Քաղբանտարկյալ Գագիկ Ծառուկյանին բերեցին քննչական մարմին
Քաղբանտարկյալ Գագիկ Ծառուկյանին ոստիկանական մեքենայով և ձեռնաշղթաներվ կրկին բերեցին ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն։ Բակում հավաքված են բազմաթիվ նրա աջակիցներ, որոնք ծափերով և վանկարկումներով դիմավորեցին Ծառուկյանին։
Նախորդ օրը քննչական հարցաքննությունը և «տուժածի» հետ առերեսումը տևել էր 10 ժամ։
Հիշեցնենք, որ ՔԿ-ից հայտնել էին, որ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել Քրեական օրենսգրքի 46-255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (2 դրվագ) (առանձնապես խոշոր չափերով խարդախությունը կազմակերպելը), 46-296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (2 դրվագ) (առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը կազմակերպելը):
Աղբյուրը`Panorama.am

