Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցի հարցը Ես չգիտեմ՝ ինչ իմաստ կարող է ունենալ անկախության ընկալումը մի երկրում, որտեղ լղոզվել է անգամ դավաճանության և պետությանը հավատարմության միջև սահմանը Ո՞վ է թանկ գազի «հեղինակը». ինչու է քաղաքացին 177 դոլարանոց գազի դիմաց վճարում 400 դոլար Էջմիածնի ՔՊ-ականների կառավարման պատկերը Կփոխվի՞ Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը ԱՄՆ-ն անհամբերությամբ սպասում է TRIPP-ի առաջմղմանը․ Ռուբիոն շնորհավորել է ՀՀ անկախության օրը

Կալանքի երկարաձգում՝ Նիկոլ Փ․–ի պատվերով․ ստի․․․, թե․․․

«Մայր Հայաստան» կուսակցության նախագահ, քաղաքական բանտարկյալ, հանիրավի ու ակնհայտորեն մտացածին մեղադրանքով ԱԱԾ մեկուսարանում պահվող Անդրանիկ Թևանյանը, կալանավայրից գրած հոդվածում անդրադառնում է իշխանության կողմից իր կալանքի ժամկետը երկարաձգելու հանգամանքներին.  
«Դատավոր Գ․Աբելյանը 2-րդ անգամ պատվեր կատարեց՝ իմ դեմ հարուցված ապօրինի քրեական «գործով» կալանքս ապօրինաբար ևս 2 ամսով երկրաձգելով։
Այս «գործի» առանձնահատկությունն այն է, որ «նախաքննական գաղտնիք» և «պետական գաղտնիք» ձևակերպումների ներքո ես և փաստաբանական խումբը զրկված ենք «գործի» ամբողջ դատարկությունը բացահայտելու և հանրության հետ բաց տեքստով շփվելու հնարավորությունից։ Արդյունքում ստացվում է, որ քաղաքացի Նիկոլ Փ․–ն ու իր գործիքները, խախտելով անմեղության կանխավարկածը, ինձ կպցնում են «պետական դավաճանի» և «լրտեսի» պիտակ, իսկ ես զրկված եմ ինքս ինձ, իմ թիմակցին և «Մայր Հայաստանին» պաշտպանելու հնարավորությունից։

Սա այն դեպքն է, երբ գողն ամենաբարձրն է գոռում «բռնեք գողին», այսինքն՝ Արցախն ու Հայաստանի տարածքները հանձնած, թուրք–ադրբեջանական օրակարգ սպասարկող Նիկոլ Փ․–ն ինձ է մեղադրում պետական դավաճանության համար։

Հուլիսի 21-ին կայացած դատական նիստի ժամանակ մենք միջնորդեցինք անցկացնել բաց դատավարություն, որպեսզի հանրությունը հնարավորություն ստանա օբյեկտիվ գնահատել, թե ինչ է իրենից ներկայացնում այս «գործը», սակայն քննիչն առարկեց, իսկ դատավորը համաձայնեց այդ առարկությանը, և նիստը կրկին փակ անցկացվեց։
Քանի որ ես զրկված եմ «գործի» դետալների և դրանց «փուչիկության» մասին հրապարակային խոսելու հնարավորությունից, ուստի կանդրադառնամ այն մեղադրանքներին, որոնք հրապարակավ հնչեցվել են։
Նիկոլ Փ․–ն իր կամակատարների միջոցով մեղադրում է ինձ, թե, իբր, 2024թ․ հավաքագրվել եմ օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից (ի դեպ, համառորեն չեն նշում, թե այդ ո՞ր պետությանը նկատի ունեն, ո՞րն է այն թշնամի պետությունը, որի օգտին, իբր, աշխատել եմ (հղումը))։ Սո՛ւտ է, չկա՛ որևէ ապացույց և հիմնավորում։

Ասում են, թե, իբր, ԱԺ փակ նիստի մասին փողի դիմաց տեղեկություններ եմ փոխանցել դրսին։ Սու՛տ է, չկա՛ որևէ ապացույց և հիմնավորում։

