Այդ ՀԿ-ները գործում են որպես աղանդ. Լարիսա Ալավերդյան Հայրենասեր մարդուն ուղղված կեղծ մեղադրանքի մի պատմություն Ոչ մի բանի համար չեմ ափսոսում, չեմ փոշմանում։ Ինչքան ուժ ունեմ՝ շարունակելու եմ կառուցել. Գագիկ Ծառուկյան
21
Հայաստանում նպատակադրել են տարածել վախի մթնոլորտ. Երվանդ Բոզոյան Ամեն մի անօրինականություն մեզ պետք է միավորի. Հայաստանում սահմանադրական կարգը չի գործում. բոլոր իրավունքները խախտվում են. Ստեփան Դանիելյան Քաղբանտարկյալների առատությունը, որ մենք ունենք, ցույց է տալիս ռեժիմի վախերը. Արմեն Մանվելյան Հիմա մենք ունենք այնպիսի Հայաստան, որտեղ ընդդիմադիր քաղաքական հայացքների համար հայտնվում են բանտերում. Դերենիկ Մալխասյան Հիշե՛ք այս դեմքերն ու անունները, փողով տուն պահելն էլի չի արդարացնում ձեզ, պատասխան եք տալու․ Դերենիկ Մալխասյան Չի կարելի սուրճի բաժակ նայողի մակարդակի խոսակցություններ անել. Ի. Տոնոյան Ընդամենը տեղեկացրել են՝ լրացուցիչ հարցաքննություն պետք է տեղի ունենա. Գագիկ Ծառուկյանին բերեցին ՊԵԿ քննչական վարչություն Գագիկ Ծառուկյանը ՊԵԿ–ի քննչականում է. նրան կհարցաքննեն Ձկնաբույծների ակցիան կառավարության շենքի մոտ Սրանք այն դատավորներն են, որոնք բավարարել են Անդրանիկ Թևանյանին ու Արեգնազ Մանուկյանին, ինչպես նաև Գագիկ Ծառուկյանին կալանավորու քննիչների միջնորդությունները Պատերազմ Արցախում
Հայաստանում նպատակադրել են տարածել վախի մթնոլորտ. Երվանդ Բոզոյան Ամեն մի անօրինականություն մեզ պետք է միավորի. Հայաստանում սահմանադրական կարգը չի գործում. բոլոր իրավունքները խախտվում են. Ստեփան Դանիելյան Ձկնաբուծության ոլորտը մոտ 70 միլիարդ հարկ է վճարել․ Ինչո՞ւ են դա վերացնում․ ձկնաբույծ Դատախազը դատարան է հանձնել քաղբանտարկյալ Դավիթ Ղազինյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը Քաղբանտարկյալների առատությունը, որ մենք ունենք, ցույց է տալիս ռեժիմի վախերը. Արմեն Մանվելյան Անհավանական. ՔՊ-ի կողմն անցած Կամո Արեյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար․ գործը դատարան է հանձնվել Հիմա մենք ունենք այնպիսի Հայաստան, որտեղ ընդդիմադիր քաղաքական հայացքների համար հայտնվում են բանտերում. Դերենիկ Մալխասյան Հիշե՛ք այս դեմքերն ու անունները, փողով տուն պահելն էլի չի արդարացնում ձեզ, պատասխան եք տալու․ Դերենիկ Մալխասյան Արամ Վարդևանյանի ճեպազրույցը Չի կարելի սուրճի բաժակ նայողի մակարդակի խոսակցություններ անել. Ի. Տոնոյան Թմրանյութի գործով բռնված ադրբեջանցուն ՀՀ դատարանը մեղմ ու փաղաքշական վերաբերմունք է ցույց տալիս «Սա այն դեպքերից է, երբ կալանքը դառնում է ոչ թե դատավարական միջոց, այլ ուղերձ բոլոր նրանց, ովքեր կհամարձակվեն քննադատել իշխանությունն ուզուրպացրածներին». Հովասափյան Մեր թիմը զրպարտության վերաբերյալ հայցեր է պատրաստում․ Տոնոյան Ակնհայտ քաղաքական խուժանություն է. հայ ժողովրդին սպառնացողը գլուխը պատով է տալիս. Աբովյան Ընդամենը տեղեկացրել են՝ լրացուցիչ հարցաքննություն պետք է տեղի ունենա. Գագիկ Ծառուկյանին բերեցին ՊԵԿ քննչական վարչություն Այդ ՀԿ-ները գործում են որպես աղանդ. Լարիսա Ալավերդյան Միջնորդ երկրները 10-օրյա հրադադարի առաջարկ են ներկայացրել ԱՄՆ-ին և Իրանին․ Axios Մխիթար Հայրապետյանը հրաժարվել է նաև պատգամավորական մանդատից. ՔՊ-ում հրաժարականներ են. «Ժողովուրդ» Գագիկ Ծառուկյանը ՊԵԿ–ի քննչականում է. նրան կհարցաքննեն Ռոման Բաղդասարյանը պետք է հերքի Քյոխի մասին արած իր հայտարարությունները. Դատարանն է որոշել ԿԸՀ-ն կհանձնի մանդատները Վիգեն Ավետիսի կողմից ակնհայտ կեղծ տեղեկությունների տարածումը պետք է ստանա արժանի բարոյական, նաև իրավական գնահատական. Սուրենյանց Մշտական տագնապի գերության մեջ. կրիմինալ «ռազբորկաներն» ու քաղաքական ձերբակալությունները խեղդում են հանրային կյանքը. «Փաստ» Դրսում էլ պատրանքներ չունեն «ժողբաստիոնի» հարցում. «Փաստ» «Արեգնազին ճանաչում եմ ավելի քան 15 տարի։ Նա շատ սկզբունքային, պայքարող, հայրենասեր, նվիրյալ ընկեր է» Հայրենասեր մարդուն ուղղված կեղծ մեղադրանքի մի պատմություն Ձկնաբույծների ակցիան կառավարության շենքի մոտ Ոչ մի բանի համար չեմ ափսոսում, չեմ փոշմանում։ Ինչքան ուժ ունեմ՝ շարունակելու եմ կառուցել. Գագիկ Ծառուկյան «Ուժեղ Հայաստան» դաշինքի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից. Armlur Էնդի Բըրնհեմը ստանձնել է Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը

