Ընդամենը տեղեկացրել են՝ լրացուցիչ հարցաքննություն պետք է տեղի ունենա. Գագիկ Ծառուկյանին բերեցին ՊԵԿ քննչական վարչություն
«Մեզ չեն ասել, թե ինչ դրվագով են Գագիկ Ծառուկյանին բերել ՊԵԿ քննչական վարչություն»,- լրագրողներին ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի պաշտպան Երեմ Սարգսյանը։
Նա նշեց, որ իրենց ընդամենը տեղեկացրել են՝ լրացուցիչ հարցաքննություն պետք է տեղի ունենա. «Թե ընթացքում ինչ գործողություններ կկատարվեն, տեղում կիմանանք»։
Ավելի վաղ ՔԿ-ից հայտնել էին, որ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել Քրեական օրենսգրքի 46-255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (2 դրվագ) (առանձնապես խոշոր չափերով խարդախությունը կազմակերպելը), 46-296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (2 դրվագ) (առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը կազմակերպելը):
Աղբյուրը` Panorama.am