Ուշագրավն այն է, որ մեղադրող կողմն էլ է ընդունում, որ իրենց ներկայացրած մեղադրանքի մեջ հիմնավոր ապացույցներ չկան, բայց «հիմնավորում» են կալանքն այն բանով, որ աշխատում են իրենց ասածների ապացույցներ և հիմքեր գտնելու ուղղությամբ։ Այսինքն՝ իրենք էլ են փաստացի ընդունում, որ «գործը» հում է, ապացույցները ենթադրության հիմքով են, բայց «նա վսյակի» և պատվերի շրջանակներում ինձ ու Արեգնազ Մանուկյանին կալանավորել են, որպեսզի, իբր, չխոչընդոտենք իրենց աշխատանքներին կամ էլ չխուսափենք քննությունից։ Եվ դա այն դեպքում, երբ խոչընդոտելու կամ քննությունից խուսափելու որևէ ապացույց կամ փաստ չկա (կա հակառակ փաստը․ ինքս եմ գնացել Քննչական կոմիտե և ասել, որ ԿԸՀ–ի կողմից նիկոլական պատվերի կատարումից հետո ինձ ձերբակալեն, իսկ Արեգնազ Մանուկյանը օրեր շարունակ հայտարարում էր, որ սուրճը դրած սպասում է խուզարկությանը)։
Մի խոսքով, դատաիրավական համակարգ կոչվածը Նիկոլ Փ․–ից պատվերը ստացել է ու հիմա լցված է գործը «կարելու» աշխատանքներին։ Մեզ էլ ապօրինաբար կալանքի տակ են պահում՝ «գործը» «կկարվի»՝ «կկարվի», չի «կարվի»՝ չի «կարվի» տարբերակով։ Նվազագույնը, որ Նիկոլ Փ․–ն ստացել է այս պատմության մեջ, կալանքն ու հակաքարոզչությունն է, ինչպես նաև ինձ ընտրական գործընթացներից ֆիզիկապես մեկուսացնելը (քվեագողությունը դրա շարունակությունն էր)։
Եվ վերջում։ Քանի որ, կրկնեմ, զրկված եմ արդյունավետ պաշտպանվելու հնարավորությունից և «գործն» ամբողջությամբ «կարված» է, ուստի կանցնեմ հարձակման՝ դիմելով արտաքաղաքական և արտաիրավական միջոցների։ Տվյալ դեպքում դա, թերևս, անհրաժեշտ է։

Ստի ․․․, թե հավաքագրվել եմ օտարկերկրյա պետության հատուկ ծառայությունների կողմից։
Ստի ․․․, թե գաղտնի տեղեկատվության փոխանցման դիմաց 622 հազար դոլար փող եմ ստացել։

Անդրանիկ Թևանյան
«Երևան–Կենտրոն» ՔԿՀ
24.07.2026թ․
Հ․Գ․ Քննչական կոմիտեն սկզբում հաղորդագրություն էր տարածել, թե, իբր, ես 2021թ․–ից լինելով ԱԺ պատգամավոր՝ 2024թ․ ապրիլի 9-ին տեղի ունեցած խորհրդարանական փակ նիստից տեղեկություններ եմ փոխանցել դրսին։ Ամբողջ խնդիրն այն է, սակայն, որ ես 2023թ․–ին վայր եմ դրել ԱԺ պատգամավորի մանդատը և, հետևաբար, չէի կարող այդ նիստին մասնակցել։
Այդ «կիքսը» հիմա ուզում են «դզել»՝ Արեգնազ Մանուկյանին ապօրինաբար կալանավորելով, թե բա՝ ինքը տված կլինի տեղեկությունը, քանի որ «Մայր Հայաստանից» է։ Զրո ապացույց, զրո հիմնավորում, բայց Մանուկյանին կալանավորել են, կալանքը ճնշման գործիք դարձրել՝ դիմելով քստմնելի քայլերի»։
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>