Մշտական տագնապի գերության մեջ. կրիմինալ «ռազբորկաներն» ու քաղաքական ձերբակալությունները խեղդում են հանրային կյանքը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երևանի Մուրացան փողոցում տեղի ունեցած վերջին աղմկահարույց միջադեպը, որն ուղեկցվել էր 30-ից ավելի կրակոցներով, մեկ անձի սպանությամբ, 15-ամյա պատանու վիրավորումով և դեպքի վայրում չպայթած նռնակի հայտնաբերմամբ, ցավոք, արդեն վաղուց բացառություն չէ: Այն դարձել է մերօրյա հայաստանյան իրականության հերթական սովորական, բայց սահմռկեցուցիչ քրոնիկոնը: Միայն վերջին մեկ շաբաթվա ընթացքում նման «իրադարձությունների» պակաս չկա (օրինակ՝ Վաղարշյան փողոցում օրը ցերեկով կրակոցները և այլն): Եթե նույնիսկ վիճակագրական չոր թվերի առումով հանցագործությունների քանակը էականորեն չի տարբերվում նախորդ տարիներից, ինչպես սիրում են հայտարարել պաշտոնական գերատեսչությունները, ապա հանցագործությունների բնույթն ու հանրային ընկալումը կտրուկ փոխվել են: Մենք գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ հանրային տիրույթը ողողված է բացառապես տագնապեցնող ինֆորմացիայով, իսկ շարքային ինֆորմացիա սպառողն այսօր հայտնվել է երկու ծայրահեղությունների արանքում:

Մի կողմից՝ լրահոսը 24 ժամ ծանրաբեռնված է այս կամ այն անձի՝ հաճախ քաղաքական դրդապատճառներով կալանավորումների ու ձերբակալությունների մասին լուրերով, մյուս կողմից՝ դրան զուգահեռ հանրությանը մշտապես մատուցվում են փողոցային կրակոցների, պայթյունների ու կրիմինալ «ռազբորկաների» մանրամասները:

Այս երևույթների համադրությունը ստեղծում է մի ճնշող մթնոլորտ, որտեղ քաղաքացին իրեն պաշտպանված չի զգում ո՛չ իրավական, ո՛չ էլ ֆիզիկական առումով: Այս ամենի ֆոնին ակնհայտ տպավորություն է ստեղծվում, որ իրավապահ համակարգն ավելի շատ ներքաշված է քաղաքական գործընթացների սպասարկման, քան կրիմինալի դեմ օպերատիվ աշխատանքի մեջ: Սակայն նման իրավիճակներում ամենահեշտ ճանապարհը ամեն ինչ իրավապահների վրա բարդելն է. լինելով հսկայական, բազմաշերտ համակարգ՝ ավելի հեշտ է կրում հանրային քննադատության հարվածները, քան կոնկրետ քաղաքական որոշումներ կայացնողները: Բայց պետք է օբյեկտիվ և իրատես լինել. իրավապահ համակարգի ներսում ևս մինչև կոկորդները կուշտ են քաղաքականացված գործերից, և այնտեղ յուրաքանչյուրը պարզապես աղոթում է, որ իրենց չմակագրվեն քաղաքական բնույթի թղթապանակներ: Ցավոք, ելնելով իրենց ծառայողական գործառույթներից ու կանոնակարգերից՝ նրանք հաճախ ստիպված են լինում իրականացնել այդ գործառույթը:

Այստեղ պատրանքներ պետք է չունենալ, թե հանուն սկզբունքի կամ վեհ գաղափարների իրավապահները կհրաժարվեն կատարել վերևներից եկող հրահանգները: Փորձը ցույց է տվել, որ հրամանը չկատարողի փոխարեն անմիջապես նշանակվում է մեկ ուրիշը, ով անմնացորդ կատարում է այն: Հետևաբար, պետք չէ սին հույսեր փայփայել, թե իրավապահ համակարգն ինքնուրույն երբևէ դիմադրելու է այս գործերին ու քաղաքական հրահանգներին: Ուժային կառույցները միշտ եղել և մնում են օրվա իշխող քաղաքական ուժի որդեգրած գծի հայելային կրողը: Ահա թե ինչու միասնական հանրային պայքարը պետք է ուղղված լինի ոչ թե ինքնին իրավապահ համակարգի դեմ, այլ ընդհակառակը՝ պետք է ամեն ինչ անել նրանց քաղաքական ազդեցություններից ու միջավայրից զերծ պահելու համար: Թիրախը պետք է լինի կոնկրետ քաղաքական իշխանությունը, որը թիրախավորում է, հրահանգավորում և իրավապահներին դրդում է զբաղվել իրենց համար ոչ կոմպետենտ ու ոչ հարազատ գործերով: Այս հարցում համակարգին մենակ չթողնելն ու քաղաքական հրահանգների կապանքներից ազատելուն նպաստելը նաև ընդդիմության և քաղաքացիական հասարակության առաջնային անելիքն է:

Այս ամենի հետևանքով երկրում ձևավորվում է ծայրահեղ ծանր և թունավոր սոցիալական միջավայր, որտեղ մարդիկ ապրում են մշտական սթրեսի, անորոշության և վախի մթնոլորտում: Երբ հասարակությունը դադարում է վստահել իրավապահների՝ իրեն պաշտպանելու ունակությանը և տեսնում է միայն քաղաքականացված արդարադատություն, պետական ինստիտուտների հանդեպ վստահությունը հավասարվում է զրոյի: Այսպես շարունակվել չի կարող, և երկրում օդ ու ջրի պես անհրաժեշտ է արմատապես փոխել հոգեբանական ու սոցիալական մթնոլորտը: Իշխանությանը պետք է պարտադրել բացառել իրավապահների վրա ճնշումները քաղաքական նպատակներով և թույլ տալ, որ նրանք վերադառնան իրենց բուն առաքելությանը՝ հանցագործությունների կանխմանը, փողոցներում անվտանգության ապահովմանը և զենք-զինամթերքի ապօրինի շրջանառության դեմ իրական պայքարին: Հանրությունը կարիք ունի կայունության և անվտանգության զգացումի, այլ ոչ թե ամենօրյա տեռորի՝ քաղաքական հաշվեհարդարների և քրեական պատերազմների տեսքով: Շարքային քաղաքացին արժանի է ապրելու անվտանգ, կանխատեսելի երկրում, որտեղ փողոց դուրս գալիս ստիպված չի լինի մտածել պատահական փամփուշտի կամ չպայթած նռնակի զոհ դառնալու մասին, իսկ այդ փոփոխությունը պետք է սկսվի համակարգային մոտեցումների վերանայումից՝ քաղաքական նպատակահարմարությունը զոհաբերելով հանուն հանրային անվտանգության:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>